Լրահոս
2025-04-16
-
Մամուլի տեսությունԻմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը․ Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:Ավելին10:0216.04.25 -
Մամուլի տեսություն«Գրիգոր Լուսավորիչ»-ում առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը սպասում է հաջորդ հարվածին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում հարաբերական անդորր է հաստատվել` նախարարի ուրբաթօրյա այցից հետո: Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն ՝ Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջն ունենան ԲԿ-ում:Ավելին09:5416.04.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց: Նախօրեին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելուն, սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։Ավելին09:4516.04.25 -
ՀասարակականԳազանջատումներ կլինեն․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին09:3016.04.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովOրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:Ավելին09:2516.04.25
2025-04-15
-
Մշակույթ4 տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը կրկին բաց էՉորս տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը բաց է հանրության առաջ՝ ցուցադրության նոր հայեցակարգով, նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով ու հնարավորություններով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ, ժ. 11:00-18:00, կիրակի, ժ. 11:00-17:00: Մուտքը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:5815.04.25 -
ՀասարակականԱռաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան«Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ, որի ընթացքում բևեռափայլը տեսանելի կլինի միջին լայնություններում»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «DSCOVR արբանյակը արձանագրել է Արեգակից պսակային նյութի ժամանումը: DSCOVR-ը գտնվում է Լագրանժի կետում՝ մեր մոլորակի մակերևույթից մոտավորապես 1,500,000 կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև գծի վրա»,–գրել է նա:Ավելին23:4515.04.25 -
ՀասարակականՄի խումբ երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոցԱպրիլի 12-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, պարզում են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։ Արարատի մարզի քրեական ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ Աշտարակի շուկայի մոտակայքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Լևոն Հ.-ն, 24-ամյա Միքայել Պ.-ն, 19-ամյա Յուրիկ Թ.-ն, 21-ամյա Արման Պ.-ն և հիվանդանոց տեղափոխված Արամ Հ.-ն, որի ընթացքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, ով այս պահին գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին, ելնելով նախաքննության շահերից, որոշ մանրամասներ չենք հրապարակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը պայմանագրային զինծառայող է:Ավելին23:3015.04.25 -
ԱրցախՀրեշավոր ձեռքը բռնող չկա. Ալիևն ավերում է Արցախի բնակավայրերը՝ հատուկ նպատակներովԽոշտանգումներով հայ գերիներից կորզված ցուցմունքներով պատմությունը խմբագրելու փորձերին համաքայլ՝ Բաքուն նաև աշխարհի քարտեզն է խմբագրում: Եվս մեկ հայկական գյուղ է հողին հավասարվել: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հիմնովին ոչնչացված է Արցախի Սարգսաշենը:Ավելին23:1515.04.25 -
ՄիջազգայինԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն ՈւկրաինայինԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորները, որոնք նախատեսված են չիրականացված Բելենե ԱԷԿ-ի նախագծի համար և որոնք ցանկանում էր գնել Ուկրաինան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը։ Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Խմելնիցկիի ԱԷԿ-ի համար Բուլղարիայից ռուսական արտադրության սարքավորումներ գնելու մասին։ «Մենք որոշել ենք, որ Բելենե ԱԷԿ-ի երկու ռեակտորները չեն վաճառվելու, ատոմային էներգիայի զարգացումը ճիշտ ճանապարհ է երկրի և ժողովրդի համար։ Աշխարհում էլեկտրաէներգիայի գները բարձրանում են, աշխարհն ապրում է մշտական էներգետիկ անկայունության պայմաններում, և դա է պատճառը, որ միջուկային էներգիան կայուն է և կանխատեսելի։ Մենք ունենք տեղամաս, ունենք ռեակտորներ, ունենք անձնակազմ՝ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Զաֆիրովը։ Նա հավելել է, որ այդ ռեակտորները Բուլղարիայի համար առանցքային ակտիվ են և նրա էներգետիկ անկախության մի մասը: Այժմ այդ հարցի վերաբերյալ սպասվում է նաև Բուլղարիայի խորհրդարանի որոշումը։Ավելին23:0015.04.25 -
ԻրավականՍաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Սաթիկ Հակոբյանը։ Նա ապրիլի 10-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Սաթիկ Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։Ավելին22:4515.04.25 -
ԻրավականԴատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը․ «Փաստինֆո»Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։ Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին դատարանն արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացրել էր։ Ալբերտ Առստամյանին մեղադրում էին 2024թ օգոստոսի 23-ին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր դժգոհությունն է արտահայտել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն։Ավելին22:3515.04.25 -
ԱրցախԱրցախի ԱԺ նիստ է տեղի ունեցել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ․ News.amԱյսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,–ասաց Մետքասե Հակոբյանը։ Նա նշեց, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։ Պատասխանելով հարցին, ադրյո՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարաձգվել են, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Փոփոխություններով կարող են և շարունակվել նախագահի լիազորությունները, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունները դրա համար են արվել։ Փոփոխությունների նախագիծն ընդունվել է բոլոր իրավիճակներում կարգավորումներ մտցնելու համար։ Կարգավորումներից մեկը կարող է լինել նաև լիազորությունների շարունակականությունը, բայց որևէ մեկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։Ավելին22:3015.04.25 -
ՔաղաքականԽայտառակ օրենք ա նախատեսվում. տրանսպորտը դառնում է քաղաքացուն տուգանելու հարմար վայրՏուգանքի մատերիալ դարձած քաղաքացուն հարստահարելու մի նոր՝ աննախադեպ ձև են համարում ընդդիմադիրները նախագիծը, որին դրական եզրակացություն են արդեն տվել ՔՊ-ականները Ազգային ժողովի հանձնաժողովում: Եթե մտնեք տրանսպորտ ու մեկ րոպեի ընթացքում ուղեվարձը չվճարեք, կտուգանվեք 10 հազար դրամ:Ավելին22:1515.04.25 -
ՀասարակականԵրևանում կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ դիԱյսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, ժամը 15:40-ին Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժնի և հայտնում են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել են կնոջ դի։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին22:0015.04.25 -
ԻրավականՕտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ են ստացել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ավելի ուշ նա ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։ Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը՝ հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով հարյուր քառասունինը փաթեթ։ 29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:4515.04.25 -
ՔաղաքականԱվտոմատի «օչերեդներ» և պատերազմի վախ. հավատան աչքի տեսածի՞ն, թե՞ ՓաշինյանինՍյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ապրողներն էլ են լսում Փաշինյանի բարձր ձայնը՝ «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»: Լսում են նաև նրանք, ովքեր գիշերը չեն քնել ադրբեջանցիների կրակոցների բարձր ձայներից:Ավելին21:4015.04.25 -
ՄիջազգայինԻսրայելի վարչապետը մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան հունիսին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։ Փարիզը ծրագրում է հունիսին Սաուդյան Արաբիայի հետ Գազայի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնել՝ Պաղեստինի անկախությունը մի քանի երկրների կողմից ճանաչելու համար։ 2024 թվականի հուլիսին Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան պետության ստեղծման դեմ ուղղված հռչակագրին: Փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը կդիմակայի Պաղեստին պետության ստեղծումը միակողմանիորեն իրեն պարտադրելու փորձերին։Ավելին21:3015.04.25 -
ՔաղաքականՓաշինյանի առաջարկն ու Ալիևի ցանկը. 2 փաստաթղթի ստորագրում՝ մեկ օրո՞ւմԵրևանն առաջարկում է Բաքվին խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խումբը լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ: Բայց ոչ մեկն է ստորագրվում, ոչ մյուսը: Փորձագետների կարծիքով՝ խաղաղության խաչմերուկ դառնալու հարցը մտնում է փակուղի, որովհետև Ալիևը մեզանից ուզում է արտատարածքային ճանապարհ, որի վրա մենք առհասարակ որևէ հսկողություն չենք ունենա:Ավելին21:1515.04.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետԲրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին21:0015.04.25