Լրահոս

2025-04-24
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում. «Հրապարակ»
    Այն դեպքում, որ պատգամավորներն իրենց «ձեռքի ծախսի» գումարները նախկին 50 հազար դրամից 250 հազար դարձրին հենց այդ պատճառաբանությամբ, որ այցելություններ են իրականացնում, հանդիպումներ են ունենում եւ այլն:
    09:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես
    Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն Ցեղասպանության շարունակություն է, այլ նաև նմանատիպ հանցագործությունների կրկնության վտանգավոր սերմ։ Կոստաս Մավրիդեսն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ այսպիսի հանցագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն և ուսումնասիրվեն որպես պատմական հիշողության իրադարձություններ, այլև ընկալվեն որպես բարոյական դաս՝ մեր ներկայի և ապագայի համար»,-նշել է նա։
    09:23
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է․ «Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը: Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։ Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:
    09:18
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում
    Ուղիղ I Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում
    09:10
    24.04.25
    Ավելին
2025-04-23