Լրահոս
Հասարակական
11:45
22.04.25
181

Երևանում երթևեկության փոփոխություններ կլինեն

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան: