Լրահոս
2025-04-11
-
ԻրավականԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ-ը քննարկման է մասնակցելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։Ավելին10:5411.04.25 -
ՄիջազգայինՖրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. ՄակրոնՖրանսիան ծրագրում է առաջիկա ամիսների ընթացքում ճանաչել Պաղեստին Պետությունը, և այդ քայլը, հնարավոր է, կատարի հունիսին Նյու Յորքում կայանալիք իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին France 5 հեռուստաալիքին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում, և դա կանենք առաջիկա ամիսներին, - նշել է Մակրոնը։ - Մեր նպատակն է նախագահել այս համաժողովը Սաուդյան Արաբիայի հետ հունիսին, որտեղ մենք կարող ենք ավարտին հասցնել մի քանի կողմերի կողմից (պաղեստինյան պետության) փոխադարձ ճանաչման այս շարժումը»։ «Ես կանեմ դա, քանի որ կարծում եմ, որ ինչ-որ պահի դա ճիշտ կլինի, և որովհետև ես նաև ցանկանում եմ մասնակցել հավաքական դինամիկային, որը նաև պետք է թույլ տա բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Պաղեստինը, հերթով ճանաչել Իսրայելը, ինչը նրանցից շատերը չեն անում», - ավելացրել է նա: Մակրոնի խոսքով՝ նման ճանաչումը Ֆրանսիային թույլ կտա «մեր պայքարում հստակ լինել նրանց դեմ, ովքեր ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը՝ նկատի ունենալով Իրանին, և պարտավորվել ապահովել տարածաշրջանում հավաքական անվտանգությունը»։ Մակրոնի մեկնաբանություններն անմիջապես ողջունել է Պաղեստինի Ինքնավարությունը՝ որակելով այն որպես «քայլ ճիշտ ուղղությամբ»: «Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչումը «կլինի ճիշտ ուղղությամբ քայլ՝ ուղղված Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և երկու պետությունների (Իսրայել, Պաղեստին) հարաբերությունների կարգավորմանը», - AFP-ին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթողների պետնախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը: Ավելի վաղ Եգիպտոսում Էմանուել Մակրոնը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, որի ընթացքում նրանք ընդգծել են պաղեստինյան անկլավին հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, կոչ են արել անհապաղ վերականգնել Գազայի հատվածում հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի անվտանգության երաշխիքը։Ավելին10:3311.04.25 -
ԻրավականՇենգավիթում 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում թմրանյութ է հայտնաբերվելԱպրիլի 10-ին օպերատիվ տեղեկությունն է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ Ներքին Շենգավիթի բնակիչներից 44-ամյա Մհեր Մ.-ն իր կողմից շահագործվող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոցներ է պահում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կարճ ժամանակում ոստիկանները պարզում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո համայնքային ոստիկանները մեկնում են նրա ենթադրյալ գտնվելու վայրը, որտեղից էլ թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվում, սակայն Մհեր Մ.-ն հայտնում է, որ ավտոմեքենայի սրահում կա 2 տուփ դեղահաբ, «մարիխուանա» տեսակի թմրանյութ, ներարկիչ, սպիտակ փոշենման զանգված և մեթադոնի լուծույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, Մհեր Մ.-ն հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։Ավելին10:1811.04.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն Գյումրիում «իշխանազավթման» պլան ունի․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Գյումրիում ընդդիմադիր չորս քաղաքական ուժերն ատամներով պահում են իրենց ավագանու անդամներին, որպեսզի ապրիլի16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին հանկարծ տհաճ անակնկալներ չլինեն, եւ դավաճաններ ի հայտ չգան, ու ընտրեն ոչ թե Վարդան Ղուկայանին, այլ ՔՊ-ի Սարիկ Մինասյանին քաղաքապետ, պարզվում է՝ ՔՊ-ում բոլորովին այլ պլան են մշակել:Ավելին10:1111.04.25 -
Մամուլի տեսությունԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։Ավելին10:0611.04.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքը։Ավելին10:0211.04.25 -
Մամուլի տեսությունԴեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։Ավելին09:5611.04.25 -
Մամուլի տեսությունՍարիկին ձեռնունայն չեն թողնի․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին վարչության նիստից հետո՝ ՔՊ-ական ակտիվն առաջարկել է Սարիկ Մինասյանին նշանակել սոցապնախարար:Ավելին09:5011.04.25 -
Մամուլի տեսությունՈ՞ր ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։Ավելին09:4511.04.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին09:3611.04.25 -
ՀասարակականՇենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքևԱպրիլի 10-ին՝ ժամը 13։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի տանիքի տակ քաղաքացին աշխատանքներ իրականացնելիս ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները պատգարակով իջեցրել են քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին09:3011.04.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովOրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի անվտանգության և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:Ավելին09:2511.04.25
2025-04-10
-
Իրավական73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգվել է, հաստատվել, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարել են խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք: Ըստ աղբյուրի՝ 73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին23:5810.04.25 -
ՔաղաքականԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ պատգամավոր Մարիա Կարապետյանը կստանձնի պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության հարթակ, որտեղ կարևոր է անդամ երկրների խորհրդարանների միջև երկխոսության ամրապնդումը։Ավելին23:4510.04.25 -
ՄիջազգայինՍտամբուլում ռուսներն ու ամերիկացիները գրեթե 6 ժամ չեն խոսել Ուկրաինայի մասինԳրեթե 6 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների 4-րդ ռաունդի ընթացքում Ուկրաինայի հարցը օրակարգում չի եղել: Թեև ստամբուլյան հանդիպման բովանդակության մասին մեկ տող անգամ չեն հայտնել ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան, ռուսական կողմը նախապես հայտարարել էր, որ օրակարգում երկու երկրներում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը վերականգնելու հարցն է:Ավելին23:3010.04.25 -
ՄիջազգայինԹագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «BBC»-ին։ Հռոմի պապի հետ հանդիպումը նախապես չէր հայտարարվել։ Թագավորական զույգի պաշտոնական այցը Վատիկան հետաձգվել էր, քանի որ Ֆրանցիսկոսը թոքաբորբով հիվանդանալուց հետո, երկամսյա հանգստի կարիք ուներ։ Հանդիպումը հաստատվել է միայն ապրիլի 9-ի առավոտյան՝ թագավորական այցի երրորդ օրը։ Թագավորը և թագուհին Հռոմի պապին այցելել են նույն օրը կեսօրին Վատիկանի Սուրբ Մարթայի տանը (Casa Santa Marta)։ Վատիկանը հինգշաբթի առավոտյան հրապարակել է 20 րոպե տևած հանդիպման լուսանկարը։ Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագավորը և թագուհին ուրախ են, որ Սրբազան Քահանայապետը իրեն բավական լավ է զգում նրանց ընդունելու համար և իրենք անձամբ հնարավորություն են ունեցել փոխանցելու իրենց բարեմաղթանքները։ Սա նաև երկու եկեղեցիների ղեկավարների հանդիպում էր։ Որպես Մեծ Բրիտանիայի միապետ՝ Չարլզը գլխավորում է Անգլիական եկեղեցին, որը 1534 թվականին բաժանվել է կաթոլիկ եկեղեցուց։Ավելին23:1510.04.25 -
ԻրավականՀունիսի 12-ի սարսափազդու դեպքերի գործով 1-ին դատական նիստը.15 մարդ մեղադրվում է խուլիգանության համարԵրևանում այսօր տեղի է ունեցել հունիսի 12-ի դեպքերի գործով առաջին դատական նիստը: 15 մարդ խուլիգանության համար է մեղադրվում, մեկը՝ զանգվածային անկարգություն անելու: Դատախազները նիստերի դահլիճում տեսագրություններ են միացրել հունիսի 12-ի դեպքերից՝ փորձելով ապացուցել, թե Սրբազան պայքարի մասնակիցները իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այդ տեսագրություններում հակառակ պատկերն են տեսել մեղադրյալների փաստաբանները:Ավելին23:0010.04.25 -
ԻրավականՀրապարակվել է ողբերգական վթարից կյանքից զրկված ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըՏուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը գրում է․ «Այսօր` 10.04.2025թ., ժամը 16։15֊ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվեց 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։ Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ»:Ավելին22:4510.04.25 -
ԱրցախԱրցախը «հանցավոր պետություն» ներկայացնելու փորձ. Բաքվի սանձարձակ քայլերի դեմ ի՞նչ կանի ԵրևանըԱյսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է, այսպես կոչված, 15-ի գործով հերթական դատական նիստը: Նիստից մանրամասներ չկան ադրբեջանական մամուլում:Ավելին22:3010.04.25 -
Իրավական16 տարեկան աղջկան հերոին են հյուրասիրել, դա վերջին ստորությունն է․ ArmlurՀայաստանի Հանրապետության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 7512:Ավելին22:1510.04.25