Լրահոս
2025-04-16
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 391.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0116.04.25 -
ՏարածաշրջանԽեղդվում է Բաքուն. ցեխի ու տիղմի մեջ ադրբեջանցիները ծաղրում են ԱլիևինՀորդառատ անձրևները նորից հեղեղել են Բաքուն: Բաքվի Խրդալան արվարձանից ավելի քան երեք տասնյակ մարդ է տարհանվել, այդ թվում՝ երեխաներ, որոնք անօգնական էին մնացել տներում: Արտակարգ դրություն է նաև Գյանջայում: Մի շարք ճանապարհներ, կամուրջներ, մեքենաներ ջրի տակ են հայտնվել:Ավելին17:5016.04.25 -
ՔաղաքականԱվինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր ՉախոյանՀանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։Ավելին17:4116.04.25 -
ԻրավականՆուբարաշեն քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․Մ․-ին։ Խուզարկության ընթացքում Ա․Մ․-ն դրսևորել է կասկածելի վարքագիծ. չի ցանկացել ենթարկվել խուզարկության, ցուցաբերել է դիմադրություն։Ավելին17:2916.04.25 -
ՔաղաքականԻշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա դիրքերում եմ նկարել, նայե՛ք. ՄանուկյանԱյսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։Ավելին17:1616.04.25 -
ՔաղաքականՎարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը. Գյումրին տապալեց Փաշինյանի թիմինՄիասնական ընդդիմությունը տոնում է հաղթանակը Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում: Այսօր ընդդիմությունը վերջանականապես տապալել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը Գյումրիում: Ավագանու առաջին նիստում միաձայն քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը՝ 13 տարվա ընդմիջումից հետո 5-րդ անգամ: Կողմ են քվեարկել նիստին մասնակցող ավագանու բոլոր 18 անդամները՝ առանց «Քաղաքացիական պայամնագրի»: Այդ կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել նիստին՝ կոչ անելով Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել:Ավելին16:5316.04.25 -
ՄշակույթՄեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը:Ավելին16:3116.04.25 -
ՀասարակականԷջմիածին քաղաքում այրվել է վագոն-տնակԱպրիլի 16-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին16:1716.04.25 -
ՔաղաքականԴատվելո՞ւ ենք հայտարարագիր չլրացնելու համար. հարց՝ մսով ճաշի մասնագետինԸնդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիմնավոր կասկած ունի, որ եկամուտների հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև դատելու: Հայաստանի քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածով՝ 3-6 տարի ազատազրկում է սահմանված այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր կա՛մ չեն լրացնի, կա՛մ կեղծ տվյալներ կներկայացնեն, կա՛մ էլ կթաքցնեն եկամուտները: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքը 3 ամիս է՝ պետական կառույցներից մեկ հարցի պատասխան է փորձում ստանալ՝ ինչպե՞ս է պատժվելու հայտարարագիր չլրացնողը: Ոչ ՊԵԿ-ն է հստակ պատասխանում, ոչ էլ՝ գլխավոր դատախազությունը: Ագնեսա Խամոյանը ստիպված է եղել հարցն այսօր բյուջեի 5 տարվա կատարողականը խորհրդարան բերած վարչապետին տալ: Նիկոլ Փաշինյանը հնարավոր է արձագանքի երեկոյան հարց ու պատասխանի ժամանակ:Ավելին16:0216.04.25 -
ՀասարակականԿրակnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիԵրեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել:Ավելին15:5316.04.25 -
ՔաղաքականՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն Զուրաբյան«Չէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը:Ավելին15:4416.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ջախջախված ՔՊ-ին բացակա են դրել. իշխանափոխություն՝ Գյումրիում և ՓարաքարումՀայլուր 15։30 Ջախջախված ՔՊ-ին բացակա են դրել. իշխանափոխություն՝ Գյումրիում և ՓարաքարումԱվելին15:3016.04.25 -
ՔաղաքականՍլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:Ավելին15:1816.04.25 -
ՔաղաքականՄի անգամ ինձ լսեք, հրաժարական տվեք, գնացեք. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաանհաջող, ամենակորստաբեր, ամենաապագայազուրկ կառավարումն է իրականացվել»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:Ավելին15:0516.04.25 -
ՄիջազգայինԻսրայելական քարոզի համար է մեղադրվում BBC-ն. բողոքի ակցիա՝ ԼոնդոնումԳազայի հատվածում միայն վերջին մեկ օրվա ընթացքում 23 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է, իսկ Լոնդոնում մեծ ակցիա է եղել՝ ի պաշտպանություն պաղեստինցիների: Մարդիկ դժգոհել են BBC լրատվականի լուսաբանումից՝ մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու համար:Ավելին14:5616.04.25 -
ՀասարակականՄահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի ԼեոնովիչըԽորը ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին, գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։Ավելին14:4816.04.25 -
ՔաղաքականՍիրելի քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաև դատելու են. Ագնեսա Խամոյան«Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնի ձեր գլխին, ասի՝ դե հարկ տուր»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրերին։Ավելին14:2316.04.25 -
ՄիջազգայինՍկանդալային մանրամասներ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններից. Թեհրանը վստահ է իր ուժերինՈ՞ւր են հասել Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները: Առաջին փուլից հետո Սպիտակ տնից նոր սպառնալիքներ էին հնչել, Իրանն էլ կոպիտ էր արձագանքել դրանց: «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում մենք ոչ չափից ավելի լավատես ենք, ոչ էլ չափից ավելի հոռետես»,- լրագրողներին ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ անթույլատրելի է միջուկային պայմանագրի հետ կապված նախկին սխալները կրկնելը:Ավելին14:0716.04.25 -
ՔաղաքականՄեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:Ավելին13:5316.04.25 -
ՔաղաքականՆոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան«Իմ կարծիքն այն է, որ, ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար, չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին, ընդհակառակը, կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա իր քաղաքական դիրքորոշումն է:Ավելին13:4116.04.25