Լրահոս

2025-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին
    Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը: Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները նոր լիցք են հաղորդել հայաստանյան դատական համակարգի կատարելագործմանը։ Արթուր Աթաբեկյանը հիշատակել է նաև Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Օրենքի գերակայության MATRA ուսուցողական երկրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչը կարևոր ներդրում է դատական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում։ Կողմերն անդրադարձել են դատավորների անկախության ամրապնդման, հանրային վստահության բարձրացման խնդիրներին՝ երկուստեք կարևորելով այդ ուղղություններով ամենօրյա ռեժիմով իրականացող աշխատանքների անհրաժեշտությունը։ Հանդիպման քննարկման առանցքում է եղել շրջանակում արդարադատության մատչելիության առաջավոր փորձի փոխանակումը, ինչը կնպաստի դատական բարեփոխումների արդյունավետությանը: Դեսպանի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգի ծրագրային առաջնահերթություններն ու մարտահրավերներն՝ ընդգծելով դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ տարվող աշխատանքները, դատարանի հանդեպ վստահության աստիճանի բարձրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրման կարևորությունն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիդերլանդների դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական համակարգի հանդեպ իր երկրի հետաքրքրվածությունը՝ առաջարկելով մեկտեղել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն ու դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
    14:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն․ Սաղաթելյան
    «ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրիչ պահվածքով է հանդես գալիս»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած վիճաբանությանը: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է սադրել. «Իրենց այս պահվածքը, շաբաթվա լարվածությունը ուրացման ֆոնին՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, պայմանավորված է հասարակական, քաղաքական հանրային արձագանքով ու նրանց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա։ Իրենք շարունակ ժխտում են և բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն»,- ընդգծել է Սաղաթելյանը։
    14:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ե՞րբ կհուղարկավորեն Հռոմի Ֆրանցիսկոս պապին
    Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, տեղական ժամանակով ժամը 10։00-ին, հաղորդում է Vatican News-ը։ Ապրիլի 23-ին Հռոմի պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար և այնտեղ կմնա մինչև ապրիլի 26-ի առավոտ նրա հուղարկավորությունը։ Այդ ընթացքում հավատացյալները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Ըստ CNN-ի՝ մինչև նոր Պապի ընտրությունը Վատիկանի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ-ից կարդինալ Քևին Ֆարելը։ Կարդինալները հավաքվում են Հռոմում՝ ընտրելու Ֆրանցիսկոս պապի հաջորդին։ Այս գործընթացը տևում է 2-3 շաբաթ։ 88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը կհոգա նրա հուղարկավորության ծախսերը։ Սանտա Մարիա Մաջիորեում թաղված են Հռոմի 7 նախկին քահանայապետներ, բայց Ֆրանցիսկոս պապը կլինի առաջինը շուրջ հարյուր տարվա ընթացքում, որ ընտրել է Վատիկանից դուրս գտնվող հուղարկավորման այս վայրը։
    14:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք (տեսանյութ)
    Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հյատնում են ՊԵԿ-ից: ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն: Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ` նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։ Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց: Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    13:45
    22.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Փարիզից մինչև դժոխային Գազա. աշխարհը սգում է Հռոմի պապի մահը
    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից, հայտնում է Վատիկանը: Սուրբ Աթոռը հրապարակել է նաև Պապի կտակը, որում նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե տաճարում։ Նա խնդրել է, որ իր գերեզմանը հողի մեջ լինի, տապանագիրը շատ պարզ, առանց զարդարանքների՝ միայն անունը լինի՝ Ֆրանցիսկոս:
    13:38
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին
    Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այս մասին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կից հրապարակելով նաև կադրեր իրականացված պարեկությունից։ «Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    13:31
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. թյուրքագետ
    2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։ Առաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։ Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ։ Այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը (ինչպես հիմա քարոզում են դե-ֆակտո իշխանությունները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։ Ուստի թե՛ այս շաբաթ և թե՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։ Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաև մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ»,- գրել է նա:
    13:20
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
    Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։ «Ռեքվիեմը» հոգեհանգստյան պատարագ է, որը կատարվում է ավանդական լատինական կրոնական տեքստով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի քանիսն ընդգրկված են պատարագների մեջ («Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ», «Agnus Dei»-«Աստծո գառը»), և կան պարտադիր մասեր, որոնք պատկանում են միայն հոգեհանգստյան պատարագին («Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»- «Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնցում պատկերված է Տիրոջ ահեղ դատաստանը և «Lacrimosa»-«Լաց»): Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպություններում նախատեսված միջոցառումների ամբողջական ցանկը կցվում է:
    13:10
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ
    «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը և արժանապատվությունը, ինքնությունն է, մյուս կողմում՝ հայ ազգի ու հայ ժողովրդի թշնամիներն են»։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությունը, որը էսօր որոշումներ է կայացնում ՀՀ անունից։ «Հուսամ՝ այդ քննարկումների ընթացքում գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասանը։
    12:57
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 վիրավոր
    Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    12:50
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի. Իշխան Սաղաթելյան
    Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը»: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։ Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։ Իշխանությունն ունի երկու ընտրություն. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը, մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։ Երրորդ տարբերակ չկա։ Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է։ ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վեր է ածվելու հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։ Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։ Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հստակեցնել և վերահաստատել իրենց դիրքորոշումները և համատեղ պայքարել ուրացման քաղաքականության դեմ։
    12:40
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Լարված իրավիճակ է խորհրդարանում. իրար քաշքշել են պատգամավորները
    Հայլուր 12։30 Լարված իրավիճակ է խորհրդարանում. իրար քաշքշել են պատգամավորները
    12:30
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան
    Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։ Նրանք Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է… «Մերոնք» Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։ Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։ Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։ Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։
    12:25
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Lexus»-ը վրшերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: «Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել:
    12:15
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց
    ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց անջատել եթերը:
    12:12
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ խմբակցությունը ժամեր անց կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը․ ArmLur
    Հավելենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել ընդդիմության նախաձեռնությունը։
    12:10
    22.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.04.2025
    Մամուլի տեսություն 22.04.2025
    12:05
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին
    Կյանքի 92-րդ տարում վախճանվել է մոնումենտալիստ նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: «Այո, դա տեղի է ունեցել այսօր, գիշերվա ժամը մեկն անց կեսին», - գործակալությանն ասել է զրուցակիցը։ Նա հավելել է, որ հրաժեշտի և հուղարկավորության մասին որոշումը կընդունվի ավելի ուշ։ Ծերեթելին խորհրդային, վրացի և ռուսաստանցի մոնումենտալիստ նկարիչ է, քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ։ 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՌԴ ժողովրդական նկարիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ։ Ծնվել է 1934 թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի (1995 թ.), Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահի (2000 թ.) և Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանի (Վրաստան, 2012 թ.) հիմնադիրն է: Հեղինակ է գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-մոնումենտալ արվեստի ավելի քան 5000 ստեղծագործությունների (որմնանկարներ, խճանկարներ, պաննոներ): Որպես քանդակագործ նա ստեղծել է բազմաթիվ կոթողներ, որոնց թվում են «Բարեկամությունը հավերժ է»՝ Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին»՝ Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, «Նոր մարդու ծնունդը»՝ Սևիլիայում, «Քանդել անվստահության պատը»՝ Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը՝ Ռուզայում և ուրիշներ։
    12:00
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճ
    Խորհրդարանում իշխանության ու ընդդիմության միջև ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «երիտասարդով» դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Իրավիճակը շարունակեց լարել մեկ այլ ՔՊ-ական, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկ Վահե Ղալումյանը։
    11:55
    22.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երթևեկության փոփոխություններ կլինեն
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:
    11:45
    22.04.25
    Ավելին