Լրահոս
Քաղաքական
12:57
22.04.25
253

«Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ

Img default alt hy

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը և արժանապատվությունը, ինքնությունն է, մյուս կողմում՝ հայ ազգի ու հայ ժողովրդի թշնամիներն են»։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությունը, որը էսօր որոշումներ է կայացնում ՀՀ անունից։

«Հուսամ՝ այդ քննարկումների ընթացքում գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասանը։