Լրահոս
2025-04-07
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ծերունուն գլխատած ադրբեջանցու դեմ հետախուզումը դադարեցնո՞ւմ է ՀայաստանըՀայլուր 12։30 Ծերունուն գլխատած ադրբեջանցու դեմ հետախուզումը դադարեցնո՞ւմ է ՀայաստանըԱվելին12:3007.04.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցԱպրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։Ավելին12:2407.04.25 -
ՔաղաքականԱրցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան«Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։Ավելին12:1107.04.25 -
Հասարակական«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.amՄարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին12:0307.04.25 -
ՀասարակականՄայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքըՄայրն ընտանիքի և օջախի հավերժական խորհրդանիշն է։ Նրա սերն ու ջերմությունը մենք զգում ենք ողջ կյանքի ընթացքում, անկախ մեր տարիքից։ Իսկ մայրական խորհուրդն ու օրհնանքը մշտապես հովանի են մեզ։Ավելին11:5107.04.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում. շտապօգնության բժիշկները արձանագրել են 45-ամյա տղամարդու մահըԵրեկ՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիԱվելին11:3507.04.25 -
ՀասարակականՄենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանքնախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Ապրիլի 7-ի կապակցությամբ։Ավելին11:1907.04.25 -
ՀասարակականԻնձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։Ավելին11:0607.04.25 -
ՔաղաքականՆախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։Ավելին10:5407.04.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱպրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:Ավելին10:3807.04.25 -
ՀասարակականԱյսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց ԿաթողիկոսՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով.Ավելին10:1907.04.25 -
ՀասարակականՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։Ավելին10:0207.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։Ավելին09:4507.04.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3007.04.25
2025-04-06
-
ՄիջազգայինԱյսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, այլև մնացած աշխարհին. Մասուդ ՓեզեշքիանՆախագահ Մասուդ Փեզեշքիանը հերթական անգամ մերժել Է Իրանի նկատմամբ արտաքին սպառնալիքներն ու ճնշումները՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունն այլ երկրների հետ փոխգործակցելու է փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից: IRNA-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է ապրիլի 5-ին Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ: «Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հավասար երկխոսություն, չի կարող լինել, որ նրանք ցանկանում են բանակցել Իրանի հետ, մի կողմից, և սպառնալ նրան, մյուս կողմից», - ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և նրա՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը: «Եթե ցանկանում եք բանակցություններ, ի՞նչ իմաստ ունի սպառնալը»,- ասել է Իրանի նախագահը Վաշինգտոնի հասցեին: «Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, այլև մնացած աշխարհին, քանի որ նրա պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Փեզեշքիանը բազմիցս հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների՝ հավասարության պայմաններով:Ավելին23:2006.04.25 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ՝ ՎրաստանումՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցն ապրիլի 6-ին՝ տեղական ժամանակով 06:03:27-ին (ըստ Գրինվիչի՝ 02:03:27), գրանցել է Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Թբիլիսի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած M=3.6 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 9 կմ խորությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից։ «Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=41.5935 N, արևելյան երկայնության՝ λ=44.6159 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ: Հավելենք նաև, որ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձությունը տարածականորեն տեղաբաշխված է 1913թ. M=5.6 մագնիտուդ ուժգնության Բոլնիսիի օջախային գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին22:3506.04.25 -
ՀասարակականՀրդեհ` Սիսիան քաղաքումԱպրիլի 6-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկին կից ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են ծածկի (մոտ 32 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր:Ավելին22:0006.04.25 -
ՄիջազգայինԻրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի պահանջներինԻրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի պահանջներին կամ ռմբակոծության ենթարկվելուն՝ նախազգուշացնելով հարևաններին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաներ, որ նրանք կարող են հայտնվել կրակի գծում, եթե ներգրավվեն դրանում, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չնայած Իրանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, Թեհրանը ցանկանում է անուղղակի բանակցությունները շարունակել Օմանի միջոցով, որը մրցակից պետությունների միջև կապի վաղեմի ուղի է: Այդ մասին հայտարարել է պաշտոնյան, որը Reuters-ի հետ խոսել է անանունության պայմանով: «Անուղղակի բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատել Իրանի հետ քաղաքական կարգավորման հարցում Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը», - ասել է պաշտոնյան: Չնայած այդ ճանապարհը կարող է «քարքարոտ» լինել, նման բանակցությունները կարող են սկսվել մոտ ապագայում, եթե ԱՄՆ-ն աջակցի դրանց, ասել է պաշտոնյան: Իրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին առ այն, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակմանը ցանկացած աջակցություն, ներառյալ՝ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը, կդիտվի որպես թշնամական գործողություն, ասել է պաշտոնյան: Նման արարքը «նրանց համար լուրջ հետևանքներ կունենա», ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի է բերել:Ավելին21:3006.04.25 -
ՀասարակականԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտովԱպրիլի 2-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի բնակիչ 37-ամյա Ավետիս Ժ․-ն իր մոտ ապօրինի զենք, զինամթերք է պահում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, Երևանի քրեական ոսստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 2-ին Ավետիս Ժ․-ն Երևան քաղաքի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մասիս Բ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո Ավետսի Ժ․-ն, Մասիս Բ․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Սյուզաննա Ս․-ն ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և նշված մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Գ․ Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Ավետիս Ժ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև՝ 21սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ինչպես նաև ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին:Ավելին21:0006.04.25 -
ՔաղաքականԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն ՔոչարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ «ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է»,- «Տելեգրամ»-ում գրել է Քոչարյանը։ «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել էին արտգործնախարարությունից։Ավելին20:3006.04.25