Լրահոս
2025-04-06
-
ՔաղաքականԻրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանըԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են ԻԻՀ կառավարության ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։Ավելին20:0006.04.25 -
Աշխարհ«Բարի կիրակի բոլորիդ և շնորհակալություն». Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներինՍուրբ Պետրոս հրապարակում Հիվանդների ու առողջապահական գործիչների հոբելյանական սուրբ պատարագի ավարտին, որը մատուցել է Գերապ. Ռինո Ֆիզիքելլան՝ կարդալով այս առիթով Սրբազան Պապի պատրաստած քարոզը, Նորին Սրբությունը անակնկալ կերպով ներկայացել է հրապարակ՝ նախքան վերջին օրհնությունը։ Vaticannews-ը տեղեկացնում է, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոս հրապարակում զետեղված ամբիոնից պատարագիչ Գերապայծառի հետ միասին բոլոր ներկաներին շնորհել է իր առաքելական օրհնությունը, ապա տկար, բայց հստակ ձայնով բոլորին մաղթել բարի կիրակի։ «Բարի կիրակի բոլորիդ և շնորհակալություն», - ասել է Սրբազան Պապը, և, հասկանալով, որ իր առաջին ողջույնի խոսքը լսելի չէ եղած բոլորին, մեկ անգամ ևս կրկնեց իր ողջույնը, մինչ Սուրբ Պետրոս հրապարակում գտնվող հազարավոր հավատացյալները հուզումնալից ծափահարությամբ ընկալել են Քահանայապետին ու նրա ողջույնի խոսքերը։ Այս առաջին անգամն էր, որ Նորին Սրբությունը փետրվարի 14-ից հետո հայտնվել է Սուրբ Պետրոս հրապարակում և խոսք ուղղել հավատացյալներին։ Հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան է:Ավելին19:3006.04.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին․ կան վիրավորներԱպրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Նոր Գեղի գյուղից դեպի Բանավան թաղամաս տանող ճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Ավետիք Ա․-ն և 34-ամյա Գևորգ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին19:0006.04.25 -
ԻրավականՇենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն» հայտնաբերվել է ՎրաստանումՎրաստանում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանները վրացի գործընկերների հետ իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում բռնվել է հետախուզման մեջ գտնվող, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած, շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու մեջ մեղադրվող «Ալավերդյանցի Կոկոն»: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։ Քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Կոկո»-ին եւ տեղափոխել ՔԿՀ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին18:3006.04.25 -
ԻրավականՏղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հղի կնոջ մարմնի տարբեր հատվածներին․ գործը դատարանում էՎաղինակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել վիճաբանության ժամանակ իր հղի կնոջը հարվածներ հասցնելու համար։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից Iravaban.net-ը տեղեկանում է, որ տղամարդը, ունենալով ֆիզիկական տվյալներով ակնհայտ առավելություններ իր կնոջ՝ Գայանե Դ․-ի նկատմամբ և հաստատապես տեղեկացված լինելով վերջինիս հղիության մասին, Արարատի մարզի գյուղերից մեկում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին։ Այն է՝ ուղղակի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռվածք վերքի, ձախ ուսահոդի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ թիակի շրջանի արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հղի կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, առաջիկա դատական նիստը, թվով 2-րդը, նշանակված է հունիսի 2-ին։ Գործով առաջին նիստը նշանակված է եղել հունվարի 17-ին, սակայն չի կայացել։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0006.04.25 -
Միջազգային32 մարդ Է տուժել Խակասիայում փոթորկի հետևանքովՌուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը Telegram ալիքում: «Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։ Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հրապարակման մեջ: Նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում մոլեգնում էր փոթորիկը՝ քամու վայրկյանում մինչև 33 մետր պոռթկումներով: Վատ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Ուժեղ քամին նպաստել է կրակի տարածմանը. սկսվել են բնական հրդեհներ։ Խակասիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։Ավելին17:3006.04.25 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտիցԲաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է հղել։ Նա խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Մաս 1 «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։ Այս խոսքերը ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Նրանք ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։ Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։ Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։ Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։ Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար: Ռուբեն, որդի Կառլենի»։ Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի։Ավելին17:0006.04.25 -
ՀասարակականՔամու ուժգնացում, անձրև ու ամպրոպ. եղանակը՝ ՀայաստանումՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին16:3006.04.25 -
ՔաղաքականՈւ դեռ ինչքա՞ն պիտի ուժով, զորքով ու զենքով պահեք իշխանությունը. Արսեն Բաբայանը՝ ՔՊ-ինՓաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2021 թվականից հետո որ համայնքներում է պարտվել։ «1․ Վանաձորում 2․ Մասիսում 3․ Գորիսում 4․ Կապանում 5․ Վարդենիսում 6․ Երևանում 7․ Փարաքարում 8․ Գյումրում 9. Ալավերդի 10. Բերդ 11. Աբովյան 12. Ապարան 13. Չարենցավան 14. Քաջարան 15. Ախուրյան ․․․ գուցե նաև այլ համայնքներում, որ մոռացել եմ։ Ակնհայտ է, որ ՔՊ–ն այլևս չի կարող խոսել ժողովրդի վստահությունից և ժողովրդի անունից։ Ու դեռ ինչքա՞ն պիտի ուժով, զորքով ու զենքով պահեք իշխանությունը․․․»,- գրել է Բաբայանը։Ավելին16:0006.04.25 -
ՄիջազգայինԱշխարհի ամենահարուստ շուկայում խնդիրներ ունի հայկական ապրանքը. Թրամփի «պատերազմական» կանոններըԹրամփի հայտարարած տնտեսական պատերազմի զոհերի թվում է նաև հայկական արտադրությունը: 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Վաշինգտոնը Հայաստանից ներկրվող ապրանքի համար: Չնայած այլ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ էլ է ԱՄՆ-ը բարձր մաքսատուրքեր սահմանել՝ հայ տնտեսագետները, սակայն, մտավախություն ունեն, որ ԱՄՆ արտահանվող սակավաթիվ հայկական ապրանքը չի դիմանա մրցակցությանը:Ավելին15:3006.04.25 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշԸմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին15:0006.04.25 -
ՀասարակականՍպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյանի շնորհավորական ուղերձըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների փոխըմբռնման կամուրջ՝ խթանելով համամարդկային արժեքների տարածումը։ Հայաստանի Հանրապետությունը սպորտի ոլորտում ունի երկարամյա ավանդույթներ և նշանակալի նվաճումներ։ Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով մեդալներ և ամրապնդելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են։ Ձեր ջանքերի շնորհիվ ոգեշնչվում են սերունդներ, իսկ հասարակության մեջ խորանում է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և մարզական համակարգի բոլոր մասնակիցների համար։ Նախարարությունը մեծապես կարևորում է նաև զանգվածային սպորտի զարգացումը՝ դիտարկելով սպորտը ոչ միայն հաղթանակների ու մեդալների, այլև առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգևոր զարգացման, հասարակության համախմբման և ներդաշնակության կարևոր գործոն։ Սրան է միտված պետական քաղաքականությունը, ըստ որի՝ մեր դպրոցները հագեցվում են մարզագույքով՝ ապահովելու պատշաճ պայմաններ մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար։ Մասսայական սպորտի տարածմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն են ուղղված նաև «Վարչապետի գավաթ» մրցաշարերը՝ թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար։ Այն տարեցտարի ընդլայնում է մասնակցայնությունը, ինչը նշանակում է, որ մենք միասին գնում ենք ճիշտ ճանապարհով։ Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, ինչի շրջանակում մարզերում ու Երևանում մեծ թափով ընթանում են մարզական համալիրների, մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։ Սպորտը նաև հարթակ է, որն ընդլայնում է երիտասարդների հնարավորությունները, աջակցում է սոցիալական բարեփոխումներին և ամրապնդում այն հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, հավասարությունը, փոխադարձ հարգանքը, արդարությունը և պատասխանատվության զգացումը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, նոր հաջողություններ և փայլուն հաղթանակներ մեր մարզական ընտանիքին»։Ավելին14:3006.04.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել էԱպրիլի 6-ին՝ ժամը 10:23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ): Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին14:0006.04.25 -
ՀայաստանԵրիտասարդ աղջկան ՔԿ են կանչել Ավետիք Իշխանյանի գրառումը լայքելու համարՖեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանը գրում է. «Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։ «Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել։ Այսպիսի աբսուրդային իրականություն»։Ավելին13:3006.04.25 -
ՔաղաքականԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։ Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 3 669 քվե-7 մանդատ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 6 508 քվե-12 մանդատ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 900 քվե-3 մանդատ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 426 քվե-0 մանդատ։ Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։ Կուսակցությունների եւ դաշինքների ստացած քվեները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 17 188 քվե-14 մանդատ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 9 727 քվե-8 մանդատ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1 695 քվե-0 մանդատ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 904 քվե- 2 մանդատ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»՝ 652 քվե- 0 մանդատ «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 2 113 քվե-0 մանդատ «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝1 407 քվե-0 մանդատ «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 7 380 քվե-6 մանդատ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 739 քվե-3 մանդատ։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝69։Ավելին13:0006.04.25 -
ՄշակույթԿավից մարդ ստեղծող բժիշկը. hայ Միքելանջելոյի կյանքի գույներըԻնքնուս կավագործ Շանթը՝ «Շակարտ»-ը, երեք ամսում այնքան է ձուլվել կավին, որ, շատերի գնահատմամբ, քանդակագործության համաշխահային դեմքերի գործերից չտարբերվող քանդակ է ստացել:Ավելին12:3006.04.25 -
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Ֆարս նահանգի Լամարդ քաղաքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Ավելին12:0006.04.25 -
ՀասարակականԵրևանում տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենանԱպրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 22։10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ․-ն դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր, Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները իրականացնում են «քեռին եկավ մեր բակը» օպերացիա, և նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվում և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին11:3006.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0006.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին10:3006.04.25