Լրահոս
2025-04-24
-
ՔաղաքականՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակըԱպրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:Ավելին23:5124.04.25 -
ՄիջազգայինԹրամփի վերջին զգուշացումները Զելենսկիին. «Նա կարող է կորցնել ամբողջ երկիրը»Թրամփը նորից սուր քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ այս անգամ հեռակա: Միացյալ Նահանգների ղեկավարը չի հասկանում, թե ինչու է Զելենսկին ուզում վերադարձնել Ղրիմը, եթե տարիներ առաջ այն Դաշնությանն է հանձնվել առանց մի կրակոցի: Թրամփն այս հայտարարություններն արել է բարկացած՝ Ուկրաինայի բանակցային քաղաքականությունից:Ավելին23:4824.04.25 -
ՔաղաքականՈւրացողի արյունը պետք է ստուգել. Ջարդի ձորը չի մոռանումՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի փոխարեն, «Ջարդի ձոր» են գնում Շիրակի ու Լոռիի բնակիչները: Հենց այդ ձորում է իրականացվել Հայոց Ցեղասպանության ամենազարհուրելի դրվագներից մեկը, այդ տեղանքը՝ 12 հազար հայերի եղբայրական գերեզման է:Ավելին23:4524.04.25 -
ՔաղաքականՋարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել ԽոզնավարումԵրեք օրում երկրորդ անգամ է թշնամին թիրախ դարձրել Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը: Ուշ երեկոյան պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանական բանակի կրակոցներից վնասվել է բնակելի տներից մեկի պատուհանը, տան գույքը:Ավելին23:3024.04.25 -
ՀասարակականԹբիլիսյան խճուղիում վթարից հետո մեքենան բախվել է լուսացույցին, ապա վրաերթի ենթարկել անցորդիԱպրիլի 24-ին՝ ժամը 18։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են Lexus և KIA մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Lexus մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, որը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի է ենթարկվել քաղաքացի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները լուսացույցը հեռացրել են երթևեկելի հատվածից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին23:1524.04.25 -
ՔաղաքականԹուրքիայից վտարված պատմաբանը՝ Ծիծեռնակաբերդում.Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները»՝ հայերենԾիծեռնակաբերդում այսօր «Հայլուր»-ի զրուցակիցն է եղել թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ առաջին թուրք գիտնականներից մեկը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և այդ մասին գրքեր ու հոդվածներ հրապարակել: Այդ պատճառով նա աքսորվել է հայրենիքից: Աքչամը կարծում է՝ քանի դեռ Անկարան չի ընդունում 1915-ի ոճրագործություններն ու Հայոց ցեղասպանության նախաձեռնողներ Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին հանցագործ չի համարում, ցեղասպանությունը կարող է կրկնվել:Ավելին23:1024.04.25 -
Արտաքին քաղաքականությունԱմոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Պիեր ՊոլիևղԿանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար Պիեր Պոլիևղը աշխարհի համար ամոթալի է համարել ավելի քան 1 դար անց Հայոց ցեղասպանությունից դասեր չքաղելը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեր Պոլիևղը Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել: «Այսօր մենք կանգ ենք առնում՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Խոր վշտով հիշում ենք 1.5 մլն անմեղ հայերին, որոնց 1915 թվականին Օսմանյան իշխանությունները համակարգված կերպով դուրս են արել իրենց տներից և սպանել: Չնայած աշխարհն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց նախազգուշացումներին, սակայն մենք այժմ գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի էթնիկ զտումների և բնաջնջման համար միտումնավոր արշավ էր սկսել: Սակայն ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից։ Այսօր հայ ժողովուրդը շարունակում է տառապել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100 հազար հայ՝ այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր, թիրախավորվել և տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից»,–ընդգծել է Պիեր Պոլիևղը: Նա հավելել է՝ հայերն իրավունք ունեն ապրելու ապահով պայմաններում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Նա հայ ժողովրդի համար վաղուց ուշացած արդարության կոչ է արել: «Բոլոր ազատատենչ ազգերը պարտավոր են կանգնել նրանց կողքին և երաշխավորել, որ այս հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն»,–ասված է հայտարարությունում:Ավելին23:0024.04.25 -
ՔաղաքականԵրեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ. Ագնեսա ԽամոյանՄեր հազարավոր հայրենակիցներ այս ժամին էլ շարունակում են քայլել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Ծիծեռնակաբերդ հոսքը ամբողջ գիշեր դեռ չի դադարի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Երեկ էլ երկու տասնյակ հազարից ավել մեր հայրենակիցներ ջահերով, մոմերով ու ծաղիկներով իրենց քայլերն էին ուղղել 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Ամենաուշագրավը սակայն այն էր, ինչ կատարվում էր սոցիալական ցանցերում, մարդիկ, ովքեր երբեք «քաղաքականությամբ չեն զբաղվում», «զզվում են բոլորից», իրենց համար «սաղ մեկ են», բոլոր այդ մարդիկ, որոնցից շատերը տասնյակ հազարավոր հետեւորդներ ունեն, տեղադրում էին երթի լուսանկարներ, տեսանյութեր, նրանցից ոմանք անգամ մասնակցում էին Ջահերով երթին։ Ու հարցն այն չէ, որ նրանք վաղը «զբաղվելու են քաղաքականությամբ» կամ կիսում են երթի կազմակերպիչների(ՀՅԴ ՀԵՄ) քաղաքական հայացքներն ու առավոտյան ընդդիմադիր են արթնանալու, ոչ ամենեւին, բայց բոլոր այդ մարդիկ հայ են, հա’յ, ովքեր ունեն գենետիկ հիշողություն, կոդ ու «ո’չ» են ասում մերժման ու ուրացման քաղաքականությանը։ Նրանցից ոմանք գուցե իշխանական հայացքներ էլ ունենան, բայց ոչ երբեք Ցեղասպանությունը մոռանալու դեմք։ Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ…»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:Ավելին22:5024.04.25 -
ՀասարակականՄենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս ՔարամյանԿոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոսք է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության առիթով։ «Սիրելի հայորդիներ, այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կազմակերպված և իրագործված ցեղասպանության` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Այս ցավոտ պատմական իրողությունը Օսմանյան պետության ղեկավարները ծրագրեցին և իրագործեցին մեծ պետությունների աչքի առաջ, որոնք դեռ երկար ժամանակ լուռ ու անտարբեր անհաղորդ եղան մեր ժողովրդի կոտորածին ու ողբին։ Պատմական Հայաստանը բռնի կերպով հայաթափվեց, իսկ տեղահանված ժողովրդի 1.500.000֊ը քշվեց անապատ, որտեղ չդիմանալով սովին, ծարավին ու տապին, թուրքի գազանությանն ու վայրագությանը` հոգին ավանդեց ի Տեր, մարմինն ու արյունը անապատի ավազին խառնած։ Ջարդարարների նպատակն էր ողջ հայ ժողովրդին բնաջնջել և հավատափոխ անել: Այսօր, Մեծ Եղեռնից 110 տարիներ անց, հայ ժողովուրդը կա, ապրում է, պետություն է կերտում, օջախ է շենացնում, «Զի Աստված ընդ մեզ է»։ Բայց այսօր էլ մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. մեկ տարի առաջ, նույն մեծ տերությունների անտարբեր հայացքների առաջ հայաթափվեց Արցախ աշխարհը, ասել է թե` հայի վերքը նորից արյունեց։ Սիրելի հայորդիներ, պատմության ցավոտ էջերը մեզ սովորեցնում են հիշել, գնահատել ու արժևորել մեր ազգի անցած դժվարին Խաչի ճանապարհը, նաև հույսով, հավատով ապավինել Խաչյալին ու ապրել Նրա պատվիրաններով, վստահ լինելով, որ երբ մեր հույսն Աստված է, մենք միշտ կլինենք, կունենանք երկիր, պետություն, ազատություն, և ապագայում մեծ ու միավորված հայրենիք։ Աղոթք, խունկ և բյուր օրհնություն սրբադասված անմեղ զոհերի հիշատակին»,- ասվում է Սրբազանի խոսքում։Ավելին22:4524.04.25 -
ՔաղաքականՆոր ցեղասպանության «թույլտվություն»՝ Թուրքիային. պետական ուրացման ծանր հետևանքներըԻշխանություն-ընդդիմություն քաղաքական բանավեճ է սկսվել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելու վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշման մասին հայտնի դառնալուց հետո: Ընդդիմադիր քաղաքական գործիչները նկատում են, որ Հայաստանի վարչապետը թուրքական շահն է սպասարկում՝ այդ դրոշներն այրելու հետ կապելով Սյունիքի Խոզնավար գյուղի տներից մեկի ուղղությամբ երեկ գիշերը արձակված ադրբեջանական կրակոցը:Ավելին22:4124.04.25 -
ՔաղաքականՏղամարդկանց ոտքերը պայտել են, կանանց որովայնը՝ պատռել. թուրքական դաժանության նոր վկայություններՑեղասպանությունը վերապրածների փրկության սարսափազդու պատմություններ է լսել «Հայլուր»-ի թղթակից Գայանե Մովսիսյանը Ծիծեռնակաբերդում: Դեր Զորի գաղթի ճամփին կինը ստիպված է եղել ձորը գցել իր մանկահասակ երեխային, որ նրա լացի ձայնի պատճառով մյուսներին չսպանեն, Համշենի մի ընտանիք էլ փրկվելու համար իսլամ է ընդունել:Ավելին22:3624.04.25 -
Արտաքին քաղաքականությունՀայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք․ Հունաստանի խորհրդարանի նախագահՀայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ: Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «1915 թ. ապրիլի 24 — 2025 թ. ապրիլի 24. 110 տարի անց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից: Այդ օրն օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտտանքների ենթարկվեց և սպանվեց հայ մտավորականների և համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Այսօր այն վայրում, որտեղ պատմությունն ու վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պարտավոր ենք հիշել, պատվել և պաշտպանել մեր եղբայրների հիշողությունը. այսօր՝ հայերի, վաղը՝ փոքրասիացիների, պոնտոսցիների և կիպրացիների։ Միայն այսպես՝ հիշողությամբ ու խոհեմությամբ, կարող ենք միավորվել և դիմակայել մոռացությանը ու պատմության աղավաղմանը»,- նշված է Հունաստանի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:Ավելին22:3024.04.25 -
ՀասարակականԵրևանում թալանել են բժշկական համալսարանի դասախոսի «Chevrolet»-ն, վնասը կազմում է շուրջ 1, մլն 700 հազար դրամԵրեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն տեղում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 23-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մելքումով փողոցի 11 հասցեի բակում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է դիմացի թափարգելը, թվով 4 լուսարձակ, ազդանշանային համակարգ, պարկտրոնիկ համակարգը, «աբլիցվկան» և շարժիչի պաշտպանիչ թիթեղը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 1 մլն 700 հազար դրամի նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս։Ավելին22:1524.04.25 -
ՔաղաքականՄեղադրանքները սեփական քաղաքացիների վրա ուղղելը ի՞նչ է, եթե ոչ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած կրակոցների արդարացում․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացելով Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասել են բնակելի տուն։ Այդ պահից սկսած մերձիշխանական լրատվամիջոցները վայնասուն են տարածում՝ կապելով տեղի ունեցածը երեկվա Ջահերով երթի մեկնարկին Ադրբեջանի դրոշը այրելու գործողության հետ։ Հավանաբար, այդ լրատվամիջոցները, որոնց, ճիշտ կլինի անվանել քարոզչամիջոց, վրդովվել են երեկվա բազմահազարանոց ոգեկոչման և պահանջատիրական միջոցառումից։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ փոխանցում է, որ ըստ վարչակարգի ղեկավարի՝ դրոշների այրումը «սադրիչ և հրահրող գործելակերպ» է։ Հետաքրքիր է, որ նման մեկնաբանություններ է տալիս մի իշխանություն, որը անվերապահորեն կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները՝ էլ ավելի գրգռելով վերջիններիս ախորժակը։ Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում։ Մեղադրանքները սեփական քաղաքացիների վրա ուղղելը ի՞նչ է, եթե ոչ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած կրակոցների արդարացում։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ շուրջօրյա կրակոցները ոչ թե երեկ են սկսել՝ Ջահերով երթից հետո, այլ շուրջ մեկ ամիս առաջ։ Եվ, ՀՀ ՊՆ-ն այդ կրակոցներին արձագանքում է անհասկանալի ձևակերպումներով՝ դրանք անվանելով ոչ թիրախային կամ մառախուղի հետևանք»։Ավելին22:0024.04.25 -
ՍփյուռքԹբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիԹբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում ապրիլի 24–ին մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը»,–հայտնել են դեսպանությունից: Աղոթքից հետո ծաղկեպսակ են զետեղել Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:Ավելին21:4524.04.25 -
ՀասարակականՄենք պանիխիդաներից տուն չենք գնում. ցեղասպանություն տեսած արցախցիները՝ ԾիծեռնակաբերդումԱյսօր անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում նաև 21-րդ դարում ցեղասպանություն վերապրածները՝ արցախահայությունը: 1,5 մլն-ի և 120 000-ի ցավը սրտում են Ծիծեռնակաբերդի աստիճանները բարձրանում մարդիկ, որ երկու տարի է՝ չեն կարողանում ծաղիկ դնել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:Ավելին21:3024.04.25 -
ՀասարակականԷջմիածնում դաժանաբար ծեծված տղայի գլուխն ամբողջովին կոտրված է․ ով է նա․ ArmLurԷջմիածնի քաղաքացիները ահազանգում են, որ երեկ գիշերը դաժանաբար ծեծի ենթարկված քաղաքի երկու երիտասարդների գործով իրավապահները դեռևս որևէ մեկին չեն ձերբակալել: ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկն է Պարգև Հակոբյանը, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված և նրա հարևանի որդուն, որը բանակից նոր է զորացրվել։Ավելին21:1524.04.25 -
ՔաղաքականՑեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ հենց իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից. ՔոչարյանՑեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ հենց իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից. ՔոչարյանԱվելին21:0024.04.25 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ ԷջմիածնումԵրեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 24-ին, այդ իրավիճակը պահպանվում է, որը գտնվում է ժողովրդին ավելի շատ հայտնի «Զվարթնոց» թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի տակ։ Այսօր էլ դեռ անձրևաջրերի պատճառով նշված հատվածում, ինչպես վարորդներն էին ասում, կարծես «մինի Սևանա լիճ» գոյացած լիներ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․ «Ամեն անգամ, երբ անձրևներ են տեղում, այդ հատվածում ոչ թե ավտոմեքենաներով, այլ նավակներով պետք է տեղաշարժվել, կամ էլ պետք է շրջանցել, որովհետև Էջմիածնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, ժամանակ չունեն վարորդներիս փրկել էս վիճակից։ Էսօր մի քիչ փառք ա, երեկ ավելի անտանելի էր։ Մոտ 30-ից ավելի ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ։ Վարորդները մեկմեկու օգնելով ավտոմեքենաները հանեցին, բայց հետո էլ մի քանի ժամ ավտոմեքենայի վրայից պոկված համարներն էին փնտրում։ 21-րդ դար ու այսպիսի բարձիթողի վիճակ, այն էլ որտեղ՝ հայության կողմից հոգևոր մայրաքաղաք անունը ստացած Էջմիածնում։ Էլ չենք ասում, որ զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք կա, այդ թվում այսօր, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ու մարդիկ, այցելելով մեր հոգևոր քաղաք, նման պատկերի են ականատես լինում»։Ավելին20:4524.04.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ցավ և ցասում. հայկական աներևակայելի բանավեճ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՀայլուր 20։30 Ցավ և ցասում. հայկական աներևակայելի բանավեճ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինԱվելին20:3024.04.25