Լրահոս
2025-04-19
-
ՍպորտԵվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 մասնակիցԵվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին մենք ունենք 3 մասնակից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք՝ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը, իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:Ավելին10:4519.04.25 -
ՀասարակականԱնահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հոսպիտալի շենքային պայմանների, բժշկական սարքավորումներով հագեցվածության, անձնակազմի համալրվածության, ատեստավորման գործընթացի և այլնի վերաբերյալ: Կարևորելով ռազմաբժշկական համակարգի առանցքային դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման, ամրապնդման, ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպման հարցերում՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտին անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, զարգացնել ու կատարելագործել առկա կառուցակարգերը՝ սկսած հոսպիտալների, բուժկետերի շենքային պայմաններից, մինչև գործիքային ու կադրային համալրվածության ապահովում: Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի 2024թ. տարեկան հաղորդմամբ: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բժշկական օգնության հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:Ավելին10:3019.04.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին․ «Հրապարակ»Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։Ավելին10:2519.04.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ-ն հերքում էԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։Ավելին10:2019.04.25 -
Հասարակական1000 ջահակիրների առաջնորդությամբ՝ տասնյակ հազարավոր հայեր արժանապատվության երթի են դուրս գալուՀինգ օրից Երևանի կենտրոնում նորից կվառվի հավերժության ջահը: Հայոց Ցեղասպանության նախօրեի ջահերով երթը կազմակերպելու համար ջանք չեն խնայում ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում: Տարեց-տարի ավելանում է ջահակիրների թիվը: Այս տարի 600 ջահակիր՝ պահանջատերերին կառաջնորդի Ծիծեռնակաբերդի բարձունք:Ավելին10:1519.04.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը. «Հրապարակ»ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերեւս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը:Ավելին10:0019.04.25 -
Մամուլի տեսությունՆույն հողամասը 2022-ի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023-ի հայտարարագրով` նվիրատվություն է 2016-ից․ «Ժողովուրդ»Նա 2018 թվականից հետո ձեռք է բերել նոր բնակարան Երևանում։ Բացի տան տեր դառնալուց, Ղահրամանյանը 2020 թվականին ձեռք է բերել նաև Audi մակնիշի ավտոմեքենա 2008 թվականի արտադրության։Ավելին09:5019.04.25 -
ՀասարակականՎանաձորում այրվել է բնակելի տնակԱպրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և հարակից խորդանոցը (մոտ 15 քմ)։Ավելին09:4519.04.25 -
Մամուլի տեսությունԱյս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։Ավելին09:4219.04.25 -
Մամուլի տեսությունՄեկով հպարտացել են, մյուսից՝ բամբասել. «Հրապարակ»Հիշեցնենք․ կառավարության ծրագրի 2024 թ. զեկույցի քննարկման ժամանակ, երբ ԱԺ-ում էր նաեւ Փաշինյանը, Գաբրիելյանը, պատասխանելով ընդդիմության քննադատություններին, ասաց, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենաներից, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում, եւ առաջարկեց. «Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ պադավատից, ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ Ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլեւս չունենք, դուք` ունեք։ Կամ՝ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պադավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք»։ ՔՊ-ում կարծում են, որ հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին։Ավելին09:3819.04.25 -
Մամուլի տեսություն«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Այդ բանակն ատելություն սերմանեց արցախցիների դեմ, բոլոր սխալներն ուղղեցին ռուսական կողմ, պարտության համար մեղադրեցին Ռուսաստանին, չնայած Մոսկվան 3 անգամ փորձեց կանգնեցնել պատերազմը, ինչ-որ չափով օգնություն ցույց տվեց պատերազմի ժամանակ, և վերջում էլ նրա միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և պատերազմը կանգ առավ:Ավելին09:3419.04.25 -
Մամուլի տեսությունՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»Ակնարկվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել Ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը՝ ի՞նչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ի՞նչ ուղերձ կհղի Նիկոլ Փաշինյանը, կարտաբերի՞ Ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, կգնա՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլն:Ավելին09:3019.04.25
2025-04-18
-
ԱռողջապահականԲ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է.Ավելին23:5818.04.25 -
ՍպորտԷդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնիցԷդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։Ավելին23:4718.04.25 -
ԻրավականԲացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը․ Մանասյան«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Ընդ որում՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։Ավելին23:3318.04.25 -
ՄիջազգայինԻրանի ինտրիգային ուղերձն՝ աշխարհին. Թրամփը սպառնալով է Թեհրանին կանչում բանակցությանԻրանի արտգործնախարարին ու նրա գլխավորած պատվիրակությանը Կրեմլում ընդունել են Ռուսաստանի նախագահը, արտգործնախարարը: Հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին է ներկայացրել Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը: Ռուս-իրանական բանակցություններին զուգահեռ նոր հոխորտանքներ են լսվում Թել-Ավիվից: Բենյամին Նեթանյահուն նորից զգուշացնում է Իրանին, թե թույլ չի տալու, որ այդ երկիրը միջուկային զենք ունենա:Ավելին23:2018.04.25 -
ՀասարակականՏրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն«Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ դրական եզրակացություն։Ավելին23:1418.04.25 -
ՀասարակականԱպրիլի 23-ին՝ «Ջահերով երթ»․ Երևանում տեղի ունեցավ իրազեկման ակցիա (Տեսանյութ)Երևանում այսօր՝ ապրիլի 18-ին, տեղի ունեցավ իրազեկման ակցիա՝ նվիրված ապրիլի 23-ին կայանալիք ավանդական «Ջահերով երթ»-ին։Ավելին22:4518.04.25 -
ՍպորտԱշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր (Տեսանյութ)Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:Ավելին22:3918.04.25 -
ՏնտեսականԹող բոլորին տանեն, դատեն. 3-6 տարվա ազատազրկո՞ւմ՝ եկամուտները չհայտարարագրած քաղաքացիների համարԵրևանում նոր բոյկոտ է հասունանում եկամուտների պարտադիր հայտարարագրման պատճառով: Այսօր «Հայլուրի» հարցախույզին մասնակցած քաղաքացիներից միայն մեկն է պատրաստ հայտարարագրել ունեցած գումարը, մնացածը հրաժարվում են կատարել իշխանության պահանջը:Ավելին22:2718.04.25