Լրահոս

2025-04-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ վայրերում թողնում՝ շորթելով 100 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան
    «Վերջին շրջանում գնալով ավելանում են ինձ հասնող ահազանգերն առ այն, որ ՀՀ տարածքում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշներով մեքենաների պետհամարանիշները: Նախկինում համատարած գողանում էին նաև հայկական պետհամարանիշները, սակայն դրանց տրամադրման կարգի փոփոխությունից և դյուրացումից հետո լայնածավալ ոտնձգություններ են սկսվել արդեն վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ: Մեր ուսումնասիրություններով՝ օրեր կան, որ մի գիշերվա մեջ միայն Երևանի մի թաղամասից գողացել են դրսում կայանված վրացական պետհամարանիշներով տասնյակ մեքենաների պետհամարանիշներ»,-այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Նա նշում է. «Մեզ դիմած մարդիկ փաստում են, որ գողերը տելեգրամ կապի միջոցով բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ նշված վայրերում թողնում մինչև 100 հազար դրամ գումար շորթելու դիմաց: Վրաստանի մեր գործընկերները ևս ահազանգում են այս խայտառակ երևույթի ահագնացող չափերի մասին՝ նշելով, որ Վրաստանի քաղաքացիները շատ դեպքերում ստիպված են լինում այլ տրանսպորտային միջոցով վերադառնալ Վրաստան, վերականգնել սեփական պետհամարանիշները, նորից գալ ՀՀ ու վերադառնալ սեփական ավտոմեքենայով: Հայաստանի սպասարկման օբյեկտների (ռեստորաններ, հյուրատներ և այլն) ներկայացուցիչները ևս փաստում են, որ Վրաստանից ժամանած իրենց հյուրերը գրեթե ամեն օր ընկնում են այս ամոթալի քաշքշուկի մեջ: Սա ոչ միայն պարզ իրավական հարց է, այլև մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին սերտորեն առնչվող խնդիր. Վրաստանում տպավորություն կա, թե հարևանությամբ ոչ թե ՀՀ-ն է, այլ Աֆրիկյան մի երկիր, որտեղ հարձակվում են օտարերկրացիների վրա ու թալանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ այս ամենի պատճառով մարդիկ թքում ու այլևս չեն այցելում մեր երկիր՝ այս ամենաթողության մասին պատմելով ամենուր, ինչի պատճառով տուժում է մեր երկրի տնտեսությունն ու սպասարկման ոլորտը: Ամենևին չենք կարծում, որ իրավապահ համակարգի համար ներկայիս տեխնոլոգիաների դարաշրջանում անհաղթահարելի դժվարություններ կան, որպեսզի տելեգրամի հետքերով գնալով արագորեն բացահայտվեն հանցագործները: Սա կրկնապատկում է մեր կասկածներն ու մտահոգությունները: Հետամուտ եմ լինելու, որպեսզի օր առաջ վերացվի օտարերկրացիների առջև մեզ խայտառակող, մեր երկրի տնտեսության ու վարկանիշի վրա լրջորեն ազդող այս ամենաթողությունը: Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»։
    19:15
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ է չեն կարողանում Սոչիից Երևան թռչել. հայտնի է ուշացման պատճառը
    Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։ «Մառախուղի պատճառով բոլոր փոխադրողները բախվել են հյուրանոցային համարների պակասի խնդրին, բայց Red Wings-ի ներկայացուցիչներն ուշացած չվերթերի բոլոր ուղևորներին ուշադրություն են հատկացնում և 4 ժամը մեկ սնունդ են տրամադրում»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայտնել են ավիաընկերությունից։ Նշենք, որ Red Wings ավիաընկերության ուղևորները մեկ օր է՝ Սոչիից Երևան թռչել չէին կարողանում։ Մարդիկ ստիպված էին սպասել հատակին պառկած ու նստած, քանի որ օդանավակայանում ու հարակից հյուրանոցներում ազատ տեղեր չկան։ Թելեգրամի «Осторожно, новости» ալիքը հայտնում է, որ չվերթը պետք է Երևան ժամաներ ապրիլի 4-ին ժամը 16։30-ին, սակայն մառախուղի պատճառով այն հետաձգվել է։ Այդ պահից սկսած տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, 8 ժամ անց սպասող ուղևորներին տարել են հյուրանոց, սակայն 2 ժամ հետո վերադարձրել են օդանավակայան։ Ավիաընկերություն ներկայացուցիչները խոստացել են, որ շուտով կկայանա չվերթը, սակայն ուղևորները ճշտել են, որ այդ օդանավը դեռ Թբիլիսիից չի ժամանել։
    19:00
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կիմա տատիկի ոտքին էլեկտրոնային վերահսկման սարք են տեղադրել». Ռուբեն Մելիքյան
    Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ Գյումրիում այցելել են Կիմա տատին։ «Երեկ եկել էին ոտքին էլեկտրոնային վերահսկման սարքն էին տեղադրել (ասում է՝ «էկան բիլազուկը կապին ոտքիս»): Հիշեցնեմ, որ Կիմա տատը ՉԻ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ընտրության ժամանակ փող վերցնելու կամ տալու մեջ։ Նա մեղադրվում է «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը (15 հզր դրամ) տալու «խոստումն ընդունելու» մեջ։ Մեղքը կտրականապես չի ընդունում։ ՀԳ. Շատ բան պատմեց, բայց դեռ չեմ գրում։ Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին։ Էդքան բան»,-գրել է փաստաբանը։
    18:45
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Գյումրիում ՔՊ-ի տապալումը ոգևորել է մարդկանց. ի՞նչ սպասելիքներ կան ընդդիմությունից
    Հայլուր 18։30 Գյումրիում ՔՊ-ի տապալումը ոգևորել է մարդկանց. ի՞նչ սպասելիքներ կան ընդդիմությունից
    18:30
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Փաստինֆո»
    Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ քննություն է իրականացվում։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով (ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի ) և 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի հրազեն պահելը) մասով:
    18:15
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի
    Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Բ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Բ․-ն իրենց տան բակում գտնվող թոնրատան ծածկի մետաղյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:00
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խակասիայում ուժեղ քամուց տուժածների թիվը հասել է 11-ի
    Ռուսաստանի Դաշնության Խակասիայի հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Խակասիայի հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Աղետների հանրապետական ​​կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի և ծանրության վնասվածքներով դիմել է 11 հոգի։ Հինգ մարդ հոսպիտալացվել է։ Երեք հիվանդ հոսպիտալացվել է Աբականի միջշրջանային հիվանդանոցում, իսկ երկու հիվանդ՝ Սայանոգորսկի միջշրջանային հիվանդանոցում: Մնացած հիվանդները ամբուլատոր բուժում են անցնում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունում նշել են, որ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բոլոր բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։ Բուժօգնության տրամադրման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։ Իրավիճակը գտնվում է մարզային համապատասխան վարչության հատուկ հսկողության ներքո։ Վատ եղանակի և հրդեհային պայմանների վատթարացման պատճառով հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն։ Բարդ հրդեհային իրավիճակ այժմ պահպանվում է Կալինինո, Օչուրսկ, Սապոգովո և Նովոյենիսեյկա գյուղերում: Մի քանի համայնքներում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Աբականում, Չեռնոգորսկում և Ուստ-Աբականսկում մասամբ վնասվել են տների և սոցիալական օբյեկտների տանիքներ, տապալվել են ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։ Անբարենպաստ եղանակը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի նաև ապրիլի 6-ին: Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը,պատուհանները չբացել, դրսում կրակ չվառել։
    17:40
    05.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վարդան Ղուկասյանը չի վախենում ՔՊ-ի հնարավոր մանդատագողությունից և պատրաստ է աշխատել ընդդիմության հետ
    Վարդան Ղույկասյանը չի վախենում ՔՊ-ի կողմից հնարավոր «մանդատագողությունից»: Ընտրվելու դեպքում՝ 4-րդ անգամ է քաղաքապետ դառնալու Ղուկասյանը: Ասում է՝ ծանր օրեր են սպասվում, քանի որ ընդդիմադիր համայնքապետերը Նիկոլ Փաշինյանի աչքի լույսը չեն:
    17:20
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում է հարազատ եղբայրը․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ Oragir.News
    Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր» ապրանքանիշի հիմնադիր 40-ամյա Սյուզաննա Պողոսյանը։
    17:00
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները, նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն և հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ​​ապրելակերպին»,-ասել է նախագահը:
    16:40
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Խնածախի ուղղությամբ․ News.am
    Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին երկու գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոցներ են լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խնածախի բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
    16:20
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ․ Հակոբ Բադալյան
    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին: Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից: Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ: Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով: Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից: Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող: Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»:
    16:00
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքեան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով և այդ հատվածը արդեն ժողովրդի համար դարձել է պատուհաս։
    15:45
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճարեղ քայլ․ Արմեն Այվազյան
    Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ 2021 թվականին «Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին՝ …Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»: Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճարեղ քայլ… Կարելի է միայն զարմանալ, թե Ստալինն ինչպես չի գլխի ընկել ու 1938-1941 թթ. Հիտլերին չի տրամադրել Կարմիր Բանակի տեղակայած ականների սովետական տեղամատյանները»։
    15:30
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի
    Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պետական լրատվամիջոցներին: Երկրաշարժ հետևանքով 4850 անձ վիրավորվել է, 220-ն այս պահի դրությամբ անհետ կորած են համարվում: Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
    15:15
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ ուղեղները որոշեցին հանել այս տրանսպորտը ու փոխարենը ոչինչ հիմա չի աշխատում. Բորիս Մուրազի
    «Սա մեր գյուղի ավտոբուսն էր, որը մինչև մեկ ամիս առաջ օրեկան յոթ անգամ Երևան էր գնում-գալիս։ Մեկ ամիս առաջ ՔՊ ուղեղները որոշեցին հանել այս տրանսպորտը ու փոխարենը ոչինչ հիմա չի աշխատում։ Մեկ ամիս է մարդիկ չգիտեն ոնց հասնեն Երևան, բայց նաև էդպես դժգոհողներ չկան, ավելին երբ շաբաթներ առաջ լրագրողներ էին եկել մի քանիսը ասել էին, որ գոհ են տրանսպորտը հանելու որոշումից։ Մարդիկ միշտ արժանի են լինում իրենց կառավարիչներին»։
    15:00
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան
    Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
    14:45
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ:
    14:30
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության։ Պաշտպանը շեշտել է նաև ՄԻՊ հաստատությունների գործունեության մեթոդաբանության կարևորությունն ու դրա առանցքային բնույթը նշված մարմինների գործունեության տեսանկյունից: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը, մասնավորապես փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատման, A բարձրագույն կարգավիճակի դերակատարության և առավելությունների, ինչպես նաև Պաշտպանի իրավասություններին վերաբերող գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի վերաբերյալ։ «Ինձ համար չափազանց կարևոր են նման հանդիպումները։ Դրանք նպաստում են ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանն ու լուծման ուղիների նախանշմանը, այլև մարդու իրավունքների կրթության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո կավելանա ձեր հանձնառությունը ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
    14:15
    05.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:
    14:00
    05.04.25
    Ավելին