Լրահոս

2025-04-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    02.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
    09:25
    02.04.25
    Ավելին
2025-04-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել․ NEWS.am
    Երեկ՝ մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր՝ապրիլի 1-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
    23:58
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մինչև հիմա չի պարզվել Տիգրանին խnշտանգմшն ենթարկած ոստիկանների ինքնությունը․ փաստաբան
    Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է … . Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։ Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»։
    23:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոտ երեք տարի ինձ կալանքի տակ են պահում չեղած, կեղծ, հնարովի, ապօրինի մեղադրանքներով․ Սուրեն Մանուկյան
    Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իմ կողմից ՔԿՀ-ից արված հայտարարությանը, նշելով, որ ես իմ ձևակերպումներում օգտագործել եմ Վերաքննիչ դատարանին և կոնկրետ դատավոր Աննա Մաթևոսյանին ուղղված վիրավորական, ոչ կոռեկտ, անթույլատրելի արտահայտություններ։ Ինչպես նաև նշել է, որ ես իմ հայտարարությամբ փորձել եմ վարկաբեկել դատական իշխանությունը։ Ես մեղադրվում եմ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և վերջում նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր գործառույթն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, այլ ոչ թե կուսակցական սկզբունքով։
    23:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկացի զինվորականին մահացած են գտել
    ԱՄՆ բանակի չորրորդ զինվորին, որը 3 այլ զինվորների հետ միասին անցյալ շաբաթ Լիտվայում անհետացել էր, երբ նրանց մեքենան խորտակվել էր տորֆային ճահիճում, հայտնաբերել են մահացած, հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ–ի և Լիտվայի պաշտոնյաներին: Մյուս երեք զինվորականներին մահացած են գտել մարտի 31–ին: Հայտնի էր, որ M88 Hercules զրահապատ մեքենայով զինվորները զորավարժություններ էին անցկացնում Բելառուսի սահմանի մոտ գտնվող Պաբրադե զորավարժարանում։
    23:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Տատիկների գործով» մեղադրանք ներկայացվեց․ իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․ ««Տատիկների գործով» ներկայացվեց մեղադրանք։ Խափանման միջոց ընտրելու հարցով շուտով քննչական մարմինը կդիմի հակակոռուպցիոն դատարաn, նիստը՝ հավանաբար գիշերը»: Հիշեցնենք, իրավապաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ տատիկները ձերբակալվել են հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։
    23:05
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նա ճոճո՞ւմ է ՔՊ-ի նավակը, թե՞ Փաշինյանը «խորտակում» է նրան. խայտառակության գիշերից հետո
    «Նավակ ճոճող» անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը հեռանում է հոժար կամքո՞վ, թե՞ Փաշինյանի հրահանգով:
    23:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ հրդեհ է բռնկվել
    Ապրիլի 1-ին՝ ժամը 17:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։57-ին: Այրվել է ավտոմեքենան։
    22:45
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի «հին հաշիվնե՞րն» են խանգարում. Սրբազանի կոչին արձագանք չկա
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդներին՝ Վարդան Ղուկասյանին և Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն և ընդդիմությունն իր ձեռքն առնի Գյումրիի քաղաքային իշխանությունը։
    22:30
    01.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Սրտին մահացու հարված ստացած տղային հուղարկավորել են Չարենցավանում. ողբերգության նոր մանրամասները
    Չարենցավանում այսօր վերջին հրաժեշտն են տվել դանակահարության զոհ դարձած 21-ամյա երիտասարդին: Սպանության գործով երկու մարդ է ձերբակալվել: Չարենցավանում ցավ են ապրում, որ պարզ «ապե» բառը կարող է մեծ ողբերգության պատճառ դառնալ:
    22:15
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմով են վախեցնում Փաշինյանն ու Ալիևը. ովքե՞ր են զսպում Ադրբեջանին
    Վերջին 3 օրերին 4-րդ անգամ է հերքել մեր պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի տարածած տեղեկությունը հրադադարի խախտումների մասին: Այս գիշեր էլ են խնածախցիները կրակոցներ լսել՝ պակաս ինտենսիվությամբ: Այս լարվածությունը սահմանին պատահական չեն համարում քաղաքագետները: Ադրբեջանը փորձելու է Հայաստանից առավելագույնը պոկել:
    22:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ վիրավոր կա
    Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Toyota C-HR» մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում, երկաթգծի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
    21:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն
    Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ ​ «Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։ Այս երկու համայնքներում էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։ Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։ ​«Հայաստան» խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած «Միասնություն» դաշինքին։ Հուսանք՝ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։ ք. Երեւան 01.04.2025թ.
    21:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը և Հունգարիայի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարը խոսել են Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրի մասին
    Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Հունգարիայի կողմից նախաձեռնված՝ արցախահայերի աջակցությանն ուղղված ծրագրերի առնչությամբ։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման խնդրին, գոհունակությամբ հաստատեց, որ շնորհիվ Հունգարիայի կառավարության և Մայր Աթոռի գործակցության 2021 թվականին հնարավոր եղավ ապահովել հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-հունգարական փոխգործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքին։ Զրույցի ընթացքում վերապատվելի Վիլմոշ Ֆիշլը խոսեց հայ-հունգարական պատմական առնչակցությունների մասին, կարևորեց ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացումն ու ամրապնդումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
    21:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել
    Նոր քրեական հետապնդում է սկսվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Նրանից բացի, մեղադրյալի աթոռին է ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Պայամանագիրը ստորագրել էր Մովսես Հակոբյանը․ արդյունքում ձեռք է բերվել ավելի քան 4,3 մլրդ դրամի ռազմական տեխնիկա։
    21:08
    01.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Շոկի մեջ է Ֆրանսիան. լուրջ հարձակում ժողովրդավարության վրա կամ Լը Պենի քաղաքական մահվան դատավճիռը
    Փարիզի դատարանը քաղաքական մահապատժի է ենթարկում Մարին Լը Պենին: Աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը 5 տարով զրկվել է ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։
    21:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, Մովսես Հակոբյանն էլ չի հարցաքննվել. Ինչ պարտականություններ չեն կատարվել. 168.am
    Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկություն ստացվեց, որ Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան և պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
    20:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց նկատմամբ
    Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։ Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցները: Ավելին՝ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության: Հանրային համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։ Հանրային գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը՝ ոչ միայն բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև՝ հակազդելով նման դրսևորումներին։
    20:37
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Շոկ՝ Փաշինյանի թիմում. Գյումրիում և Փարաքարում տապալումից հետո ի՞նչ է լինելու ՔՊ-ի հետ
    Հայլուր 20։30 Շոկ՝ Փաշինյանի թիմում. Գյումրիում և Փարաքարում տապալումից հետո ի՞նչ է լինելու ՔՊ-ի հետ
    20:30
    01.04.25
    Ավելին