Լրահոս

2025-04-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    110 տարի անց, երբ ազգովի անցնում ենք նոր Դեր Զորով, իրավունք չունենք հանձնվելու․ «Հայոց տան» ուղերձը
    «Հայոց Տուն»-ը համահայկական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հրապարակել, որտեղ նշված է․ «Սիրելի՛ հայրենակից, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք գլխահակ, գուցե փոքր-ինչ հուսալքված։ Մարդկության դեմ Թուրքիայի գործած ոճիրն անմոռանալի է՝ մանավանդ, որ դրա նորագույն դրսևորումները տեսնում ենք նաև այսօր՝ քաղաքակիրթ աշխարհի խուլ հոգոցների, բայց որ ավելի վատ է՝ անտարբերության ուղեկցությամբ։ Որքան էլ դա ցավալի չհնչի, հայերին ոչնչացնելու այդ հակամարդկային մոլուցքի հետևանքները միաձուլվել են, որոշակիորեն նաև ճնշել մեր ազգային ինքնության տարբեր դրսևորումներ՝ քաջությունը, հայրենանվիրությունը, արարչական և ստեղծարար լինելը։ Ու ի հեճուկս մեզ մահ ցանկացողների՝ մենք ծլարձակել ենք աշխարհի տարբեր ծագերում՝ մարդկությանը բարիք պարգևելով ամենատարբեր ոլորտներում։ Ցեղասպանությունը, որքան էլ մեր ինքնության մի մաս դարձած, մեզ չի ճկել ու չի ոչնչացրել։ Ավելին, 110 տարի անց, երբ մենք ազգովի անցնում ենք նոր Դեր Զորով, իրավունք չունենք հանձնվելու։ Մենք պարտավոր ենք, ազգային ինքնության կարևորագույն հենասյունը ուղենիշ հռչակած, վեր հառնել ու վերածնվել՝ նոր մարտահրավերներին, պարտադրվող պարտվողականությանը, մեզ մշտապես սպանել ցանկացողի հետ կեղծ խաղաղության քարոզին հակառակ։ Հայն աշխարհին նայում է հազարամյակների իմաստնությամբ, տեսել է աշխարհի հատակն ու գահն էլ։ Ու հենց այսօր է այն օրը, որ մենք, ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի, նրանց անմեղ մահը առոչինչ չդարձնելու համար, պարտավոր ենք ապրել, ամուր հենվել մեզ հայ պահող հիմքերի վրա ու շտկել կռացած, բայց ոչ երբեք կոտրված մեջքը։ Հենց այսօր է այն օրը, երբ մենք մեր գոյությամբ, մեր մտքի ու բազկի հզորությամբ պետք է ապրենք՝ ապրեցնելով մեր հայրենիքից մնացած մի ծվենը՝ Հայաստան աշխարհը։ Այսօր է, որ պետք է հետ նայենք, որ կարողանանք առաջ գնալ։ Հիմա է, որ մեր բոլոր նախնիների իմաստնությանը պիտի վերադառնանք, որպեսզի վերադարձնենք աշխարհի հետ հավասարը հավասարի պես խոսելու կարողությունը։ Հենց այս օրն է առհավատչյան, որ անմահներին ոչնչացնել հնարավոր չէ։ Ու վաղը, երբ Արարատն իր հզորությամբ կբացվի ձեր պատուհանից, հիշեք, որ ինքնությունն այն է, ինչ խլել հնարավոր չէ, ինչը տրվում է ծննդյան իրավունքով։ Իսկ հայի ինքնությունը քաջության, հայրենանվիրության, արարչականության և ստեղծարար լինելու մասին է։ Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։ Իսկ մեզ՝ ապրողաց՝ որպես փյունիկ մոխիրներից վեր հառնած, մտքի, հավատքի զորություն՝ մեր ինքնությունը վերարժևորելու, ցեղասպանված նահատակների հիշատակը հավերժ հարգելու և սերունդներին հզոր, կայացած և ամուր հայրենիք փոխանցելու համար։ «Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»»,-ասվում է ուղերձում։ «Հայոց Տուն»-ը համահայկական նախաձեռնություն, ապակուսակցական կառույց է՝ Հայությանն ու Հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության հիմնադիրներն են՝ բժշխագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, հայկական գիտական, մտավոր ու մշակութային ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ։
    12:35
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանական կրակոցների համար Փաշինյանը մեղադրում է ջահերով երթի մասնակիցներին
    Հայլուր 12։30 Ադրբեջանական կրակոցների համար Փաշինյանը մեղադրում է ջահերով երթի մասնակիցներին
    12:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմենիա» ԲԿ-ում 3 ամսական երեխա է մահացել. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել
    Ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել են հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    12:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
    12:00
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
    Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
    11:45
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր. Արցախի ԱԺ
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-2023թթ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։ Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։ Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուռ հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորություն է՝ հանուն անվտանգ ու ապահով ապագայի և ի հիշատակ մեր նահատակված նախնիների։ Մենք հիշում, հարգում և պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով և անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին։ Մեր հիշողության մեջ նրանք ապրում են ու մեզ ուժ են տալիս պայքարելու ճշմարտության, արդարության և մարդկային արժանապատվության համար։ Հավերժ փառք ու խոնարհում հավատի ու հայրենիքի համար բոլոր նահատակներին»,- ասվում է հայտարարությունում։
    11:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը. Ավինյան
    Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում: «Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,- նշված է գրառման մեջ: Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
    11:20
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
    Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին Չեխիայի դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից տարածելով նաև լուսանկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ 8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Չեխիայի դեսպանը։
    11:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանին․ «Ժողովուրդ»
    «Հանդիպումը գաղտնի չէ, որովհետեւ մարդիկ էին ներկա, ճիշտ է, ընդդիմության կողմից միայն ես էի․ 5-6-ՔՊ-ական պատգամավորներ կային, Բալթյան, Սկանդինավյան երկրներից հյուրեր, աշխատակազմից ներկայացուցիչներ։ Նման ֆորմատի հանդիպումները գաղտնի չեն լինում։ Այնպես որ, ես կարծում եմ, պիտի որ դժվարություն չլինի ձայնագրությունը հրապարակելու։ Կարող եք դիմել և ստանալ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։
    11:00
    24.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքիայի պատմությունը մերկացնող փաստական գրքի շնորհանդեսը՝ ԵՊՀ-ում. բարբարոսության հետքերով
    Հայոց Ցեղասպանությունը, ազգային փոքրամասնությունների ճնշումներն ու մերժողականությունը. թուրքական պատմության խնդրահարույց էջերը նոր գրքով ներկայացվում են հայ ընթերցողին: Այսօր Մայր բուհում գրքի շնորհանդեսին հետևել է Զարուհի Սահակյանը:
    10:47
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն. Արմեն Սարգսյան
    Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն: Այս մասին իր հայտարարությունում նշել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,- նշել է նա:
    10:40
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։
    10:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նորից Սյունիք է գնում. Ի՞նչ է կորցրել այնտեղ․ «Հրապարակ»
    Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, առաջինն ապրիլի 12-ին էր` այդ այցի գլխավոր «մեղավորը» տիկինն էր՝ իր «կրթարշավով», որի հերթական կանգառը Մեղրին էր: Փաշինյանն էլ, որ պարտաճանաչ մասնակցում է կնոջ կազմակերպած հանդիպումներին, իր գրաֆիկը հարմարեցրել էր տիկնոջ օրակարգին եւ մեկնել Սյունիք:
    10:24
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ Աղազարյան. News.am
    Սա մեր ցավն է և մենք ամեն տարի այդ մասին հիշում ենք, խորհում ենք, մտածում ենք՝ ո՞նց անենք, որ նմանատիպ բաներ չլինեն ոչ միայն հայ ժողովրդի հետ կապված, այլ ընդհանրապես աշխարհում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը: Անդրադառնալով մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոռացության է տալիս ցեղասպանությունը, երկրորդ պլան է մղվում, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների ներքո խաղաղության պայմանագիր ստորագրելով, նա ասաց. «Ես, ճիշտն ասած, գտնում եմ, որ պետք չի արտաքին հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցը պահել առաջնահերթությունների մեջ։ Ես դրան այդքան էլ կողմնակից չեմ, բայց իհարկե չպետք է հակառակն էլ լինի, չպետք է մեզ ասեն, որ մենք պետք է ինչ-որ գնահատականներ տանք, վերաարժևորենք և ընդհուպ մինչև ժխտենք, որ մեզ հետ հարաբերություններ ունենան։ Երկուսն էլ ինձ համար անընդունելի է»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ քաղաքացիների համար հուշահամալիրի մուտքը փակ է, քանի որ այնտեղ է վարչապետը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Աղազարյանը պատասխանեց. «Մենք արդեն հետ ենք վերադառնում, և այդ ժամանակ, երբ պարոն Ասլանյանի հետ մենք գալիս էինք, սահմանափակում չկար, և քաղաքացիներն էլ էին գալիս։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք իշխանությունից առանձին ենք գալիս, պարոն Ասլանյանը և ես գտնում ենք, որ իրական իշխանությունը մենք ենք՝ Ասլանյանը և ես, որովհետև մնացած մեր նախկին գործընկերները շեղվել են այն արժեհամակարգից, որով մենք եկել ենք հեղափոխության և հետո իշխանության»: Հովիկ Աղազարյանի խոսքով շատ կան այդպիսի շեղումներ, բայց դրանց մասին հիմա չի ուզում խոսել, որովհետեւ օրվա խորհրդին չի համապատասխանում:
    10:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքից. «Հրապարակ»
    Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել: Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։
    10:09
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում․ Գևորգ Դանիելյան
    «Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է, ինչպես չարաչար հրամցվում է, այլ քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա, միայն իրավիճակային շահերով և իմիտացիայով գայթակղվելն է ակամա հանգեցնում պարզ ու հանրահայտ իրողությունների աղավաղմանը։ «Իսկ սա առավել վտանգավոր է, քանզի սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում, լինում է կիսատ թողած գործն ավարտին հասցնելու իդեալական հնարավորություն` արդեն նաև առանց զենքի ...»,- գրել է Գ.Դանիելյանը։
    10:00
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի
    Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ Համալսարանի Հայագիտության ֆակուլտետի նախկին դեկան, հայագետ Բերնար Քուլին կարծում է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը շղթայի մի օղակ է, որը դեռ ավարտված չէ։ Բերնար Քուլին նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ «Այն, ինչ պատահեց հայերին 20-րդ դարի սկզբին, շղթայի մի օղակ է, որը, ցավոք, դեռ ավարտված չէ։ Մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վիճակը, Արցախից հայկական ներկայության վերացումը, հայերի տեղահանումը և նրանց նախնիների հողերում իրենց ներկայության հետքերի ջնջումը նույն տրամաբանության շարունակությունն են, ինչ եղել է 1915-1916 թվականներին: Ահա թե ինչու ապրիլի 24-ը այդքան կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրան համար, որոնք արդարության կողմնակից են։», - նշել է Բերնար Քուլին։
    09:50
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային. «Այլևս երբեք»-ը պետք է կարգախոսից վերածվի իրականության. ՀՀ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը: Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում: Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024 թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության: Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»:
    09:45
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. «Ժողովուրդ»
    «Մեր աչքը վախեցած չէ ընդհանրապես, եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,-Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, «քանի որ Սնուփ Դոգին հրավիրելու դեպքից աչքը վախեցել է»։
    09:40
    24.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խաղաղություն՝ առանց Ցեղասպանությունն ուրանալու. «Ավետյաց լեռը» հայի հիշողության և կարոտի մասին է
    Հայերի հանդեպ իրականացված երկու ցեղասպանությունների մասին է էկրան բարձրացած «Ավետյաց լեռը» ֆիլմը: Ֆիլմի սցենարիստ Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ 21-րդ դարում ցեղասպանության են ենթարկվել արցախցիները, մեծացել է պատմական Հայաստանի տարածքը:
    09:35
    24.04.25
    Ավելին