Լրահոս
2025-04-06
-
ՄիջազգայինԼա Մանշի նեղուցում ավելի քան հարյուր միգրանտ է փրկվելՖրանսիացի փրկարարները Լա Մանշի նեղուցում ջրից դուրս են բերել 115 միգրանտի, ովքեր փորձում էին հասնել Բրիտանիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի տեղական իշխանությունները։ «Փրկարարական գործողությունն իրականացվել է Փաս-դե-Կալեի ափերի մոտ գտնվող առափնյա հատվածում: 115 մարդ փրկվել է»,-տեղեկացրել են Լա Մանշի և Հյուսիսային ծովի առափնյա պրեֆեկտուրայից: Ըստ Ֆրանսիայի միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գործակալության՝ 2024 թվականին 78 միգրանտ է մահացել՝ փորձելով հասնել Անգլիա, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի ապաստանի հայց է ներկայացրել ավելի քան 108 հազար մարդ։ Այդ ցուցանիշը գերազանցել է 2002 թվականի ռեկորդը՝ 103 հազար մարդ: 2024 թվականի համար նոր ապաստան հայցողների թիվը 2023 թվականից ի վեր աճել է 18 տոկոսով։ Միևնույն ժամանակ Լա Մանշով Մեծ Բրիտանիա ժամանած ապաստան հայցողների մասնաբաժինը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը, ինչը 25 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։Ավելին10:0006.04.25 -
ՀասարակականՍահմանին մեկ ժամից ավելի է ինտենսիվ հրաձգություն է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հուսով եմ ՊՆ-ն շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն մեկ ժամից ավել շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին, որը, վստահ եմ, շատ լավ լսում են նաև ԵՄ դիտորդները»։Ավելին00:2506.04.25
2025-04-05
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում. այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2121» մանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Ավելին23:5805.04.25 -
ՍփյուռքԱշխարհն այսօր խիստ կարիքն ունի լույսի, խավարն է տիրել աշխարհին․ Արամ ԱԱնթիլիասի ուխտի օրվա առթիվ հսկումի արարողություն է կատարվել Մայրավանքում․ «Անթիլիասի Ուխտի Օրուան հսկումի արարողութեամբ հաւատացեալ ժողովուրդը կը լիցքաւորուի թէ՛ մեր երկրորդ լուսաւորիչին մուտն ի Վիրապ յիշատակումի խորհուրդով եւ թէ՛ տօնին հետ առնչուած ու աւանդութիւն դարձած Ուխտի Օրուան վերանորոգութեամբ։ Այս արարողութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետը իր հայրական պատգամով կը գօտեպնդէ եկեղեցւոյ զաւակներուն քրիստոնէական հաւատքն ու կամքը։ Առ այդ, Մայրավանքի տօնին համանուն Մայր Տաճարին մէջ, Շաբաթ, 5 Ապրիլ 2025-ի երեկոյեան, հսկումի արարողութիւն տեղի ունեցաւ, մասնակցութեամբ միաբան հայրերու, Դպրեվանքի աշակերտներու եւ հաւատացեալներու։ Արարողութեան աւարտին Նորին Սրբութիւնը ուղղեց իր հայրապետական պատգամը։ Հայրապետը խօսեցաւ սուրբ Գրիգոր Լուսաւորիչի առաքլութեամբ մեզի փոխանցուած Քրիստոս-Լոյսին մասին։ Առաջին հերթին Նորին Սուրբ Օծութիւնը գոհութիւն ու փառք տուաւ Աստուծոյ, որ անգամ մը եւս մեզի ընծայեց վերոյիշեալ տօնական առիթները հաւաքականօրէն նշելու Կաթողիկոսարանի Մայր Տաճարի երդիքին տակ եւ այս առիթով յիշեցուց սուրբին պայծառակերպող ներկայութիւնը մեր կեանքին մէջ։ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալներուն մշակած արտին որպէս ոռոգիչ ջրդող, Գրիգոր Լուսաւորիչ եկաւ Քրիստոս-Լոյսը տարածելու հայ ազգին կեանքին մէջ։ Շարունակելով իր պատգամը՝ Արամ Ա. Կաթողիկոս յայտնեց, որ այսօրուան աշխարհը խիստ կարիքը ունի այս Լոյսին, որովհետեւ խաւարը կը տիրէ աշխարհի կենցաղակերպին եւ ժողովուրդներու մշակոյթին վրայ։ «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչէն ետք եկած մեր բոլոր հայրապետներուն ու վարդապետներուն առաքելութիւնը դարձաւ միա՛յն ու միա՛յն Քրիստոս-Լոյսին նուիրեալ քարոզիչը ու Անոր սիրոյ տարածիչը ըլլալ», ընդգծեց Վեհափառ Հայրապետը։ Եզրափակելով իր պատգամը՝ ան ըսաւ, որ այսօր սուրբ Լուսաւորիչ իր տառապանքներուն ճամբով, մեզ անգամ մը եւս կը յիշեցնէ հաւատարիմ ու կառչած մնալու Քրիստոս-Լոյսին եւ այդ լոյսով լուսաւորելու մեր եւ մեր շրջապատին կեանքը։ Եկեղեցական արարողութիւնը աւարտեցաւ Տէրունական աղօթքով (Հայր մեր) եւ Հայրապետին Պահպանիչ աղօթքով»։Ավելին23:4005.04.25 -
ՔաղաքականՆարեկ Զեյնալյանին պարգևատրել են խորին հնազանդության համար. 168.amՏևական ժամանակ պտտվող տեղեկությունները, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Ուռուցքաբանության ազգային ինստիտուտ» բժշկական կենտրոնների ղեկավարներն աշխատանքից կազատվեն, վերջապես հաստատվեցին: Արման Հովակիմյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարեց՝ 7, իսկ Նարեկ Մանուկյանն «Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը»` 6 տարի: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գոհ է նրանց աշխատանքից, «շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը և թիմերը՝ ձևավորելու լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ», անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչո՞ւ են ուրեմն նրանք ազատվում աշխատանքից: Միակ ողջամիտ բացատրությունը, որ այս հարցն ուներ, այն էր, որ եկել է ժամանակն այլ մարդկանց լավություն անելու համար, որովհետև այդ բժշկական կենտրոնների ղեկավարները, ըստ էության, մի քանի միլիոն դրամ աշխատավարձ են ստանում: «Այո՛, Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Նարեկ Զեյնալյանը նշանակվելու է այդ ԲԿ-ի տնօրեն:Ավելին23:2005.04.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագործել հութիներին հարվածելու համարԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են օգտագործել B-2A Spirit ռազմավարական ռմբակոծիչներ Եմենի հութիների ռազմական թիրախներին հարվածելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CNN-ը: Ըստ աղբյուրի՝ գործողություններին մասնակցում են Հնդկական օվկիանոսում Բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ավիաբազայում տեղակայված ինքնաթիռները: Պենտագոնը նախորդ շաբաթ այնտեղ է տեղափոխել ԱՄՆ ՌՕՈՒ-ում առկա 19 B-2A ռազմավարական ռմբակոծիչներից 7-ը։Ավելին23:0005.04.25 -
ՄիջազգայինԱմենամահաբեր հարձակումը՝ Զելենսկիի ծննդավայրի վրա. տասնյակ զոհեր և վիրավորներ՝ Կրիվոյ ՌոգումՌուս-ուկրաիանական պատերազմը կանգնեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս: Կիևը նոր ավիահարվածների մասին է հայտնում: Ռուսաստանը դրոններով հարձակվել է Ուկրաինայի նախագահի ծննդավայրի՝ Կիիվոյ Ռոգի վրա, ինչի հետևանքով, ըստ ուկրաինական կողմի, 19 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա:Ավելին22:4505.04.25 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները զգոն վիճակի են բերվել. Ոսկան Սարգսյան«Իմ աղբյուրները հայտնում են,որ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայ դիրքապահները անցել են զգոն ծառայության վիճակի։ Դա արվել է Ադրբեջանի զինուժի կողմից հնարավոր ոտնձգություններին պատրաստ լինելու նպատակով»,-գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա նաև նշում է, Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 5֊ին այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացել է ծառայողական խորհրդակցություն որի ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։Ավելին22:3005.04.25 -
ՔաղաքականՀայ գեներալը՝ Բաքվի դատարանում. Ադրբեջանը «մեղավորներ» է պահանջում ՀայաստանիցԱրցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն է հարցաքննվել Բաքվի զինվորական դատարանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա պատմել է, որ Արցախյան առաջին պատերազմում իր մասնակցությունը սկսվել է Շուշիի առանձին գումարտակին միանալով, որը կոչվել է նաև Դաշնակցության գումարտակ։Ավելին22:1505.04.25 -
ԱրցախԷս ստամոքսի պայքար չէ. դաժան կացության մեջ գտնվող արցախցիները գործընթաց են սկսումԼայն համախմբման գործընթաց են սկսում Արցախից բռնի տեղահանվածները: Մեկ շաբաթ առաջ մեծ հանրահավաքի ժամանակ իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջագիրը մերժել է Հայաստանի կառավարությունը: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է նոր հանրահավաքի և անհանզանդության ակցիաների միջոցով հասնել արցախցիների իրավունքների իրացմանը, որը, ինչպես նշում են կազմակերպիչները, ամենևին էլ ստամոքսի համար պայքար չէ, ինչպես ներկայացնում են իշխանամերձ որոշ շրջանակներ:Ավելին22:0005.04.25 -
ՔաղաքականԿակոյ պրիվետ, տակոյ ատվետ. Գյումրին շունչ է քաշում և պատրաստվում ավագանու առաջին նիստինԳյումրին թեթևացած շունչ է քաշել: Ընդդիմության համախմբումը ամրապնդել է հույսը, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետ չի ունենա հանրապետության երկրորդ քաղաքում։Ավելին21:4505.04.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՄարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «դեմքի շրջանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Արման Գ․-ն և 35-ամյա Գրիգոր Մ․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Գրիգոր Մ․-ն իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ մեկ ամիս առաջ տեղադրել է օդ գազի սարքավորումներ, որն ունեցել է գազի արտահոսք և մարտի 29-ին Արման Գ․-ի ի հետ գտնվել են Արմավիր քաղաքի մշակույթի տան հետնամասում, իսկ վերջինս ցանկացել է ավտոմեքենայի շարժիչը գործի գցել, սակայն ավտոմեքենայի սրահում գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից առաջացել է բռնկում, ինչի արդյունքում վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց։ Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:Ավելին21:3005.04.25 -
ՔաղաքականԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ․ «Ազատություն»«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է՝ այդպե՞ս է եղել: «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են արտգործնախարարությունից։Ավելին21:1505.04.25 -
ՀասարակականԵրթևեկությունը խախտող մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չուներՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 5-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ծառայության կատարելիս նկատոել են, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոները, «Jeep»-ով անցնել է կանաչ գազոնի վրայով և փորձում է հանդիպակաց երթևեկել այն հատվածից, որտեղով թույլատրելիություն չկա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները կանգնեցրել են մեքենան, պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի։ Տեղում պարեկներին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ ինքը կվարի ավտոմեքենան, սակայն այս դեպքում էլ երբ այդ տղամարդուց պահանջել են, որ նա ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, վերջինը նշել է, որ վկայկան ունի, սակայն իր մոտ չէ այդ պահին։ Պարեկներն ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք:Ավելին21:0005.04.25 -
ՏարածաշրջանԻրանում մտադիր են վերսկսել ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումըԻրանը 2025 թվականին նախատեսում է վերսկսել Պարսից ծոցում նավթի և գազի հանքավայրերի որոնումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին հայտնել է Իրանի Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթային արդյունաբերության նախարարությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ աշխատանքով կզբաղվի NIOC ընկերությունը: Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով։ Սակայն իրանական կողմն այժմ գտել է անհրաժեշտ սարքավորումների մատակարար։Ավելին20:4505.04.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ուժգին հարձակում՝ Ուկրաինայի նախագահի ծննդավայրի վրա. Մոսկվան հաստատում է՝ հարվածել էՀայլուր 20։30 Ուժգին հարձակում՝ Ուկրաինայի նախագահի ծննդավայրի վրա. Մոսկվան հաստատում է՝ հարվածել էԱվելին20:3005.04.25 -
ՀասարակականԵրևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. տեղում ոստիկանության կենտրոնական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Գոռ Մարգարայնն ու տեսուչ Գևորգ Գալոյանը ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև պարզել են մահացածի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վահագն Բ-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին20:1505.04.25 -
ՀասարակականՊառկելու եմ շոշի մեջտեղը, մինչև հարցը կարգավորվի. պռոշյանցիները ոտքի են կանգնել՝ ընդդեմ ԳազելներիՊռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր մի քանի ժամ փակ են պահել Երևան-Աշտարակ ճանապարհը՝ տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ: Դժգոհ գյուղացիները Փաշինյանին են հիշել, որը հայտարարում էր, թե ցեխից հանում է գյուղացուն։Ավելին20:0005.04.25 -
ՔաղաքականԿոչ ենք անում զերծ մնալ Վարդան Ղուկասյանի ապագա կառավարման «լուծը կիսելու» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց․ հայտարարությունԻնչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։Ավելին19:4505.04.25 -
ՔաղաքականՀայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից: Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։ UNDP, UNFPA և UNOPS-ի գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշյալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում։Ավելին19:3005.04.25