Լրահոս

2025-03-26
2025-03-25
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները
    ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք տեսել ենք երկու հայտարարություն, որոնք ակնհայտորեն ողջունելի են»,- ասել է Դյուժարիկը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Գործարքն ընդհատվել էր 2023 թվականին։
    23:58
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան․ «Ազատություն»
    Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:
    23:45
    25.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Դժվար, բայց կառուցողական զրույց. ռուս-ամերիկյան խորհրդավոր 12 ժամը
    12 ժամ է տևել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երրորդ հանդիպումը՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքներն է ամփոփել Դաշնության գլխավոր դիվանագետը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ Սև ծովում ռուսական նավերը անվտանգ կնավարկեն, ապա մեծ է շանսը, որ հացահատիկի գործարքին վերադառնան Մոսկվան ու Կիևը:
    23:30
    25.03.25
    Ավելին