Լրահոս
Քաղաքական
16:30
22.04.25
270

Բզեզի բունը մի քանդեք, մի հատ առհասարակ նայեք ձեր կուսակցության հիմնադիրներին․ Մանուկ Սուքիասյան

Img default alt hy

Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևով իրենց վերահսկողությունը կորցնեն, իր ելույթում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ելույթին:

«Գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել իմ վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի, այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պիտի լոյան լինեմ»,-ասաց նա:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ ինքն ում դեմ պայքարել է, մինչև վերջ մնացել է հավատարիմ իր պայքարին.

«Ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել և այլն: Այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարել, հիմա ի՞նչ դիրքերում է, ու մի հատ էլ առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրներին», -ասաց Սուքիասյանը: