Լրահոս
2025-04-05
-
Զինված ուժեր«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս․ ՊՆ մամուլի քարտուղար«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։Ավելին13:5205.04.25 -
ՔաղաքականԲաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար ոչի´նչ չի արվել, ոչի´նչ. «ՀայաՔվե»Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը: «ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ: Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։ Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ...»,- ասվում է հայտարարության մեջ:Ավելին13:4505.04.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայանված, տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ վիրավոր կաԱյսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալիկ Թ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։Ավելին13:3005.04.25 -
ՄիջազգայինՊուտինը կոշտ է տրամադրված. խոպանչիների կյանքում սկանդալային փոփոխություններ է անում ՌուսաստանըՌուսաստան գնալը էլ հեշտ չի լինի: Մոսկվան նաև ո՛չ վիզային երկրների համար է խստացնում մուտքի ընթացակարգը: Բացի դա, միգրանտների երեխաները դպրոցներում սովորելու համար ռուսերեն քննությունը գերազանց պետք է հանձնեն:Ավելին13:1505.04.25 -
ՔաղաքականԳյումրին իր խոսքն ասաց հստակ, առանց այլևայլությունների. հայրաքաղաքը ժպտաԳը. Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած` Գյումրին երբեք չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ, այս մասին գրել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Նրա խոսքով՝ Գյումրին ունեցել է «լոկ պաշտոնակատար, այն էլ՝ մի քանի ամիս»։ «Գյումրին իր խոսքը ասաց: Հստակ, առանց այլևայլությունների: Բարևներ մայրաքաղաքին: Հայրաքաղաքը ժպտաԳը»,- Facebook_ում գրել է Մխիթարյանը։Ավելին13:0005.04.25 -
ՔաղաքականՆիկոլական խմբակի քաղաքական անբարոյականությունը և դրա աղետալի հետևանքները ՀՀ քաղաքացիները դեռ երկար են զգալու. Մհեր ՄելքոնյանՀայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական մթնոլորտում բարոյականության մասին խոսելն անշնորհակալ գործ է, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Բայց, ըստ նրա, նաև խիստ անհրաժեշտ է։ «Քաղաքական գործիչներից շատերը (հատկապես ՔՊ֊ական խմբակի ներկայացուցիչները) փորձում են իրենց որպես բարոյախոսներ ներկայացնել, չնայած այն հանգամանքին, որ գործում են բոլորովին հակառակ ուղղությամբ։ Երեկվանից Շիրակի մարզի հակապետական խմբակի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով սկսեցին ընդդիմությանը մեղադրել է'լ գյումրեցիներին խաբելու, է'լ քաղաքական առևտրի, է'լ ձայն գողանալու մեջ։ Չմոռանալով ևս մեկ անգամ հիշացնել գյումրեցիներին, թե ինչպիսի ծանր ժամանակներ են սկսվում ` ընդդիմության իշխանության գալով։ Երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, ովքեր անընդհատ խոսում են բարոյականության մասին, բայց միևնույն ժամանակ անդադար խախտում են այն։ Նիկոլական խմբակի քաղաքական անբարոյականությունը և դրա աղետալի հետևանքները ՀՀ֊ի քաղաքացիները դեռ երկար են զգալու»,- Facebook-ում գրել է Մելքոնյանը։Ավելին12:4505.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Լարված իրավիճակ՝ Պռոշյանում. ճանապարհ են փակել բնակիչներըՀայլուր 12։30 Լարված իրավիճակ՝ Պռոշյանում. ճանապարհ են փակել բնակիչներըԱվելին12:3005.04.25 -
Հասարակական«Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը տեղում մահացել էԱյսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ թիվ 2/14 հասցեի դիմաց, «Էրեբունի» սգո սրահի մոտ, Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Հ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազարկել և դադարեցրել գազի արտահոսքը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:1505.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 05.04.2025Մամուլի տեսություն 05.04.2025Ավելին12:0805.04.25 -
ՀասարակականՄի քանի ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0005.04.25 -
ՄիջազգայինԹրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով. ՄադուրոԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը։ «Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհի՞ց, թե՞ աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից: Ո՞րն է ճշմարտությունը: Ո՞վ է ազատագրվել ումից: Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, և ողջ մարդկությունը կարձագանքի»,-ասել է Մադուրոն: Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։Ավելին11:4505.04.25 -
Մամուլի տեսությունՏրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ»Նշենք, որ դեռեւս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:Ավելին11:3005.04.25 -
ՀասարակականՊռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ գլխավոր ճանապարհըԱյսօր՝ ապրիլի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի Կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդար չի, ինչո՞ւ ենք ասում դարձել ենք անարդարութան զոհ, որովհետև նրա կայացրած որոշումը արդար չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ Դ. Խուդաթյանը որոշում է ստորագրել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը: Ըստ իրենց ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար: Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»:Ավելին11:1505.04.25 -
ՀասարակականՑրտահարություններ չեն սպասվում. Գագիկ ՍուրենյանԱյս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:Ավելին11:0005.04.25 -
Մամուլի տեսությունՍպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ «Ժողովուրդ»Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Իջևանում:Ավելին10:4505.04.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3005.04.25 -
ՀասարակականԵրևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդը տեղում մահացել էԱպրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։Ավելին10:1505.04.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։Ավելին10:1005.04.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս․ «Փաստ»Նման ընտանիքի օրինակ են Մոսինյանները: Նրանց ընտանիքում յոթ որդի է մեծանում, ամռանն էլ սպասում են ութերորդի ծնունդին: «Տղաներիցս մեկը Հայաստանի առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիր է: Անցյալ տարի տղաս միջազգային խաղերում ճանաչվել է լավագույն խաղացող: Երկու տղաներս հանդբոլի Հայաստանի հավաքականի թիմն են ներկայացնում»,-ասում է ընտանիքի հայրը՝ Արենը:Ավելին10:0605.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին10:0005.04.25