Լրահոս
2025-04-24
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին16:0024.04.25 -
ՔաղաքականՀՀ-ում ռևանշիզմի դեմ Ալիևի հետ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած` Փաշինյանն անցել է գործի. Վահե ՍարգսյանYerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս օրերին Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ բոլորովին ուրիշ գործի է լծված, կրկին Ալիևի հետ «պասերով խաղալու» գործին։ Ստացվում է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նստած վերնագրեր էր բաժանում` փորձելով պարզ մարդկանց խաբել, թե Խոզնավարի վրա կրակել են, քանի որ… Դաշնակցությունը դրոշներ է վառել (գոնե շատ առողջ մարդկանց մոտ սա զավեշտ ընկալվեց` պարզ հարցով` իսկ վերջին մեկ ամիսն ինչի՞ համար էին կրակում)։ Նշված վերնագրերով իբր ֆոն ստեղծելով` գավառական ճարպիկն այսօր արդեն պաշտոնապես դատապարտել է ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման գործելակերպը՝ այն համարելով սադրիչ և հրահրող։ Ադրբեջանայան սադրանքների ավելի լավ արդարացում ու հիմնավորում անհնար է պատկերացնել։ Հիշեցնենք` այդ հիմնավորումը և բողոքը նախկինում անում էր Ադրբեջանը, այժմ` ՀՀ ղեկավար հանդես եկող անձը։ Մի կարևոր հանգամանք ևս փաստենք. կապիտուլյացիոն պայմանագիրը դեռ չստորագրած, այնտեղ առկա կործանարար կետը` ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գործի։ Հավանաբար` կրկին «բանավոր ըմբռնումով» կամ, որն ավելի հավանական է, Ալիևի բանավոր հրահանգով։ Էսքան բան»։Ավելին15:5024.04.25 -
Արտաքին քաղաքականությունԱպրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:Ավելին15:4524.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Քաղաքական լարվածություն՝ հիշատակի օրը. Հայաստանը նշում է ապրիլի 24-ըՀայլուր 15։30 Քաղաքական լարվածություն՝ հիշատակի օրը. Հայաստանը նշում է ապրիլի 24-ըԱվելին15:3024.04.25 -
ՀասարակականՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։ Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը։Ավելին15:1524.04.25 -
Արտաքին քաղաքականությունՉպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասինԲելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ընդգծում է՝ 110 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց միայն իր ինքնության համար. ժողովուրդ, որը հազարամյակներով արմատավորված էր Կովկասի լեռներում, ժողովուրդ, որը եզակի մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն է։ «Աշխարհից երկար տարիներ պահանջվեց գնահատական տալու համար նրան, ինչը պատմության մեջ վաղուց գրվել էր արյունոտ տառերով։ Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միշել դը Մաեգդը։ Բելգիացի քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ոմանք փորձել են ժխտել Հայոց Ցեղասպանությունը, լռեցնել կամ ջնջել դասագրքերից ու մարդկության գիտակցությունից, ապա դա այն պատճառով էր, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, դրանք նաև նախազգուշացումներ են. նախազգուշացում մոռացության դեմ, նախազգուշացում՝ ատելությունը տրիվիալ դարձնելու դեմ, նախազգուշացում բռնատիրության տրամաբանության դեմ, որոնք կրկնվում են՝ դարից դար, մայրցամաքից մայրցամաք։ Մենք իրավունք չունենք լռելու։ Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս, մի ապագայի հույս, որտեղ հիշողությունը այլևս բեռ չէ, ուժ է։ Դա նաև հայ երիտասարդության հույսն է, որն աշխարհում ամենուր կառուցում է, ստեղծում», - ասել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը։ Բելգիացի պատգամավորը շեշտել է՝ այսօր էլ Հայաստանը վտանգված է, սպառնալիքի տակ է հարևան երկրի կողմից, որը հրաժարվում է խաղաղությունից, և շարունակում է վախեցնելու, նվաստացնելու, ճնշելու քաղաքականությունը։ «Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է Ադրբեջանի կողմից. հազարավոր տեղահանվածներ, քանդված ընտանիքներ։ Քաղաքական բանտարկյալներն այսօր էլ պահվում են Բաքվում։ Շանտաժի դիվանագիտություն է իրականացվում, երբ էներգիան վերածվում է լռեցնելու գործիքի՝ քննադատությունները կասեցնելու նպատակով»,- նշել է նա։Ավելին15:0024.04.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն օրենսդրական մակարդակով դատապարտել է Ցեղասպանությունը. ԶախարովաՌուսաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն օրենսդրական մակարդակով դատապարտել է Ցեղասպանությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այսօր 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Այս իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է։ Այն հետևողական է և հիմնված է հումանիստական ավանդույթների վրա։ Արդեն 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջատար մասնակիցները կատարվածը որակեցին որպես մարդկության դեմ հանցագործություն… Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես իրենց սեփականը», — ասել է դիվանագետը։Ավելին14:5224.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ։Ավելին14:4524.04.25 -
Սփյուռք«Նիկոլ, դավաճան»․ բողոքի ակցիա Թեհրանում` ընդդեմ ՀՀ իշխանություններիԹեհրանից ստացված տեղեկություններով, Թեհրանի հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում, Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները և հայտարարելով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին, գրում է «Հրապարակ»-ը։Ավելին14:3024.04.25 -
Արտաքին քաղաքականությունԵվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համարԵվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հույն պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,-իր գրառման մեջ նշել է պատգամավորը։ Կայա Կալասի՝ Բաքու այցելության առնչությամբ ավելի վաղ անհանգստություն էին հայտնել նաև Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։Ավելին14:1524.04.25 -
ՔաղաքականՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին14:0024.04.25 -
ՔաղաքականԱվելի քան 15 երկիր․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներինՀայոց ցեղասպանության թեման ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակայություն հռչակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Պաշտոնական քաղաքականության շնորհիվ, կառավարության, դեսպանատների աշխատանքի, Սփյուռքի, տարբեր կառույցների, Հայ դատի գրասեյակների աշխատանքի և համագործակցության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, դատապարտող բանաձևեր են ընդունել մի շարք խորհրդարաններ, միջազգային կառույցներ։Ավելին13:5124.04.25 -
ՔաղաքականՈւրացողի վախերը. առաջին անգամ Ջահերով երթը ուղերձ է հղում նաև Հայաստանի իշխանությանըԿեսգիշերից մեկ ժամ առաջ ջահակիրների գլխավորած երթը հասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այնտեղ աղոթք է հնչել, մարդիկ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ: Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրել Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:Ավելին13:4524.04.25 -
ՄիջազգայինՍուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառովՀռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։ Չնայած որ պլանավորված էր Վատիկանի բազիլիկան փակել կեսգիշերին, սակայն որոշվել է այն բաց թողնել մինչև լուսաբաց՝ տեղական ժամանակով 05:30, որպեսզի շուրջ երեք ժամ հերթում սպասող մարդիկ կարողանան ներս մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու քահանայապետին։ Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև ապրիլի 25-ի տեղական ժամանակով ժամը 19:00-ն, որից հետո տեղի կունենա դագաղի փակման արարողություն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Հանդիսավոր պատարագից անմիջապես հետո, որին կմասնակցեն եկեղեցական և քաղաքական առաջնորդներ ամբողջ աշխարհից, Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի իր ընտրած մատուռում՝ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկայում: Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են Հռոմի կենտրոնով հուղարկավորության երթ կազմակերպելու հարցը:Ավելին13:3024.04.25 -
ՔաղաքականԻշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Ցեղասպանությունը, ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «Հայաքվե»Հայտարարության մեջ ասվում է. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ոգեկոչում է մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը և իր վճռականությունն է հայտնում՝ շարունակելու պայքարը Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչման, դատապարտման և մեր ազգային ու մարդկային ոտնահարված իրավունքների վերականգման համար։Ավելին13:1524.04.25 -
ՀայաստանՈւղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՈւղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդԱվելին13:0724.04.25 -
ՀասարակականԱռանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև․ ՎեհափառՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով. «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ․ 9.11): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։ «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։ Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։ Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։ Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները: Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։Ավելին13:0024.04.25 -
ՔաղաքականՄտել ա ննջասենյակ, հայելին կոտրել. Ադրբեջանի կրակոցներից Խոզնավարում տուն է վնասվելՈւշ երեկոյան թշնամին կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական բանակի կրակոցներից վնասվել է բնակելի տներից մեկի պատուհանը, տան գույքը:Ավելին12:5024.04.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:4524.04.25 -
ՔաղաքականԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Երբ պետության ղեկավարը պաշտպանում է թշնամու դրոշը, ոչ թե սեփական ժողովրդի իրավունքները» վերտառությամբ գրառում է կատարել։ «Ավելի ուղիղ հաստատում մեր այն պնդմանը, որ Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել պայքարելու ոչ թե թշնամու, այլ հայկական շահերի պաշտպանների դեմ՝ անհնար էր գտնել։ Անցյալում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն։ Այսօր՝ «պաշտոնական» Երևանը։ Պարզապես բաց է մնում հարցը, իսկ, օրինակ, շուրջ մեկ ամիս ինչո՞ւ էին նույն հատվածում կրակում, դարձյա՞լ Ջահերով երթի համար։ Իսկ այսուհետ այս հիմքով արգելելո՞ւ եք նմանատիպ միջոցառումների անցկացումը։ Ինչ վերաբերում է դրոշը այրելուն՝ դա քաղաքական խորհրդանշական ակցիա է։ Հարյուրավոր երկրներում մարդիկ այրում են բռնապետերի ու ցեղասպանների խորհրդանիշները՝ ի նշան բողոքի։ Կարող ես համաձայն չլինել նման արտահայտման ձևի հետ, բայց դրան հակադրել Ալիևի կրակոցները՝ նշանակում է բացահայտ պաշտպանել թշնամու շահերը։ Ոչինչ ավելի։ Եթե դուք նույն կրքով ու ձևով արձագանքեիք մեր սահմանների խախտմանը, կրակոցներին, ինչպես արձագանքում եք դրոշի այրմանը, ապա Ադրբեջանը կլիներ մի քիչ ավելի զսպված։ Բայց այսպիսի արձագանքի ամենավտանգավորը մեկ այլ բան է։ Խնդիրն այն է, որ երեկ Ջահերով երթին իր մասնակցությամբ մեր հանրությունը ցույց է տվել, որ հաշտ չէ ու համաձայն չէ ուրացման քաղաքականության հետ։ Հիմա Փաշինյանը ստիպված է արդարանալ իր գործընկերների առջև և զուգահեռ սպառնալ մեր ժողովրդին, որ նման միջոցառումներ, եթե էլի տեղի ունենան, ինքն Ալիևի հետ նոր հարձակում կկազմակերպի այս անգամ Հայաստանի վրա։ Այնպես որ, այս հայտարարությունը բացահայտում է Փաշինյանի քաղաքական վեկտորը՝ զսպել սեփական ժողովրդին, պայքարել նրա դեմ և արդարացնել թշնամու ցանկացած գործողություն։ Վտանգ Փաշինյանը զգում է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ՝ սեփական ժողովրդից»,- նշել է Վարդանյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը։Ավելին12:4524.04.25