Լրահոս
2025-04-22
-
ՀասարակականԱրարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 վիրավորԵրեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին12:5022.04.25 -
ՔաղաքականՀայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի. Իշխան ՍաղաթելյանՀայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը»: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։ Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։ Իշխանությունն ունի երկու ընտրություն. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը, մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։ Երրորդ տարբերակ չկա։ Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է։ ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վեր է ածվելու հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։ Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։ Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հստակեցնել և վերահաստատել իրենց դիրքորոշումները և համատեղ պայքարել ուրացման քաղաքականության դեմ։Ավելին12:4022.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Լարված իրավիճակ է խորհրդարանում. իրար քաշքշել են պատգամավորներըՀայլուր 12։30 Լարված իրավիճակ է խորհրդարանում. իրար քաշքշել են պատգամավորներըԱվելին12:3022.04.25 -
ՔաղաքականՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն ՄելիքյանԱյլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։ Նրանք Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է… «Մերոնք» Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։ Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։ Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։ Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։Ավելին12:2522.04.25 -
ՀասարակականԵրևանում «Lexus»-ը վրшերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքնայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: «Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել:Ավելին12:1522.04.25 -
ՔաղաքականԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանցԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց անջատել եթերը:Ավելին12:1222.04.25 -
ՔաղաքականՔՊ խմբակցությունը ժամեր անց կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը․ ArmLurՀավելենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել ընդդիմության նախաձեռնությունը։Ավելին12:1022.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.04.2025Մամուլի տեսություն 22.04.2025Ավելին12:0522.04.25 -
ՀասարակականՄահացել է քանդակագործ Զուրաբ ԾերեթելինԿյանքի 92-րդ տարում վախճանվել է մոնումենտալիստ նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: «Այո, դա տեղի է ունեցել այսօր, գիշերվա ժամը մեկն անց կեսին», - գործակալությանն ասել է զրուցակիցը։ Նա հավելել է, որ հրաժեշտի և հուղարկավորության մասին որոշումը կընդունվի ավելի ուշ։ Ծերեթելին խորհրդային, վրացի և ռուսաստանցի մոնումենտալիստ նկարիչ է, քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ։ 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՌԴ ժողովրդական նկարիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ։ Ծնվել է 1934 թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի (1995 թ.), Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահի (2000 թ.) և Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանի (Վրաստան, 2012 թ.) հիմնադիրն է: Հեղինակ է գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-մոնումենտալ արվեստի ավելի քան 5000 ստեղծագործությունների (որմնանկարներ, խճանկարներ, պաննոներ): Որպես քանդակագործ նա ստեղծել է բազմաթիվ կոթողներ, որոնց թվում են «Բարեկամությունը հավերժ է»՝ Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին»՝ Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, «Նոր մարդու ծնունդը»՝ Սևիլիայում, «Քանդել անվստահության պատը»՝ Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը՝ Ռուզայում և ուրիշներ։Ավելին12:0022.04.25 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԽորհրդարանում իշխանության ու ընդդիմության միջև ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «երիտասարդով» դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Իրավիճակը շարունակեց լարել մեկ այլ ՔՊ-ական, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկ Վահե Ղալումյանը։Ավելին11:5522.04.25 -
ՀասարակականԵրևանում երթևեկության փոփոխություններ կլինենԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:Ավելին11:4522.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ:Ավելին11:3022.04.25 -
ՄիջազգայինԹրամփը տիկնոջ հետ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ առաջնորդը հրապարակում է տեղադրել Truth Social հարթակում։ «Ես և Մելանիան ներկա ենք գտնվելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Հռոմում։ Մենք անհամբեր սպասում ենք այնտեղ լինելուն», - գրել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ֆրանցիսկոս պապը «լավ մարդ էր, քրտնաջան աշխատում էր և սիրում էր աշխարհը»: Հուղարկավորությունը կլինի Թրամփի առաջին միջազգային ուղևորությունը նրա նախագահության երկրորդ ժամկետում։ Թրամփը Վատիկանում հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ 2017 թվականի մայիսին՝ իր նախագահության առաջին ժամկետում։ Վատիկանը չի հայտնել հուղարկավորության ամսաթիվը կամ պաշտոնական պլանները, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։ Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում։ 88-ամյա Ֆրանցիսկոս պապը (Խորխե Մարիո Բերգոլիո), որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Կաթոլիկ եկեղեցին, մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է ժողովրդին, ինչը հանդիսացել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։Ավելին11:1522.04.25 -
Իրավական4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին: Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0022.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 22-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։Ավելին10:4522.04.25 -
Մամուլի տեսությունԱնշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները․ «Փաստ»Հայաստանի անշարժ գույքի շուկայում լայն տարածում ունի նաև մի երևույթ, երբ քաղաքացիները ձեռք են բերում բնակարաններ շինարարության փուլում կամ մուտք են գործում բնակարան, վերանորոգում և այնտեղ ապրում են, սակայն երկար ժամանակ չեն կարողանում ստանալ սեփականության վկայականը։ Այս երևույթը հաճախ պայմանավորված է կառուցապատողների կողմից շահագործման ակտի ուշացմամբ, թույլտվությունների բացակայությամբ կամ իրավական գործընթացների խոցելիությամբ։Ավելին10:3022.04.25 -
Հասարակական«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետըԱպրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։ Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից։Ավելին10:1522.04.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:1122.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0522.04.25 -
Մամուլի տեսությունՆախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․ «Հրապարակ»Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ:Ավելին10:0022.04.25