Լրահոս

2025-04-01
  • Քաղաքական
    Անորոշություն՝ հետընտրական Գյումրիում. Մարտուն Գրիգորյանը ի՞նչ կորոշի
    Գյումրիում հետընտրական ինտրիգը շարունակում է լարված պահել բոլորին: Ավելի քան մեկ օր է՝ քվեարկության արդյունքները հայտնի են, բայց դեռ պարզ չէ, թե շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը ինչ կարգավիճակով են ապրիլի 16-ին մտնելու քաղաքապետարան:
    16:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է
    Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել և ում կողմից։ Բացի դրանից՝ հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան մեծի 53 հասցեի հարակից տարածքում, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ, որը ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով դանակ, որը, նախանական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
    16:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ստանձնել է գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի իրավունքների պաշտպանությունը։ Նա տեսակցել է կնոջը՝ ՁՊՎ-ում։ «75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է»,-գրել է նա։ Մելիքյանի խոսքով, ձերբակակել, ապա բաց են թողել Կիմա տատիկի քեռու աղջկան՝ 90-ամյա կնոջը։ «Ուրեմն՝ վերջին ձևով սպառնացել են․ «փակելու ենք քեզ», «բանտերում փտելու ես»։ Քաղաքական հարցեր են տվել՝ ի՞նչ գործ ունես էս ինչի, էն ինչի հետ»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ կնոջը տեսախցիկի ներքո երկար հարցաքննել են առանց փաստաբանի։
    16:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    13 զոհ․ պայթյուն՝ Հնդկաստանում ճայթռուկների գործարանում
    Հնդկաստանի արևմտյան Գուջարաթի նահանգում ճայթռուկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են պաշտոնատար անձինք։ Ըստ տեղական վարչակազմի ներկայացուցիչ Միհիր Պատելի՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, փլուզվել է արտադրամասի պատերից մեկը: Նրա խոսքով՝ ձեռնարկության տարածքում փլատակներից դուրս է բերվել 13 զոհի մարմին։ 4 մարդ վիրավորվել են, բայց գտնվում են կայուն վիճակում։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ճայթռուկների պատրաստման ժամանակ։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել։ Կրակն արդեն մարվել է։ Փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու գործողությունը շարունակվում է։
    16:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Իրավիճակի մասին հարցրեք ՊՆ-ից. այդ գյուղեր ամեն օր էլ գնում եմ». Դավիթ Ղուլունց․ 168.am
    Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել էր, որ իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ի ժամը 04:35-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Խնածախի նախկին վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Արդեն տևական ժամանակ ինքս Կապանում եմ ապրում, բայց գյուղից ասում են, որ իրավիճակը հանգիստ է։ Ինձ ինչ պաշտոնից հեռացրեցին, տարին մեկ եմ գնում գյուղ՝ մեր գերեզմանոց, ու հետ եմ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշավան Հովակիմյանը։ 168.am-ը նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Խնածախում ու առհասարակ համայնքում։ «Իրավիճակի մասին հարցրեք ՊՆ-ից, ընդհանուր իրավիճակը նորմալ է։ Ինչ վերաբերում է Խնածախ ու Խոզնավար գյուղեր գնալուն, ապա ամեն օր գնում եմ, եթե դա ձեզ հետաքրքրում է»,- հակիրճ ասաց Դավիթ Ղուլունցը։
    16:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեակատարողական ծառայողները բուժակի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ալկոհոլ
    ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակն արգելված իրեր է փոխանցելու ազատազրկված անձի։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 29-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել բուժակին։ Վերջինիս պայուսակից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս և 4 պոլիէթիլենային շիշ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, բաց շագանակագույն զանգվածներ։ Բուժակը հայտարարել է, որ պետք է հայտնաբերվածները փոխանցեր դատապարտյալին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:
    15:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Բանտերում փտելու ես. փաստաբանն ահազանգում է՝ 75-ամյա գյումրեցի կնոջն ազատ չեն արձակում
    Հայլուր 15։30 Բանտերում փտելու ես. փաստաբանն ահազանգում է՝ 75-ամյա գյումրեցի կնոջն ազատ չեն արձակում
    15:30
    01.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Էշերով, սայլերով, ոտքով փախչում են Գազայի բնակիչները. դաժան հարձակումը վերսկսել է Իսրայելը
    Ռաֆահի բնակիչները մասսայաբար լքում են տները՝ Իսրայելի տարհանման հրամանից հետո: Երկուշաբթի իսրայելական բանակը տեղեկացրել էր, որ ուժեղացված պայքար է սկսելու Գազայի Ռաֆահ նահանգում, ըստ ՑԱՀԱԼ-ի, ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Պաղեստինցիները Ռաֆահից ԱԼ-Մավասի ապաստարաններ են տեղափոխվում:
    15:25
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ. Մանուշ Եսայան
    Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024թ-ի հունիսի 12-ին, Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատվածում տեղի ունեցած դեպքերի շուրջ դեռ քննությունը շարունակվում է։ Շուտով կլինի արդեն մեկ տարի, բայց առանցքային հարցերի գոնե նախնական պատասխանը չունենք՝ ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել, ով է կիրառել, ով է հրաման տվել, ինչու են կիրառվել։ Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ։ Իհարկե հասկանալի է ինչու է նախաքննությունը այսքան երկար և դժվար ընթանում, բայց նաև ցավալի է, որ վարույթ իրականացնող մարմինները շատ արագ դատարկ ջրի շիշ շպրտող քաղաքացու գործը քննում են, ավարտում են և ուղարկում դատարան և երկար մեղադրական ճառեր ներկայացնում, իսկ առողջությանը հասցված ծանրագույն վնասը մնում է նույն նախաքննության մարմինների վարույթներում երկրորդական տեղում։ Ինչևէ, արդարությունը ուշանում է, բայց չի մեռնում։ Վստահ եմ»:
    15:20
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
    Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում էր՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։ ԱԱԾ-ն օրեր շարունակ հրապարակային որևէ անդրադարձ չի կատարել դեպքին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
    15:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավանում 21-ամյա երիտասարդին կյանքից զրկելու գործով 5 անձ ձերբակալվել է․ հայտնի է վիճաբանության պատճառը․ Armlur
    Հիշեցնենք, որ դեպքը եղել էր մարտի 29-ին․ «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում 20-ից ավելի երիտասարդներ են հարցաքննվել, ավելին ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ ներկայացեռլ է իրավապահներին, և ձերբակալված անձանցից մեկն էլ նա է:
    15:00
    01.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Գործադուլ՝ Բրյուսելի օդանավակայանում. թռիչքները չեղարկվել են
    Կաթվածահար է Բրյուսելի օդակայանը: Արդեն մեկ օր է՝ թռիչքները չեղարկվել են՝ Բելգիայում 24-ժամյա համազգային գործադուլի պատճառով: Պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցները բողոքում են բյուջեյի կրճատումների դեմ: Չի աշխատում նաև Շառլերուայի օդակայանը:
    14:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք
    Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    14:34
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ նախագահի հայտարարությունը Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը  2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
    14:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի իր մասը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությանը` համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Կարծում եմ, որ նա (Պուտինը) պատրաստվում է կատարել համաձայնագրի իր մասը…. Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա համաձայնագիր կնքում, որպեսզի մենք դադարեցնենք ռուսաստանցի զինվորների, ուկրաինացի զինվորների և մյուս մարդկանց կորուստը», - նշել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև նշել է որ չի ցանկանում լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար։ «Բայց ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ այդպես էլ կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը», - հայտարարել է Թրամփը: Բացի այդ, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության էության մասին, Թրամփն ուշադրություն է դարձրել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի փորձերն «իրականում, հավանաբար, պատերազմ սկսելու պատճառ են»։ Նա հայտնել է, թե լրագրողներից լսել է, որ Ուկրաինայի իշխանություններն այժմ օգտակար հանածոների շուրջ գործարք կնքելու պայմանը համարում են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: «Դա երբեք չի քննարկվել», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ ուկրաինացիներին դեռ «Պուտինից շատ առաջ» ասել են, որ նրանք «չեն մտնի ՆԱՏՕ-ի կազմ»։
    14:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում և Փարաքարում վերահաշվարկ կատարելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ
    Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և հիմք ընդունելով թիվ 14 և 31 ԸԸՀ-ներում անցկացված վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ԸԸՀ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին, վերահաշվարկվելու են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ը վերահաշվարկ է իրականացնելու թիվ 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերում, իսկ թիվ 31 ԸԸՀ-ը՝ թիվ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերում։ Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են 2025 թվականի ապրիլի 1-ին ժամը 14:00-ին թիվ 14 և 31 ԸԸՀ-ների նստավայրերում։
    14:09
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Գյումրու թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ
    Եթե Գյումրու թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը: «Ըստ Գյումրի համայնքի ավագանու նախնական արդյունքների ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին: Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է. 1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ. 2. Կոմունիստական կուսակցություն- 8 մանդատ. 3. Մեր քաղաքը- 6 մանդատ. 4. Իմ հզոր համայնք- 3 մանդատ. 5. Մայր Հայաստան- 2 մանդատ. Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Բայց Առկա է ավագանու նիստի կայանալու հարց Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եւ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։)։ Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է»,- գրել է նա:
    14:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ-ում 2024 թ. հանցագործությունների թիվը նվազել է, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները՝ ավելացել
    2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք): Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ: Համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 22.1%՝ 2023 թվականի 18.7%-ի դիմաց։
    13:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան
    Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,- հավելել է նա:
    13:30
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը
    Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: ՔՊ-ականն այդ մասին ֆեյսբուքում է գրել՝ հրաժեշտի գրառումը տեղադրելով, հանելով, հետո նորից տեղադրելով: Խմբագրումների արանքում Վիլեն Գաբրիելյանը հեռացրել է այն նախադասությունը, որտեղ պնդում է, որ միշտ է տիրապետել քաղաքական պատասխանատվություն կրելու կամքին և վճռականությանը:
    13:25
    01.04.25
    Ավելին