Լրահոս

2025-04-24
  • Քաղաքական
    ՀՀ երկրորդ նախագահի համար կարևորագույն խնդիրն էր՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
    ՀՀ երկրորդ նախագահի համար կարևորագույն խնդիրն էր՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
    20:20
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ
    Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Վատիկանի հսկայական հրապարակում, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց: Պապի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թագավորներ՝ Իսպանիայից, Շվեդիայից և Բելգիայից: Կհերթապահեն շուրջ 2000 տեղացի ոստիկաններ, նրանց կմիանան ազգային անվտանգության ուժերի հազարավոր սպաներ: Անվտանգության միջոցառումները կներառեն Տիբեր գետի վրա պարեկություն, անօդաչու թռչող սարքեր, թշնամական թռչող օբյեկտները ոչնչացնելու սարքեր, դիպուկահարներ:
    20:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմար-հիմար դուրս են տալիս․ իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան
    «Փաստորեն, պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, ինչ-որ բան զիջել-տալ։ Ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Ցեղասպանության հարցը սակարկման առարկա է դաձել, նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Լո՞ւրջ․ ես պետք է էդ հիմարությունը պարզաբանե՞մ։ Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել, և իմ ժամանակաշրջանում ավելի մեծ թվով երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն կպցրել այս հարցերի համար և հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել ուղղակի»։ Հարցին, թե՝ իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին է խոսում, կստացվի՞ նաև այդ կարմիր գիծն անցնել, նախագահ Քոչարյանը ասաց․ «Այդ ուղղությամբ ջանքերը, Ցեղասպանության ուրացումը բերելու են նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից»։ Անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրելու վերաբերյալ իշխանության մեղադրանքներին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ես ձեզ հիշեցնեմ, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են այսօր երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի այլ է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու»։
    20:00
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն
    Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալական խոսք է հղել Փարիզի քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ վերջինս ցուցաբերած բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության համար, որի ակնառու դրսևորումներից են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ընդունելության կազմակերպումը, ինչպես նաև` քաղաքապետ Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի շահ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը։ Շեշտել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, այդ թվում` դառնալով երկրորդ հայրենիք ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար, իսկ վերջիններս, որպես երախտագիտություն, իրենց կյանքն են նվիրել Ֆրանսիայի զարգացման ու պաշտպանության գործին։ Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ, ցավոք, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով իրագործված ցեղասպանությունը, նրանց նյութական սեփականության յուրացումը, հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացումը ժամանակին չի արժանացել միջազգային հանրության արժանի դատապարմանը, ինչի հետևանքով հաջորդող տասնամյակներում տեղի են ունեցել մարդկության դեմ նոր հանցագործություններ և ոճրագործություններ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դարձել է Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը` սեփական պատմությամբ գիտակցելով այդ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը։
    19:45
    24.04.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևի հետևում, Էրդողանի կողքին. ի՞նչ պատահեց Փաշինյանին
    Ինչպե՞ս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման 110-ամյա գործընթացը դուրս եկավ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից՝ հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Հարցի պատասխանը «Հայլուր»-ը փնտրել է Հայաստանի վարչապետի Ցեղասպանության օրվան նվիրված 7 ուղերձներում, որոնցում տարեցտարի ավելանում է խաղաղասիրության ոգին ու պակասում հստակությունը՝ ո՞վ է իրականացրել Հայոց Ցեղասպանությունը ու ի՞նչ անուն տալ 1915 թվականի ոճրագործություններին, եթե ոչ՝ Ցեղասպանություն:
    19:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա վարորդը «ՎԱԶ 21015»-ով մի քանի մետր բարձրությունից հայտնվել է բնակչի տան տարածքում
    Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանը իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
    19:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
    Եվրախորհրդարանի պատգամավոր, «Բանականության ձայնը» կուսակցության առաջնորդ Աֆրոդիտե Լատինոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է. «Ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, որքան էլ ոմանք փորձեն խեղաթյուրել այն։ 1,500,000 հայեր համակարգված կերպով բնաջնջվեցին Օսմանյան կայսրության կողմից՝ մարդկության պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից մեկում։ Զանգվածային սպանությունների, մահվան հարկադիր երթերի և բռնի տեղահանումների միջոցով մի ամբողջ ժողովուրդ մղվեց ոչնչացման։ Միջազգային հանրությունը պետք է վերջապես ոտքի կանգնի։ Ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վիրավորանք է զոհերի հիշատակին և վտանգավոր նախադեպ ապագայի համար։ Քաղաքական նպատակահարմարությունը չի կարող և չպետք է գերակայի պատմական ճշմարտության նկատմամբ։ Եվրոպան, որն իրեն հռչակում է որպես ժողովրդավարության և մարդկային արժանապատվության կրող, չի կարող անտարբեր մնալ։ Ժամանակն է դադարեցնել հավասար հեռավորության մարտավարությունը և ձեռնարկել կոնկրետ քայլեր։ «Բանականության ձայնը» կշարունակի պայքարել հանուն՝ Ցեղասպանության համընդհանուր և առանց քաղաքական խաղերի միջազգային ճանաչման Պատմական ճշմարտության անմիջական ներառման բոլոր մակարդակների կրթական ծրագրերում Հայ-հունական հարաբերությունների ամրապնդման՝ քաղաքական, տնտեսական, մշակութային մակարդակներում Ցեղասպանության ժխտման խթանման դեպքում խիստ պատժամիջոցների սահմանման Զոհերի ժառանգների ֆինանսական և բարոյական հատուցման Որպես մի ժողովուրդ, որ ինքն էլ տուժել է էթնիկ զտումից և ցեղասպանությունից Թուրքիայի կողմից, մենք պարտավոր ենք առաջնորդել պայքարը պատմական ճշմարտության համար։ Պատմական հիշողությունը բանակցելի չէ։ Մենք անվերապահորեն կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»։
    19:00
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
    Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն ապրիլի 24-ին մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին: Ինչպես տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, պատարագից հետո Գրիգոր Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
    18:45
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, որդու՝ Լևոն Քոչարյանի և հարսի՝ Սիրուշոյի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
    18:39
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մորուքավոր հայրենասերից՝ անմորուս ուրացո՞ղ. Փաշինյանը մեղադրանքների թիրախում է
    Հայլուր 18։30 Մորուքավոր հայրենասերից՝ անմորուս ուրացո՞ղ. Փաշինյանը մեղադրանքների թիրախում է
    18:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
    Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։
    18:15
    24.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Մահաբեր հարձակումից հետո Հնդկաստանը վտարում է Պակիստանի քաղաքացիներին. միջուկային պատերազմի վտանգ կա
    Պակիստանն ու Հնդկաստանը պատերազմի շեմին են: Միջուկային երկու պետությունների ուղիղ առճակատումը, ըստ փորձագետների, լուրջ վտանգ է տարածաշրջանի համար: Իսլամաբադը մարտական պատրաստականության է բերել զորքը, Նյու Դելին սառեցրել է Ինդոսի պայմանագիրն ու փակել է սահմանային անցակետերը:
    18:00
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. վիրավոր կա
    Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: «Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    17:45
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա
    Այսօր՝ ապրիլի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ մահացած քաղաքացի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է:
    17:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, օրագրային գրառումներ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր։ Դրանք ներառում են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Օսմանյան Թուրքիայից տարբեր պետություններ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա գաղթած մեր հայրենակիցների վկայությունները։ Ներկայացված են նաև 20-րդ դարի սկիզբին տարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում հայտնված մարդկանց վավերագրերը, հուշագրությունները, մամուլի հրապարակումները։ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:
    17:15
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
    Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը հրապարակել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը, որում հեղինակը զուգահեռներ է անցկացնում 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իրականացված Մեծ եղեռնի և 21-րդ դարում ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմական շարունակվող ոճրագործություններ» այսպես է բնորոշել հոդվածի հեղինակ Դեյվիդ Ալթոնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվածը: «1915 թվականին հայ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանը ընդամենը տասնվեց փրկվածներից մեկն էր այն 250 մտավորականներից, ովքեր ձերբակալվել և արտաքսվել էին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրա սարսափելի փախուստը մահվան երթերից դեպի Սիրիայի անապատ նկարագրված է «Հայ Գողգոթան» գրքում՝ վկայություն, որը մերժում է պատմության մոռացությունը և զգուշացնում դրա մահաբեր հետևանքների մասին։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի՝ ոգեկոչելու այս ողբերգությունը։ 2015թ.-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց զոհերին՝ նրանց հռչակելով որպես սրբեր։ Այս հիշատակի պահը ոչ միայն անցյալը սգալու մասին է, այլ նաև ներկային դիմագրավելու կոչ է։ Պատմական ու շարունակվող ոճրագործությունների միջև շարունակական կապը պարտադրում է մեզ այժմ խոսել՝ առանց երկիմաստության։ Այսօր նույն հայերի սերունդները կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023 թվականին ավարտին հասցրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը՝ հարկադրելով 120,000 էթնիկ հայերին հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Չնայած մարդու իրավունքների փորձագետների և միջազգային կառույցների հրատապ նախազգուշացումներին՝ աշխարհի առաջնորդները կրկին շրջվել են այլ կողմ։ Լեռնային Ղարաբաղը՝ լեռնային գոտի, որտեղ հայկական ներկայությունը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով, և ուր ես անձամբ այցելել եմ, 10 ամիս շրջափակված էր Ադրբեջանի կողմից՝ կտրված լինելով սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտ ապրանքների մատակարարումներից։ Այդ ամենն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերյան ռազմական հարձակմամբ ու զանգվածային արտագաղթով՝ անցյալի ոճրագործություններին սահմռկեցուցիչ նմանությամբ։ Սա հիպոթետիկ հարց չէ։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի[1] 2-րդ հոդվածի (բ) կետով սահմանված իրավական սահմանմանը։ Եվրոպական խորհրդարանը, Genocide Watch-ը և Լեմկին ինստիտուտը համաձայն են։ Ուրեմն ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս հրաժարվում իրերն անվանել իրենց անուններով։ Ավելին՝ Ադրբեջանի հարձակումը չի ավարտվել միայն բռնի տեղահանությամբ։ 23 հայեր, որոնցից շատերը քաղաքացիական անձինք կամ նախկինում Արցախի Հանրապետության ընտրված պաշտոնյաներ են, շարունակում են պահվել Բաքվում՝ ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Նրանցից մեկը առևանգվել է Կարմիր Խաչի ավտոշարասյունից։ Նրանց նկատմամբ կիրառվող վերաբերմունքը՝ մեկուսացված պահում, բժշկական օգնության մերժում և հարկադրական խոստովանություններ, փաստագրված է մարդու իրավունքների կազմակերպությունների և նախկին կալանավորների կողմից։ Նրանք զրկված են արդար դատաքննության իրավունքից։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը արտաքսեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ICRC)՝ միակ կառույցը, որը հասանելիություն ուներ գերիներին։ Կարմիր Խաչի հետ միասին արտաքսվեցին նաև BBC֊ի Ադրբեջանի ծառայությունը և այլ վստահելի լրատվամիջոցներ։ Սա պատահականություն չէր․ դա կանխամտածված փորձ էր՝ կտրելու վերջին մարդասիրական կապը և վերացնելու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ հսկողությունը։ Սա առաջին անգամը չէ, երբ հայերին լռեցնում են։ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղվել է հայկական պատմության խեղաթյուրումով՝ ոչնչացնելով հնագույն եկեղեցիներ և գերեզմանոցներ, ինչպես նաև ժխտելով Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, Ադրբեջանը սերունդների մոտ սերմանել է ատելություն․ դպրոցականներին սովորեցնում են, թե հայերն իրենց թշնամիներն են, իսկ հայերի սպանության համար դատապարտված անձինք ներման են արժանացել, հերոսացվել և նյութապես պարգևատրվել։ Եկեք հստակ լինենք. սա «հակամարտություն» չէ։ Սա պետության կողմից հովանավորվող ապամարդկայնացման և վերացման արշավի գագաթնակետն է։ Ինչպես նախկին ցեղասպանությունների դեպքում՝ Ռուանդայից մինչև Բոսնիա, նախազգուշացնող նշանները ակնհայտ էին, սակայն աշխարհը գրեթե ոչինչ չարեց միջամտելու համար։ Եթե սա գործողության պահը չէ, ապա ե՞րբ է լինելու այդ պահը։ Միացյալ Թագավորությունը Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրող կողմ է։ Այդ ստորագրությունը խորհդանշական չէ. այն մեզ պարտավորեցնում է կանխել, պաշտպանել և պատժել։ Սակայն մենք ձախողել ենք՝ էթնիկ զտումը չանվանելով իր անունով, չկիրառելով պատժամիջոցներ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ և ձախողել ենք զոհերի հանդեպ մեր պարտքը՝ խոսելով կեղծ հավասարության լեզվով»,- մասնավորապես նշված է հոդվածում: Ալթոնը հիշեցնում է, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը։ Սա հնարավորություն է ստեղծում միջազգային հաշվետվողականության համար։ «Այժմ հնարավոր է դարձել ձերբակալության օրդերների արձակումը ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն արդարադատությունը պետք է լինի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ պահանջի 23 հայ կալանավորների ազատ արձակումը, ապահովի միջազգային դիտորդների վերադարձը Ադրբեջան և հետևողականորեն պահանջի բռնի տեղահանվածների վերադարձը։ Առանց այս քայլերի իրավունքի գերակայությունը վերածվում է դատարկ հռետորաբանության։ Կարևոր է նշել, որ գերիների ազատ արձակումը միայն արդարության հարց չէ, այն խաղաղության նախապայման է։ Հայաստան-Ադրբեջան ցանկացած համաձայնություն չի կարող կայուն լինել, քանի դեռ Բաքվում անմեղ մարդիկ պահվում են որպես պատանդներ։ Նրանց ազատությունը զիջում չէ․ դա բարի կամքի փորձաքար է և հաշտեցման անհրաժեշտ հիմք։ Երբ մեկ տարի առաջ Լոնդոնի Հայ առաքելական եկեղեցում հանդես եկա արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հիշատակին նվիրված առաջին դասախոսությամբ, հարց ուղղեցի՝ արդյո՞ք միջազգային իրավունքը դեռ կարևորություն ունի։ Եթե պատրաստ ենք այն կիրառել, ապա պատասխանը պետք է լինի հստակ և վստահ՝ «այո»։ Ձախողումը այս հարցում կնշանակի, որ ուժն է սահմանում իրավունքը, և որ 1915թ.-ի, 1945թ.-ի ու 1994թ.-ի դասերը ոչինչ չեն նշանակում։ Դա կխրախուսի բռնապետերին, կլռեցնի վերապրածներին և «այլևս երբեք» արտահայտությունը կդարձնի ընդամենը պատմական ձևականություն։ Թող մեր սերնդի մասին չասվի այն, ինչ Հիտլերն էր ժամանակին հարցրել․ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»։ Ժամանակն է, որ մենք հիշենք»,- եզրափակվում է հոդվածը:
    17:00
    24.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսիայում վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները. պահանջատիրության երթեր Փարիզից՝ Թբիլիսի
    Մեծ մասամբ Հայոց Ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքը նույնպես աշխարհի տարբեր կետերում ոգեկոչման միջոցառումներ է անում: Թեհրանում հայերը «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով են դիմավորել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, Փարիզում այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:
    16:45
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և Հայաստանի համար մնում է գոյութենական սպառնալիք. հայտարարություն
    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։ Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է. 1. Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։ 2. Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։ 3. Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։ 4. Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։ 5. Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։ 6. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։ 7. Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։ 8. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։ 9. Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։ 10. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։ 11.Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։ 12. Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։ Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խախաղության դժվարին ուղին»։
    16:30
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները և հարգանքով հիշում զոհված Օսմանյան քաղաքացիներին․ Էրդողան
    Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին։ «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին այս տարի ևս հարգանքով ենք հիշում։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Մենք՝ որպես 86 միլիոնանոց ժողովուրդ, հավատացած ենք, որ անցյալի ցավալի հիշողությունները չպետք է ստվերեն մեր ներկան ու ապագան։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով կերտել մեր վաղվա օրը։ Նրանք, ովքեր փորձում են պատմության էջերից թշնամանք բորբոքել ու խաթարել մեր միջև եղած ամուր կապերը, երբեք չեն հասել իրենց նպատակին։ Ինչ էլ որ լինի պատճառը, երբեք չենք հանդուրժել և չենք հանդուրժի, որ մեր որևէ քաղաքացի խտրականության, մեկուսացման ենթարկվի։ Այս մտքերով ևս մեկ անգամ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները և հարգանքով հիշում զոհված Օսմանյան քաղաքացիներին», — ասված է Էրդողանի ուղերձում։
    16:24
    24.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
    Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
    16:15
    24.04.25
    Ավելին