Լրահոս

2025-04-29
  • Img default alt hy
    Իրավական
    Սահմանապահ զինվորի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ
    Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից:
    18:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ. Արթուր Խաչատրյան
    Նամակի մասին տեղյակ եմ, ներքին փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկություն է եկել, որ գտնվում է ընդհանուր բաժնում և կհանձնվի արձեռն, իսկ բովանդակության հետ դեռևս ծանոթ չեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ «Արթուն ենք» շրաժման ներկայացուցիչները ԱԺ բոլոր 107 պատգամավորներին նամակներ են փոխանցել, որով առաջարկում են վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց սկսել: «Պատգամավորները տեղյակ չէի՞ն, որ կա նման գործիքակազմ, իհարկե տեղյակ էին, ուղղակի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է: Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր է, որ գաղափարը առաջարկողները իրենք այդ գործընթացի մեջ ի՞նչ գործառույթ են իրականացնելու: Իրենց ներդրումը ի՞նչ է լինելու, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կա նման գործիքակազմ, և բազմաթիվ այլ գործիքակազմեր կան, օրինակ, կառավարությունը ինքն է անվստահություն հայտնում, դատախազն է մտնում և սանկցիա կիրառում, բայց հասկանալի է, չէ՞, որ ստեղծված պայմաններում դրանք իրատեսական չեն»,-ասաց նա: Դիտարկմանը, որ սա ի սկզբանե ձախողված գործընթա՞ց է, այդ դեպքում ո՞րն է նպատակը նման նախաձեռնության, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չեմ ուզում փորձել վերլուծել՝ ինչ նպատակ ունեն, որովհետև դա կտանի անպտուղ բանավեճի, բայց եթե, օրինակ, նախաձեռնողները գոնե մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կներկայացնեն, այդ դեպքում իմաստ ունի խոսել, կամ գոնե իրենք կկարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, էլի կարելի է խոսել դրա մասին»: Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ իմպիչմենթը նաև ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրումը, որը կարող է այս խորհրդարանում կեսից ավել ձայն հավաքել. «Կարո՞ղ են արդյոք նախաձեռնության հեղինակները իրենք գոնե պակասող ձայների թվաքանակով ՔՊ-ականների ստորագրություն ապահովել։ Սա է խնդիրը, թեկնածուներ կան, բայց այս խորհրդարանում ակնկալել, որ ՔՊ-ականներից 15-16-20 հոգի կպոկվի և կմիանա, իրատեսական չէ: Խոսքն այն մասին չէ՝ մենք ունենք վարչապետի թեկնածու, թե չունենք, իհարկե ունենք, կախված իհարկե նրանից, թե ինչ ֆորմատով կլինեն ընտրությունները, դա էլ է շատ էական: Խոսքն այն մասին է, որ լինի մարդ, ում օգտին կքվեարկեն էական թվով ՔՊ-ականներ, որն այսօր իրատեսական չէ»,-ասաց նա: Հարցին՝ կտա՞ք վարչապետի ձեր թեկնածուի անունը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ընտրությունները լինելու են վա՞ղը: Ինչ ֆորմատով են լինելու ընտրությունները, ովքեր են մասնակցելու, անհայտները այնքան շատ են, որ այդ հարցը տալը նշանակում է ուղղակի փորձել մարդու երևակայությունը ստուգել։ Այնպես չի, որ մենք չունենք անձինք, ովքեր կարող են գլխավորել ցուցակներ, բայց այսօր դրա մասին խոսել, երբ անհայտները այնքան շատ են, դա դառնում է ուղղակի ժամավաճառություն»:
    18:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։ Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։ Ու ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ (սքրինը՝ մեկնաբանությունում): Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։ Ու մի բան էլ հավելեմ։ Մեեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի ներքո։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։ ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։ ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։
    17:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ նրա համար նախատեսված է ներքին և միջազգային հագեցած ծրագիր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուսաստանի ղեկավարը Վոլգոգրադում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ միասին նաև կմասնակցի Միութենական պետության «Մեծ ժառանգություն - ընդհանուր ապագա» համաժողովին։ Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։ Երեկոյան նախատեսված է Պուտինի հանդիպումը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ:
    17:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Քանի որ վերջին երկու օրերին հատկապես գեներացվում է կրկին չափազանցված սպասումներ իմպիչմենտի գործընթացից, ապա ստիպված եմ երկու դիտարկում անել. 1. Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է և որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու, որովհետև մի կողմից իշխող ուժը ունի բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս կողմից` չկա երևելի ներթիմային պառակտվածություն։ Այս երկրորդը միակ հավանական ռեսուրսը կլիներ, քանի որ առաջինը` մեծամասնություն լինելը փաստ է։ Իսկ երկրորդը տեսականորեն կարող էր լինել, բայց այս պահին այն չկա։ Հետևաբար այս սցենարը անիրատեսական է։ 2. Երկրորդ սցենարով կարող են ինչ որ հաջողություններ գեներացվել, օրինակ` ներթիմային ճաքերի ցուցադրություն, եթե նախապես իշխանության և նախաձեռնողների միջև համաձայնեցվի որոշակի սցենար` իշխանությունը Նիկոլից որևէ այլ Նիկոլի համար ընդունելի անձի փոխանցվի ժամանակավորապես, կամ` եթե նաև փողոցի միջոցով ճնշում ցուցադրվի, ինչի արդյունքում` Փաշինյանը չսպասի նախապես պայմանավորված իմպիչմենտի գործընթացին և միանգամից ներկայացնի հրաժարական, առնվազն 2 անգամ կտապալվեն նոր վարչապետի ընտրությունները որով և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դե ինչպես 2021 թվականին։ Ահավասիկ երկու սցենարներ, որոնցից երկուսն էլ իշխանափոխության մասին չեն, որոնցից երկուսն էլ բոլորովին այլ գործընթացների մասին են` 1-ինը գործընթացի ձախողման, երկրորդը` կուլիսային պարտավորությունների։ Այլ իրատեսական զարգացում այս գործընթացի պարագայում հնարավոր չէ այս պահին նշմարել»։
    17:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին
    Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Ընդունելով այս որոշումը՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը զրկվել է իր անաչառությունից և հեղինակությունից», - գրել է նախարարն X սոցիալական հարթակում։ ՄՔԴ-ից դուրս գալու Հունգարիայի որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը։ Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, որին կալանավորելու հրամանը ՄՔԴ-ն տվել էր նոյեմբերին. դատարանը Նեթանյահուին մեղադրում է Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մեջ։ Օրբանի խոսքով՝ Իսրայելի վերաբերյալ որոշումը հստակ ցույց է տալիս, որ ՄՔԴ-ն դադարել է լինել անաչառ դատարան՝ հիմնված օրենքի գերակայության վրա։ Բուդապեշտի որոշումը, միջազգային օրենսդրության համաձայն, ուժի մեջ կմտնի մեկ տարի անց։
    17:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավորի նկատմամբ իրականացված քննչական գործողության վերաբերյալ
    Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
    16:45
    29.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Խավարել է Եվրոպայի մի մասը. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Իսպանիայում և Պորտուգալիայում
    Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բարսելոնայում, իսկակական քաոս է: Ահռելի հերթեր են խանութների ու բանկոմատների առջև: Ծանր դրության մեջ են հայտնվել զբոսաշրջիկները:
    16:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»
    Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։ Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։ Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում են կառավարությունը։
    16:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. հայտարարություն
    Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, և ակնհայտորեն չուզենալով նրա հետ զրուցել՝ վիրավորել էր նրան անպարկեշտ արտահայտությամբ։ Ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտող հայտարարությամբ անդրադարձել ենք այդ միջադեպին, պահանջել քննել պատգամավորի վարքագիծը և գնահատական տալ՝ նախաձեռնելով պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Հռիփսիմե Ջեբեջյանն իր հերթին 161 լրագրողների ստորագրությամբ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին և ԱԺ աշխատակազմին այդ նույն պահանջներով։ Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։ Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։ Համոզված ենք, որ հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։ Մի կողմից քաղաքական գործիչները, այդ թվում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, մյուս կողմից դրան անդրադառնալու համար ակնհայտորեն անհրաժեշտ քայլ չեն ուզում ձեռնարկել և մերժում են էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Իսկ իրավիճակն ԱԺ-ում, մասնավորապես՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը, շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր հիասթափություն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները շարունակաբար խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից, և վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    16:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ դուք հո հիմա՞ր չեք. Ռոբերտ Քոչարյան
    Ես շատ եմ ուզում ունենալ նման ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Այս մասին «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում։ Օրինակ, վերցնեք նույն Ուկրաինան։ Այսօր ես 2-3 անգամ անդրադարձ ունեցա։ Անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել։ Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող էր այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է սաղ մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ-ին։ Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չեք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60%-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24% էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%։ Դուք չե՞ք հասկանում, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդչափ անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»,- նշեց նախագահը։
    15:55
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտահանման ծավալներն էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    - ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից ավելի ցածր կլինի։
    15:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Սկանդալային բացահայտում. դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել իր նստավայրից
    Հայլուր 15։30 Սկանդալային բացահայտում. դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել իր նստավայրից
    15:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի
    Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկոռնյուն և Ռաջնաթ Սինգհը։ Ապրիլի սկզբին Հնդկաստանի կառավարությունը համաձայնեցրել էր 22 մեկտեղանի և չորս երկտեղանի Rafale Marine գնելու, ինչպես նաև դրանց հետ կապված սպասարկման և անձնակազմի ուսուցման շուրջ համաձայնագիրը։ Ինքնաթիռները կտեղակայվեն հնդկական Vikramaditya և Vikrant ավիակիրների վրա՝ փոխարինելով հնացած ՄիԳ-29Կ-ներին։ Այս միջոցառումը համարվում է ժամանակավոր՝ մինչև Հնդկաստանի կողմից սեփական կործանիչի ստեղծումը։ Հնդկաստանը ֆրանսիական ինքնաթիռների առաջին խմբաքանակը պետք է ստանա հինգ տարի հետո, իսկ վերջինը՝ մինչև 2031 թվականը։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ ունեն 36 Rafale ինքնաթիռ:
    15:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում
    Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննչական գործողություններ են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Իրավապահ կառույցից գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին։ Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Տեղեկություններ են տարածվել նաև, թե Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։
    15:10
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի
    Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Խուրշուդյանը: «Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,-ասաց Խուրշուդյանը: Վերջինիս խոսքով` այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին` միջազգային կարգի մրցավարի կոչման համար: «Հայաստանում չունենք կին մրցավար և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում`գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,-առանձնացրեց նա: Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
    15:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    14:56
    29.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Սա կոչվում է պետական ռեկետ. ինչո՞ւ ԶՊՄԿ-ն չկա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում
    «Պետական ռեկետ», «շորթում» է անվանում ընդդիմությունը ընկերություններից հարկային կանխավճարներ պահանջելը: Այդպիսի մի դեպքի մասին հայտնի դարձավ, երբ Պետեկամուտների կոմիտեն տարածեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Ցուցակում չկա Հայաստանի պղինձ արդյունահանող ամենախոշոր ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
    14:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին
    ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների (ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվուություւններ կատարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից: «ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։ Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։ Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։ Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին»:
    14:35
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով: Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը:
    14:30
    29.04.25
    Ավելին