Լրահոս

2025-04-30
2025-04-29
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 46 միլիոն դրամի վնաս
    Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեություն, 2023-2024 թվականներին, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արարատի մարզում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունի 1,44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում, Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7 770 խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ, որը Դարբնիկ գյուղում գտնվող տեսակավորման կետից իրացրել շուրջ 46 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:58
    29.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    «Ջարդող-փշրողների» Երևանից՝ «կառուցող-նորոգողների» Տալլին. հիացած Փաշինյանի ակնարկները
    Քաղաքը, երկիրը կեղտոտ է, որովհետև աղտոտող, փչացնող եք. Էստոնիայում է ծնվել Փաշինյանի նոր մտավարժանքը: Կանգնել է Տալլինում ու մտածել՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այդքան կոկիկ, այդքան խնամված։ Երևանն էլ կարող է շատ կոկիկ ու խնամված լինել, եթե հոգա քաղաքային իշխանությունը: Երևանի փողոցներում չափազանց կոշտ են պատասխանում Փաշինյանին:
    23:45
    29.04.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիային ու Ադրբեջանին զսպում են ԱՄՆ-Իրան հաջող բանակցությունները. պատերազմի սպառնալիքը նվազում է
    Միացյալ Նահանագներ-Իրան միջուկային բանակցությունների արդյունքների մասին: Չեզոքացնում են Իրանի վրա հարձակման վտանգները:
    23:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգվել է. փաստաբաններ
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը՝ նյութերին ծանոթանալու նպատակով հետաձգվեց մինչև վաղը 09:30։ Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ փաստաբանների փոխանցմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 21:00-ին։
    23:21
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը հերքել է Բանդար Աբբասում պայթյունի պատճառի մի քանի վարկած
    Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունը անօդաչու թռչող սարքերի կիրառման կամ դիվերսիայի հետևանք չի եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Շահրիյարին։ Իրանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել՝ առնվազն 1200-ը։ «Դիվերսիոն կամ անօդաչու թռչող սարք չի եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Շահրիարին։ Ըստ նրա՝ մեծ է հավանականությունը, որ միջադեպը եղել է ինչ-որ սխալի հետևանք, այլ ոչ թե չարամիտ դիտավորություն։ Նրա խոսքով՝ այդ մասին են խոսում նաև դեպքի վայր մեկնած պատգամավորների պատվիրակության անդամները։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է Քեշիմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մեծ հրդեհ է առաջացրել:
    23:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը
    Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Նշվում է, որ պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Ըստ աղբյուրի, դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 6-ին։
    23:05
    29.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Սարսափելի ավտովթար՝ Գյումրիում. մահացած տղամարդու հետ մեքենայում եղել է 9-ամյա դուստրը
    Ողբերգական ավտովթար է եղել Գյումրիում: Առավոտյան դեպքի վայր շտապող փրկարար ծառայության կամազը բախվել է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների: 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 3 փրկարար: «Ford»-ի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
    23:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից
    Երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պոլիտրավմա ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Ս.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:10-ի սահմաններում նշված հասցեում «Պրոֆ Մոնոլիտ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելիս Սագիս Ս.-ն, չպահպանելով անվտանգության ապահովման կանոնները՝ բետոնամղիչ ավտոմեքենայի խողովակը կոտրվելու հետևանքով նշված հարկից վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    22:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում․ Վազգեն Սրբազան. News.am
    Այս օրերին համացանցում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։ News.am-ին հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. - Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։ - Բարև Ձեզ, Աստված պահապան։ - Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է… - Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել : Մնացածի մասով վերստին ափսոսում եմ: Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը: - Իսկ կարո՞ղ եք բացատրել… (Մենք փորձեցինք ճշտել սրբազանի կարծիքը Մայր Աթոռի այսօր տարածած հաղորդագրության վերաբերյալ,սակայն նա այսաքանով սահանափակվեց): - Ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանքով, այսքանը։
    22:30
    29.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դաշնակցին գրգռելու քայլեր են արել. Ռոբերտ Քոչարյանն արցախցիների վերադարձի հնարավորություն տեսնում է
    Հայաստանի իշխանությունը չի դադարեցնում իր դաշնակից Ռուսաստանին գրգռելու վտանգավոր քայլերը: Այն դաշնակցին, որից տնտեսական կախվածությունը վտանգավոր առավելագույնի է հասցրել: Այսպիսի հայտարարություն է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ 1 ժամ տևած հանդիպման ժամանակ:
    22:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը
    Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։ Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:00
    29.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կարմիր հրապարակ գնալուց առաջ Փաշինյանն Էստոնիայում հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը
    Որ Արցախը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ, տպավորիչ է էստոնացու աչքով: Բայց որ նա դիմում է Եվրամիությանը միանալու համար, միևնույն ժամանակ մասնակցում մոսկովյան շքերթներին, էստոնացուն էլ հասկանալի չէ:
    21:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ-ն քննում է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցը․ News.am
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին։ Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։ Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»:
    21:38
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած
    Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Գեղամ Ֆ.-ի դին: Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:
    21:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը հիվանդանոցում մահացել է. ArmLur
    «Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը:»
    21:20
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսպանիայում հոսանքազրկման հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել
    Առնվազն հինգ մարդ է մահացել Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Իսպանիայի հյուսիսում գտնվող Օրենս նահանգում երկու ծնող և երեխա մահացել են իրենց տանը շմոլ գազի թունավորումից, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրական գեներատորից: Վալենսիայում մի կին մահացել է թթվածնի պակասից, երբ հոսանքազրկման պատճառով սարքը խափանվել է, որն օգնում էր նրան շնչել, իսկ Մադրիդում մոմից առաջացած հրդեհից ևս մեկ կին է մահացել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նախօրեին Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մեծ անջատում է տեղի ունեցել: Անջատումից տուժել են նաև Պորտուգալիան, Ֆրանսիան և Անդորրան: Անջատման պատճառով ամբողջ երկաթուղային տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Դա ազդել է նաև հասարակական տրանսպորտի վրա: Սուպերմարկետներում առաջացել են հսկայական հերթեր։ Հոսանքազրկման պատճառները հետաքննվում են։
    21:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռшզմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար
    Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքերին՝ կարևորելով քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախագահը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Վերջում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և երկու երկրների դեսպանները:
    21:00
    29.04.25
    Ավելին