Լրահոս

2025-04-01
  • Քաղաքական
    Ջախջախիչ պարտությունից հետո «մեռած են, թաղած չեն» ՔՊ-ում. Փաշինյանը չի նկատում «թիվ մեկ մեղավորին»
    Գյումրիում ու Փարաքարում ջախջախիչ պարտությունից հետո փոշիանում են իշխանությունների այն պնդումները, թե լեգիտիմ են իրենք: Ընդդիմության համոզմամբ՝ նույնիսկ վարչական ռեսուրս օգտագործելով՝ ՔՊ-ն չհաղթեց: Իսկ Սարիկ Մինասյանի ստացած 36 տոկոս ձայնի մեջ Նիկոլ Փաշինյանի չափաբաժինը չնչին է:
    20:25
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել
    Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»–ի պաշտոնյա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան՝ Հասան Բդեիրը, եղել է «Հեզբոլլահ»–ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»: Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»–ի գործիչը:
    20:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Tesla»-ն ու «Honda» մակնիշի մոտոցիկլը. օտարերկրացի մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Անտառային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Նորայր Մ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրյա քաղաքացու կողմից վարած «Honda» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և նրա ուղևորը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը: Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մոտոցիկլը հաշվառված է «Կվիկ Դել» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
    20:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խստորեն դատապարտում ենք թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը․ հայտարարություն
    Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին: Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը, և հիշեցնում. 1. ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց սանձարձակ, պատգամավորին ու առհասարակ պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են իրենց քաղաքական առաջնորդից ու ՔՊ-ական մյուս ազդեցիկ դեմքերից՝ Ալեն Սիմոնյանից, Խաչատուր Սուքիասյանից, Վահագն Ալեքսանյանից... Եվ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ տարիներ առաջ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ», ու որևէ ՔՊ-ական դա չէր դատապարտում, պիտի պատրաստ լինեն լրագրողների կողմից ինքնապաշտպանության ու հակազդման ցանկացած տարբերակի: Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև հրապարակեցին իրենց ընտանեկան լրատվամիջոցում և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի միջոցով նրանց վիրավորական արտահայտությունները տարածեցին՝ ատելության խոսքով թիրախավորելով թե առանձին լրագրողներին, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին: Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի՝ բացի հանրային տիրույթից, նաև իրենց ներքին շփումներում տարատեսակ ամոթալի ձևակերպումներին քաջածանոթ ու դրանք հանդուրժող ՔՊ-ականները, թերևս, առհասարակ չպետք է նեղվեն, երբ իրենց հիշեցնում են իրողություններ, որոնք նրանք կուզենային մոռանալ: 2. Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր գինովցած. երեկոյան ժամերին տարբեր տրամաչափերի ՔՊ-ականներ, գարեջրի շշերը ձեռքներին՝ շրջում էին Գյումրիի փողոցներում, երբ նույն այդ ընթացքում Գյումրիում հոսանքազրկվում էին մի շարք հասցեներ, որոնց տեղամասերի մի մասում, ի դեպ, ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել: Պատահական չէ, որ Գյումրիում ողջ օրը դիտորդական առաքելություն իրականացրած Գոհար Մելոյանը հենց այդ պահին կոչով դիմեց ընտրատեղամասերում գտնվող լրագրողներին ու վստահված անձանց՝ կոչ անելով չլքել տեղամասերն ու ուշադիր լինել քվեաթերթիկներին՝ կանխելու համար իշխող ուժի կողմից արվող կեղծիքները... Չմոռանանք, որ հենց հոսանքազրկումներից հետո Սարիկ Մինասյանի ձայները սկսեցին աճել: Եվ, փաստորեն, ողջ ՔՊ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, ով կկարողանար իր, մեղմ ասած, ռեպուտացիոն վնասներ կրող գործընկերոջը մեկուսացնել ու թույլ չտալ, որ իրեն էլ խայտառակի, իրենց էլ: Իսկ միգուցե Վիլեն Գաբրիելյանն անգիտակցաբար դարձավ ՔՊ-ի գծագրած պլաններից մեկի գլխավոր գործող ա՞նձը: 3. Գյումրիում աշխատող լրագրողների արդեն Երևանում թիրախավորողները կամ նրանց քննադատողները, դասեր տվողները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով ու այս կամ այն լրագրողի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով: 2018թ. «հեղափոխություն» կոչվածի ընթացքում ակտիվիստի դիրքավորմամբ հանդես են եկել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնպես հաճախ շփոթելով ակտիվիզմը լրագրության հետ: Հետևաբար, այսօր Գյումրիում աշխատող լրագրողներին մեղադրող անհատներին, այդ թվում՝ ՀԿ-ներին, խորհուրդ եմ տալիս թերթել արխիվը ու մտաբերել՝ արդյո՞ք իրենք այդ ժամանակ նույնքան հետևողականորեն քննադատել են «հեղափոխությունից» հետո արդեն պատգամավոր դարձած ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնող երբեմնի լրագրողներին, կամ իշխանությունների քարոզչական հենարանը դարձած ԶԼՄ-ներին (այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող): Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին: Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում: 4. Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում զսպել էմոցիաները, բոլոր պարագաներում աշխատել լրագրողի էթիկայի կանոնները հարգելով, տարբերակել ակտիվիզմը լրագրողի աշխատանքից: Սատար կանգնեք միմյանց, երբ ձեր գործընկերոջ նկատմամբ որևէ մեկը վիրավորական արտահայտություններ կամ անթույլատրելի վարք է թույլ տալիս: Զարմանքս եմ արտահայտում, որ նման անթույլատրելի արտահայտություններ, վարք ցուցաբերած գործիչներին շարունակում եք խոսքի իրավունք վերապահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Եվ միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը: Սադրանքները կոնկրետ ոճ ու ձեռագիր ունեն: Տվյալ դեպքում՝ ևս: Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, նորանոր աղետների սպասումը կարող է բոլորին հանել հավասարակշռությունից: Իրավիճակը ստանդարտից դուրս է, և ձեր քաղաքացիական դիրքորոշումն ու մասնագիտական պարտքը երբեմն կարող են բախվել միմյանց, բայց ինչ էլ լինի՝ կառավարեք ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր քաղաքացիական և մասնագիտական էմոցիաները որևէ կողմ փորձի օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու, յուրայիններին հարվածելու կամ նրանցից ազատվելու համար: Եվ, ամենակարևորը, համարժեք արձագանքեք ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ այն դեպքերին, երբ ձեր օպոնենտը ձեր իսկ ներկայությամբ ձեզ որպես պոտենցիալ գայթակղողներ է դիտարկում: Զգոն եղեք: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
    19:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք». Քոլոյանը չցանկացավ մեկնաբանել կնոջ գրառումը
    Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, որ չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։ «Ես չեմ մեկնաբանում ուրիշների ստատուսը. մարդ ու կին՝ մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք»։ Ես բոլորովին հավես չունեմ. Արմեն Քոլոյանի կինն այնքանով է անկախ, որ անկախ է նաև Արմեն Քոլոյանից։ Ես ո՛չ կարդում եմ իմ կնոջ գրածները, ո՛չ ուզում եմ կարդալ, ոչ էլ ուզում եմ ինքս դրա շուրջ մտածել։ Սա այն դեպքն է, որ ոչ վերահսկվող, բնական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ ուզում եմ կապ ունենալ, ոչ ուզեցել եմ կապ ունենալ, ոչ էլ կարդում եմ։ «Ֆեյսբուք» ես մտնում եմ երևի տարին մի 4 անգամ»,- ասել է Քոլոյանը։ Նա վստահեցրել է, որ նույնիսկ չգիտի` կինն ինչ է գրել։ Դիտարկմանը, որ արցախցիներին է թիրախավորել, արձագանքել է. «Գիտեմ, գիտեմ, ինչ-որ մարդիկ նեղացել են, սակայն ես ասում եմ` տեղյակ չեմ` նա ինչ է գրել։ Ես չեմ բացառում, որ ինքը, լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա։ Ու ինձ մի ասեք` նա ինչ է գրել, քանի որ չեմ էլ ուզում իմանալ այդ մասին։ Ոչ թե դա ինձ չի հետաքրքրում, այլ ես դա չեմ ուզում իմանալ։ Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո «Ֆեյսբուքն» է»։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրել է, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքն էլ իրավունք ունի դա չկարդալ։
    19:30
    01.04.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանն ուժ է հավաքում այդ օրվա համար. Բաքվի վտանգավոր պլանը՝ հեռուստատեսությամբ
    Բաքուն շարունակում է ինտենսիվորեն առաջ տանել իր շինծու թեզերը. պետական հեռուստատեսության կիրակնօրյա եթերում իբր ադրբեջանական Թալինի ու Ագարակի մասին են խոսել՝ ամփոփելով, թե իրենց երազանքն է «վերադառնալ» իբր «իրենց պապենական հող», հասնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը:
    19:19
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում
    Ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- ասված է հաղորդագրությունում:
    19:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերն աճել են
    Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի զգալի աճ է արձանագրվել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024 թվականին գրանցվել է 788 դեպք՝ աճը կազմել է 158 դեպք կամ 25,1 տոկոս։ Աճ է գրանցվել նաև հանցատեսակի բացահայտման ցուցանիշում՝ 2023 թվականի 1,7 տոկոսից հասնելով 2,5 տոկոսի։ Դեպքերի կեսից ավելին՝ 428-ը կամ 54,3 տոկոսը, արձանագրվել է Երևան քաղաքում, որտեղ ցուցանիշն աճել է 47-ով կամ 12,3 տոկոսով։ Դատախազության գնահատմամբ՝ համակարգչային հափշտակությունների աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրերի արագ զարգացում, ֆինանսական ծառայությունների թվայնացում ու նորարարությունների ներդրում, անվտանգության թերություններ՝ ծրագրերում և բանկային վերահսկողական համակարգերում, քաղաքացիների կողմից բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակություն կամ անտեսում։ Հաշվետվությունում նշվում է, որ հանցավոր խմբերն ակտիվորեն շահագործում են քաղաքացիների անձնական տվյալների անհարկի տրամադրումը, հատկապես՝ բանկային քարտերի վավերապայմանները (այդ թվում՝ քարտի վրա նշված բոլոր թվերը)։ Դատախազությունն արդեն մի քանի տարի է՝ պարբերաբար իրազեկում է հասարակությանը՝ զգուշանալ այս հանցատեսակից և խստորեն հետևել անվտանգության կանոններին։ Նշվում է, որ համակարգչային հափշտակությունների մեծ մասը բազմադրվագ վարույթներ են․ 2024 թվականին դատարան ուղարկված մեկ քրեական վարույթ ներառել է 7882 դրվագ, մեկ այլ՝ 1404 դրվագ, ևս մեկ վարույթ՝ 712 դրվագ։
    19:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները. Ֆիլիպ Իվանովիչը՝ ՀՀ նախագահին
    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։ «Վստահ եմ, որ Ձեր այցելության ընթացքում նախանշել եք այն հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Ֆիլիպ Իվանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ձևավորված բարեկամական կապերը։ «Մեզ համար մեծ պատիվ է այցելել Երևան և հանդիպել Ձեզ հետ։ Անկասկած, ինչպես նշեցիք, իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները, որոնք հիմնված են երկարամյա բարեկամության վրա, և մենք ուրախ ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը և փոխվարչապետ Իվանովիչը համակողմանի անդրադարձ են կատարել երկու երկրների համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտակրթական բնագավառում երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել երկրների միջև առկա փոխգործակցային ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և գործարար ոլորտներում նոր կապերի հաստատման ու առկա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցության խորացումը կարևոր է երկու պետությունների զարգացման համար: Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման առաջնահերթ կարևորությունը՝ որպես երկու երկրների հետագա բարգավաճման և միջազգային հանրության մեջ դիրքերի ամրապնդման գրավական: Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը և խորացնել համագործակցությունը բոլոր փոխշահավետ ոլորտներում:
    18:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը հին թշնամանքից վեր կկանգնե՞ն. սրբազանի կոչը
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը հին թշնամանքից վեր կկանգնե՞ն. սրբազանի կոչը
    18:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
    Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։ Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։
    18:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորել է արցախցիներին
    Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը գրել է. «Ու սա Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինն է՝ Շուշան Ղազարյանը, տեսեք սրա մեկնաբանությունն արցախցիներից մեկի գրառման տակ։ Այս տիկնոջ մարդը՝ Քոլոյան Արմենը, պարզվում է տակտից, կոռեկտությունից,ատելության խոսքից հաճախ է խոսում։ Քոլոյան Արմենը պաշտոնի չարաշահում է անում իր ղեկավարած կառույցում նույնպես՝ աջ ու ձախ ահաբեկելով աշխատակիցներին։ Արմեն Քոլոյան, գնա կնոջդ կարգի հրավիրի, դուք շարքային սրիկա եք, դուք Արցախը հանձնող եք, դուք փողով գրչակներ եք, ձեր ժամանակն էլ կգա, մի քիչ համբերեք։ Թե բա՝ Աստծուց մոռացված դժբախտներ․․․Դուք ձեր դժբախտության հետ դեռ նոր եք առերեսվելու, մի քիչ համբերեք, անամոթներ․․․․ Արցախցիների ցավերի ու դարդերի քառապատիկն եք ունենալու։ Նիկոլիզմը սա է՝ ախտ, անբուժելի և մահացու հիվանդություն»: Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյում կախել էր Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց, որը հեռացրեց աշխատողների ճնշման արդյունքում:
    18:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գալյանն ու Քվինը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Սրբուհի Գալյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև հանցանք կատարած անձանց հանձնման և դատապարտյալների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական հենքի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը: Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ապրիլի 7-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) կմասնակցի՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին»,- ասված է հաղորդագրությունում:
    17:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի
    Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ Այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայացրել է մարտի 28-ին։ Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմաու վանքի կղերական միաբանություն և ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիուս անունը։ Նա Ալեքսանդրիայում փայլել է իր քարոզներով ինչպես արաբերենով, այնպես էլ թուրքերենով։ Այնուհետև նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց դրան հաջորդող տարում վերադարձել է Ալեքսանդիա՝ տեսողական խնդիրների պատճառով։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական Փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան: Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»: Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի են ենթարկել։ Նա երանելի է հռչակվել է Սուրբ Հովհաննես Պողոս II պապի կողմից 2001 թվականին։ ​
    17:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Անահիտ Խալաթյանի՝ «Չոռնի Անո»-ի, գործով որոշում կայացնել․ ArmLur
    Գյումրիում ձերբակալված «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոռնի Անո»-ի, հարցով այսօր որոշում կկայացվի:
    17:15
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիում ընդդիմադիրներին միասնության կոչ է անում Սրբազանը
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդներին՝ Վարդան Ղուկասյանին և Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն և ընդդիմությունն իր ձեռքն առնի Գյումրու քաղաքային իշխանությունը։
    17:00
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Անորոշություն՝ հետընտրական Գյումրիում. Մարտուն Գրիգորյանը ի՞նչ կորոշի
    Գյումրիում հետընտրական ինտրիգը շարունակում է լարված պահել բոլորին: Ավելի քան մեկ օր է՝ քվեարկության արդյունքները հայտնի են, բայց դեռ պարզ չէ, թե շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը ինչ կարգավիճակով են ապրիլի 16-ին մտնելու քաղաքապետարան:
    16:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է
    Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել և ում կողմից։ Բացի դրանից՝ հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տիգրան մեծի 53 հասցեի հարակից տարածքում, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծավալված վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ, որը ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով դանակ, որը, նախանական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
    16:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ստանձնել է գյումրեցի 75-ամյա Կիմա տատիկի իրավունքների պաշտպանությունը։ Նա տեսակցել է կնոջը՝ ՁՊՎ-ում։ «75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է»,-գրել է նա։ Մելիքյանի խոսքով, ձերբակակել, ապա բաց են թողել Կիմա տատիկի քեռու աղջկան՝ 90-ամյա կնոջը։ «Ուրեմն՝ վերջին ձևով սպառնացել են․ «փակելու ենք քեզ», «բանտերում փտելու ես»։ Քաղաքական հարցեր են տվել՝ ի՞նչ գործ ունես էս ինչի, էն ինչի հետ»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ կնոջը տեսախցիկի ներքո երկար հարցաքննել են առանց փաստաբանի։
    16:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    13 զոհ․ պայթյուն՝ Հնդկաստանում ճայթռուկների գործարանում
    Հնդկաստանի արևմտյան Գուջարաթի նահանգում ճայթռուկների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են պաշտոնատար անձինք։ Ըստ տեղական վարչակազմի ներկայացուցիչ Միհիր Պատելի՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, փլուզվել է արտադրամասի պատերից մեկը: Նրա խոսքով՝ ձեռնարկության տարածքում փլատակներից դուրս է բերվել 13 զոհի մարմին։ 4 մարդ վիրավորվել են, բայց գտնվում են կայուն վիճակում։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ճայթռուկների պատրաստման ժամանակ։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել։ Կրակն արդեն մարվել է։ Փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու գործողությունը շարունակվում է։
    16:15
    01.04.25
    Ավելին