Լրահոս
2025-04-29
-
ՔաղաքականԾաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան ԴանիելյանՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Հայաստանի գործող վարչապետը, հետեւապես նաեւ Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ է։ Նա անընդունելի է ԱՄՆ գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ ԵՄ “գնացող” վարչապետն անգամ ԵՄ համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։ Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել, զուտ աշխարհաքաղաքական պատճառներով, ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։ Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար»։Ավելին14:1529.04.25 -
ՀասարակականԲալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր ԱթոռԻ պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է հետևյալ պարզաբանումը. «Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։ Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:Ավելին14:0029.04.25 -
ԻրավականԲերման են ենթարկել դատավոր Արտուշ ԳաբրիելյանինԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեմամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին հայտնեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում դատարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։Ավելին13:5329.04.25 -
ՀասարակականԳյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆԱյսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:5029.04.25 -
ՀասարակականՊարը մարդուն ազատություն է տալիս. ՀՀ ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ուղերձը. «Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով: Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ։ Այս տարի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ Մեր ավանդական քոչարին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։ Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։ Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։ Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը»:Ավելին13:4529.04.25 -
ՔաղաքականՈչ թե «կլուբնիչնի ռեֆորմ», այլ մարտունակ բանակ. Ռոբերտ Քոչարյանը ելքեր է առաջարկումԱնվտանգային մարտահրավերներից մինչև կրթական ռեֆորմներ. բազմաթիվ հարցերի շուրջ է խոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ 1 ժամ տևած հանդիպմանը: Երկիրը ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս բերելու հնարավորություն տեսնում է նախագահ Քոչարյանը:Ավելին13:3029.04.25 -
ՔաղաքականՀայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրքԱպրիլի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը և 15:00-ից մինչև 17:00-ը, Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք։ Ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 46 մարդ, վիրավորվել է ավելի քան 1200-ը։Ավելին13:2029.04.25 -
ՔաղաքականՄտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն բանակ ունենալով, միամտություն է․ Ռոբերտ ՔոչարյանՄտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն բանակ ունենալով, միամտություն է։ Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պաստախանելով հարցին, թե ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։ «Եվ 2020 թ․ 44-օրյա պատերազմի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ բանակը 1-2 շաբաթ պետք է զսպեր առաջին հարվածը, իսկ հետո ամբողջ պետությունն իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնար պատերազմի մաս։ Ինչն, ըստ էության, չկայացավ։ Եվ այն ժամանակ ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ մոբռեսուրսով համալրեին այն կայացած զորամասերը, որոնք առաջին գծում արդեն կռվում էին։ Ես այդպես էլ չեմ հասկացել, թե այդ որոշման մոտիվացիան որն էր։ Իսկապես, չեմ հասկացել։ 1992 թվականին մեր ամենից մեծ խնդիրն է եղել ջոկատներից անցնել կանոնավոր բանակ։ Բավականին բարդ գործընթաց էր, որովհետև մի հոգի գալիս էր, 20-30 կամ 40-50 հոգանոց ջոկատի հրամանատար, ինքը դեմք էր, իսկապես դեմք էր։ Մի քիչ ֆիդայական տեսքը, հագուստը և այլն, իսկապես, շատ հայրենասեր մարդիկ կային։ Բայց երբ որ դու ստեղծում ես կանոնավոր բանակ, ինքը դառնում է ընդամենը ամենաշատը վաշտի հրամանատար, ոչ ավել։ Եվ լինել մի առանձին ջոկատի, ինչ-որ մի լավ, հնչող անունով ջոկատի հրամանատար և լինել վաշտի հրամանատար, ոնց որ տարբեր կարգավիճակներ էին։ Ընկալումն այդպիսին էր։ Լուրջ բռունցք էր պետք և կամք՝ շատ արագ այդ ջոկատներից վերափոխվել կանոնավոր բանակի։ Պետությունն այն երաշխիքն է, առանց որի դու չես կարող դա անել։ Պետությունն այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի և իրականացնի։ Ղարաբաղում դա ավելի շուտ կատարվեց։ Ավելի շուտ կատարվեց, քան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Եվ շատ օրգանիկ ձևով և ճիշտ ժամանակին այս ամեն ինչը նաև տեղի ունեցավ Հայաստանում։ Ադրբեջանում այս պրոցեսները բավականաչափ ուշացել էին։ Սա ևս մեր առավելությունն էր․ ինչը մենք կապիտալիզացրեցինք շատ մեծ հաջողությամբ, հատկապես հենց առաջին պատերազմի ժամանակ»,- ասաց նա։Ավելին13:1529.04.25 -
ՄիջազգայինՆիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից 26 մարդ է զոհվելՆիգերիայի հյուսիս-արևելքում առնվազն 26 մարդ է զոհվել, ևս երեքը` վիրավորվել ինքնաշեն պայթուցիկ սարքով երկու ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բնակիչների։ Միջադեպը տեղի է ունեցել Բոռնոյի նահանգում, որտեղ երկար տարիներ ակտիվ են ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Բոկո հարամ»-ը։ Ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթեցված ավտոմեքենաներն ընթանում էին մայրուղով, որը կապում է Ռան և Գամբորու Նգալա բնակավայրերը։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:Ավելին13:0929.04.25 -
ՔաղաքականՎրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Ավելին13:0029.04.25 -
ԻրավականՀայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարարին«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն Հայկ Սանոյանը գրում է. «Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։ Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։ Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։ Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է, և կստանա արժանի իրավական գնահատական»։Ավելին12:5029.04.25 -
Հասարակական1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4 մեքենաԳյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին12:4529.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումըՀայլուր 12։30 Ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումըԱվելին12:3029.04.25 -
ՀասարակականԻրականացվելու են պայթեցման աշխատանքներԱպրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: ՀՀ ՏԿԵՆ-ը բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն:Ավելին12:2529.04.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ 11:00-15:00-ն, կդադարեցվի Դավթաշեն 4-րդ թաղամասի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ 11:00-18:00-ն, կդադարեցվի Զ.Անդրանիկի թաղ. 1-60-րդ շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին12:1529.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 29.04.2025Մամուլի տեսություն 29.04.2025Ավելին12:0829.04.25 -
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր ՉախոյանԱկտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել մեր հասցեին։ Դրա կապակցությամբ այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը»։Ավելին12:0029.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ:Ավելին11:4529.04.25 -
Մամուլի տեսությունԱխլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. «Ժողովուրդ»Բանն այն է, որ ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ Ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ռեկորդային ներգաղթ է եղել։Ավելին11:3029.04.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Գյումրիում. կա 5 վիրավորԱյսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Կամազ»-ը միացված է եղել լուսաձայնային ազդանշանները, հետո իմացան, որ ինչ-որ «պաժառ»-ի տեղ է գնում:Ավելին11:1529.04.25