Լրահոս
2025-03-27
-
ՍպորտԹույլ չենք տալու հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը. ՄելիքբեկյանՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։ ««Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։ Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են: Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար: ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։Ավելին12:3527.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Լարվում է նախընտրական դրությունը Գյումրիում. խուզարկում՝ «Մայր Հայաստանի» գրասենյակումՀայլուր 12։30 Լարվում է նախընտրական դրությունը Գյումրիում. խուզարկում՝ «Մայր Հայաստանի» գրասենյակումԱվելին12:3027.03.25 -
ՔաղաքականՀայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը․ հայտարարությունՎարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տազրածել․ «Սիրելի համաքաղաքացիներ, ոստիկանությունը անհիմն կերպով խուզարկություններ է սկսել ընդդիմադիր մի ուժի՝ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարություն»-ը երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ոտքի’ կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»։Ավելին12:2627.03.25 -
ԻրավականԿեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել․ ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Հայտնում են ՆԳՆ-ից: Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները: Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով: Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:Ավելին12:1527.03.25 -
ՀայաստանԽնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել․ News.amԳիշերը երկու անգամ կրակոցներ են եղել Խնածախում: NEWS.am-ի թղթակից Գայանե Ալեքսանյանը եղել է Խնածախում, որտեղ ֆիքսել է կրակոցները: Դրանք լսելի են եղել 10:22-ին եւ 12:15-ին: Գիշերվա ընթացքում այլ կրակոցներ չեն հնչել: Առավոտյան պարզվել է, որ երկու տան տանիք է վնասվել գիշերվա կրակոցներից: Տան անդամները գիշերը լսել են աղմուկը, իսկ առավոտյան ստուգել եւ տեսել են, որ տանիքը ծակվել է: Խնածախի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր արթուն են անցկացնում, վախենալով որևէ վատ զարգացումից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:0827.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ:Ավելին12:0027.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 27.03.2025Մամուլի տեսություն 27.03.2025Ավելին11:5527.03.25 -
ՔաղաքականԵ՞րբ կբացվի Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանըԿապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Կայքից հետաքրքրվել են՝ ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։ «Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,– պատասխանել է ԱԳՆ–ն։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:Ավելին11:4527.03.25 -
ՀասարակականՀետապնդում՝ Արարատի մարզում. հնչած կրակոցները աղջկա պատճառով ենՄարտի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենաների հետապնդում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվում է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղևորը Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում հետապնդել են Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են նաև Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Արման Մկրտչյանն ու 21-ամյա Ալբերտ Ղարիբյանը, որի ժամանակ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ոստիկանության Վեդիի բաժնի և Արարատի մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արմեն Պ.-ին, ով եղել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ վերջինը իր անվամբ հաշվառված «Walther» տեսակի հրացանից վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել Սարգիս Մ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ: Արարատի մարզի քրեական և ոստիկանության Վեդիի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Արմեն Պ.-ին, Արմեն Գ.-ին, «Chevrolet» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ավտոմեքենաները՝ ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետապնդումը, որի ժամանակ հնչել են կրակոցներ, եղել է աղջկա պատճառով:Ավելին11:3027.03.25 -
ՔաղաքականԱԺ օթյակները կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելն անօրինական էր. ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Ազգային ժողովում լրագրողների ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում: Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի: ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին՝ իր շահերի պաշտպանության համար: Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ակցիան կազմակերպած լրագրողներին»:Ավելին11:1527.03.25 -
ԻրավականԲնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու համար մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Ավելին11:0027.03.25 -
ՀասարակականՀյուրանոցում Իրանի քաղաքացուց գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հավաքարարըՄարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մոհամմադսադեղ Մոհամմադռեզայի Քեշավարզը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ-ը Հ․-ն, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին10:5027.03.25 -
ՔաղաքականՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. կներգրավվի Թուրքիան. ՍարգսյանՄեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։ Եթե Թրամփի վարչակազմը որոշում կայացնի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա նշանակում է բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ իրանական կողմը կպահի այդ պայմանավորվածությունները։ Վստահ եմ, որ պայմանավորվածությունները կպահի նաև Թրամփը, քանի որ նախորդ անգամ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը պայմանավորված էր նրանով, որ այդ համաձայնագիրը նա չէր ստորագրել և համարում էր, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են։ Մյուս կողմից, ամերիկյան մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ Թրամփը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ միջնորդելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում։ Այս հանգամանքն էլ վկայում է այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկար, այդուհանդերձ, կա։ Սա, իհարկե, լավատեսական միտում է, մանավանդ, եթե հաշվի առնենք հետախուզության ղեկավար Գեբարդի այն հայտարարությունը, որ այս փուլում, ըստ ամերիկյան հետախուզության, Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այս ամենն էլ ստիպել է Թրամփին՝ Իրանին երկու ամիս ժամանակ տալ բանակցություններ սկսելու համար: Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դեռևս ամբողջացված չէ։ Հետևելով ամերիկյան մամուլին՝ կարելի է եզրակացնել, որ Իրանի հարցում Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական քաղաքականություն և հստակ ռազմավարություն չի էլ մշակել, և գտնվում է սպասողական վիճակում: Իրանի նկատմամբ «hawkish» գործիչների պակաս Թրամփի թիմում չկա, սակայն շատ կան նաև բանակցելու կողմնակիցներ (Գեբարդի սառը ցնցուղ հայտարարությունը կրկին պետք է հիշել): Նկատելի է, որ վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատը ակտիվորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով մեր տարածաշրջանում կանխել հնարավոր էսկալացիան։ Հնարավոր էսկալացիան ոչ միայն կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վրա (վերջիվերջո Ռուսաստանի քտի տակ գլոբալ կոնֆլիկտ է ձևավորվում, որին Մոսկվան անմասն չի կարող մնալ) այլ նաև լրջորեն խանգարել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին։ Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը։ Իհարկե, կան պետություններ, որոնք բացասաբար են տրամադրված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ։ Եվ դա ոչ միայն Իսրայելն է, այլ նաև Թուրքիան, քանի որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիայի դերակատարությունն ու նշանակությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար զգալիորեն կնվազի, իսկ Իրանի տարածաշրջանային դերն էապես կմեծանա: Իսկ Թուրքիայի համար Իրանը հիմնական մրցակիցն է: Մեկ այլ փաստ էլ: Որքան էլ Թրամփի վրա Իսրայելն ազդեցություն ունենա, Իրանի հարցում Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից: Վերջիվերջո Իրան-ԱՄՆ գործարքը հենց Իսրայելին ձեռնտու չէ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄՆ մասին, մանավանդ Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ դիտարկելիս: Չմոռանանք, որ ցանկացած պարագայում Թրամփի համար գործում է «America First» սկզբունքը, իսկ Իսրայելի շահերը միշտ չէ, որ 100% համընկնում են ԱՄՆ շահերի հետ»,-գրել է նա։Ավելին10:4527.03.25 -
ՔաղաքականԲռնաճնշումներ՝ Գյումրիում ընտրություններից առաջ․ խուզարկություն՝ Մայր Հայաստանի գրասենյակումԽուզարկություն է տեղի ունենում «Մայր Հայաստան»-ի Գյումրու գրասենյակում։ Այս մասին ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը։Ավելին10:3027.03.25 -
Մամուլի տեսությունԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․ «Հրապարակ»Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության:Ավելին10:1527.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։Ավելին10:0027.03.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին․ «Հրապարակ»Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ:Ավելին09:5427.03.25 -
ՔաղաքականՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցելՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի առանձնազրույցը:Ավելին09:5027.03.25 -
Մամուլի տեսությունԴատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը նույն Վահե Դոլմազյանն էր, որը ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին ազատ արձակելուն դեմ էր։Ավելին09:4827.03.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4527.03.25