Լրահոս

2025-04-29
  • Քաղաքական
    Բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում. ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումը՝ ճնշող գործի՞ք
    Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորների ներկայացուցիչը այսօր հստակեցրել է՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ կոռուպցիայի վերաբերյալ գործով կարող է բռնագանձվել միայն այն գույքը, որ պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո:
    20:50
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում
    Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Lexus GX 460», «Renault Sandero» և «ՎԱԶ 21021» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
    20:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Մեկ զոհ՝ Գյումրիում ողբերգական վթարի հետևանքով. տուժածներից 2-ի վիճակը ծանր է
    Հայլուր 20։30 Մեկ զոհ՝ Գյումրիում ողբերգական վթարի հետևանքով. տուժածներից 2-ի վիճակը ծանր է
    20:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պայթյուն՝ Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում․ 2 զոհ կա
    Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։ Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գործում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հսկողության ներքո և գործունեություն է ծավալում հրավառության և վառոդի արտադրության ոլորտում։ Սա Սպահանի նմանատիպ ընկերություններում պայթյունների առաջին դեպքը չէ։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։
    20:15
    29.04.25
    Ավելին
  • Հասարակական
    «Լավ տղա չէ» Նոր Նորքի թաղապետը. Չախոյանն ու Մանուկյանը սկանդալային ձայնագրություն են հրապարակում
    Նոր Նորքում մանկապարտեզի անորակ շինարարության կոռուպցիոն սկանդալի բացահայտումը դարձել է փողոցային հայհոյանքներով հեռակա բանավեճի պատճառ: Յոգուրտով ակցիա են արել այսօր Նոր Նորքի թաղապետարանում բլոգեր Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անգամ Մեսրոպ Մանուկյանը: Նրանք պնդում են, թե սպառնալիքներ են ստացել թաղապետից կոռուպցիոն կծիկը քանդելուց հետո:
    20:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
    Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
    19:50
    29.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը կպատժի Մոսկվա չգնացողին, Եվրոպան՝ գնացողին. Հայաստանի ծանր ընտրությունը
    Որքան էլ Էստոնիայում խրախուսել են Փաշինյանին՝ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու առումով, անգամ դրդել են հակառուսական արտահայտություններ անել, Փաշինյանը, կարծես, հակված չի եղել հայ-ռուսական նոր սկանդալ բորբոքելու: Անգամ հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի:
    19:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ․ փաստաբան․ ArmLur
    «Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարկ են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։
    19:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ովքե՞ր և ինչպե՞ս են կողոպտել Քիմ Քարդաշյանին
    Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում 2016 թվականին կողոպտած Յունիս Աբբասը հայտարարել է, որ զղջում է 10 միլիոն դոլարի կողոպուտն իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BBC-ի թղթակիցը Փարիզի դատարանի դահլիճից։ Հեռուստաաստղին կողոպտելու գործով մեղադրվում է 10 անձ։ Դատական լսումները շարունակվում են։ Միջադեպը տեղի էր ունեցել 2016 թ. հոկտեմբերի լույս 3-ի գիշերը, երբ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում գտնվող Քիմ Քարդաշյանին կապել էին և նրա վրա զենք պահել։ Յունիս Աբբասը և նրա 4 հանցակիցները մտել են հյուրանոց՝ ոստիկանական համազգեստով և զենքով։ Նրանք սպառնացել են և ձեռնաշղթաներ հագցրել ընդունարանի աշխատակցին և նրա հետ բարձրացել Քիմ Քարդաշյանի սենյակը։ Տղամարդիկ ներխուժել էին հոլիվուդյան աստղի սենյակ, կապել նրան և թողել լոգասենյակում՝ գողանալով նրա նշանադրության մատանին և մի քանի այլ թանկարժեք զարդեր և փախուստի դիմելով՝ մի մասը մոտոցիկլետով, մյուսները՝ ոտքով։
    19:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում 21-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի
    Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 անչահաս հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ, այնուհետև հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր։ Դեպքիի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    19:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին
    ՆԳՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն»:
    18:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պուտինի ցասո՞ւմը, թե՞ Եվրոպայի պատիժը. Փաշինյանի բեկումնային ընտրության պահը
    Հայլուր 18։30 Պուտինի ցասո՞ւմը, թե՞ Եվրոպայի պատիժը. Փաշինյանի բեկումնային ընտրության պահը
    18:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սահմանապահ զինվորի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ
    Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից:
    18:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ. Արթուր Խաչատրյան
    Նամակի մասին տեղյակ եմ, ներքին փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկություն է եկել, որ գտնվում է ընդհանուր բաժնում և կհանձնվի արձեռն, իսկ բովանդակության հետ դեռևս ծանոթ չեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ «Արթուն ենք» շրաժման ներկայացուցիչները ԱԺ բոլոր 107 պատգամավորներին նամակներ են փոխանցել, որով առաջարկում են վարչապետին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց սկսել: «Պատգամավորները տեղյակ չէի՞ն, որ կա նման գործիքակազմ, իհարկե տեղյակ էին, ուղղակի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է: Ինձ, օրինակ, շատ հետաքրքիր է, որ գաղափարը առաջարկողները իրենք այդ գործընթացի մեջ ի՞նչ գործառույթ են իրականացնելու: Իրենց ներդրումը ի՞նչ է լինելու, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կա նման գործիքակազմ, և բազմաթիվ այլ գործիքակազմեր կան, օրինակ, կառավարությունը ինքն է անվստահություն հայտնում, դատախազն է մտնում և սանկցիա կիրառում, բայց հասկանալի է, չէ՞, որ ստեղծված պայմաններում դրանք իրատեսական չեն»,-ասաց նա: Դիտարկմանը, որ սա ի սկզբանե ձախողված գործընթա՞ց է, այդ դեպքում ո՞րն է նպատակը նման նախաձեռնության, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չեմ ուզում փորձել վերլուծել՝ ինչ նպատակ ունեն, որովհետև դա կտանի անպտուղ բանավեճի, բայց եթե, օրինակ, նախաձեռնողները գոնե մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կներկայացնեն, այդ դեպքում իմաստ ունի խոսել, կամ գոնե իրենք կկարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, էլի կարելի է խոսել դրա մասին»: Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ իմպիչմենթը նաև ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրումը, որը կարող է այս խորհրդարանում կեսից ավել ձայն հավաքել. «Կարո՞ղ են արդյոք նախաձեռնության հեղինակները իրենք գոնե պակասող ձայների թվաքանակով ՔՊ-ականների ստորագրություն ապահովել։ Սա է խնդիրը, թեկնածուներ կան, բայց այս խորհրդարանում ակնկալել, որ ՔՊ-ականներից 15-16-20 հոգի կպոկվի և կմիանա, իրատեսական չէ: Խոսքն այն մասին չէ՝ մենք ունենք վարչապետի թեկնածու, թե չունենք, իհարկե ունենք, կախված իհարկե նրանից, թե ինչ ֆորմատով կլինեն ընտրությունները, դա էլ է շատ էական: Խոսքն այն մասին է, որ լինի մարդ, ում օգտին կքվեարկեն էական թվով ՔՊ-ականներ, որն այսօր իրատեսական չէ»,-ասաց նա: Հարցին՝ կտա՞ք վարչապետի ձեր թեկնածուի անունը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ընտրությունները լինելու են վա՞ղը: Ինչ ֆորմատով են լինելու ընտրությունները, ովքեր են մասնակցելու, անհայտները այնքան շատ են, որ այդ հարցը տալը նշանակում է ուղղակի փորձել մարդու երևակայությունը ստուգել։ Այնպես չի, որ մենք չունենք անձինք, ովքեր կարող են գլխավորել ցուցակներ, բայց այսօր դրա մասին խոսել, երբ անհայտները այնքան շատ են, դա դառնում է ուղղակի ժամավաճառություն»:
    18:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը. Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։ Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։ Ու ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ (սքրինը՝ մեկնաբանությունում): Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։ Ու մի բան էլ հավելեմ։ Մեեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի ներքո։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։ ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։ ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։
    17:45
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վոլգոգրադ, որտեղ նրա համար նախատեսված է ներքին և միջազգային հագեցած ծրագիր, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուսաստանի ղեկավարը Վոլգոգրադում կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի հետ միասին նաև կմասնակցի Միութենական պետության «Մեծ ժառանգություն - ընդհանուր ապագա» համաժողովին։ Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։ Երեկոյան նախատեսված է Պուտինի հանդիպումը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ:
    17:30
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Քանի որ վերջին երկու օրերին հատկապես գեներացվում է կրկին չափազանցված սպասումներ իմպիչմենտի գործընթացից, ապա ստիպված եմ երկու դիտարկում անել. 1. Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է և որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու, որովհետև մի կողմից իշխող ուժը ունի բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս կողմից` չկա երևելի ներթիմային պառակտվածություն։ Այս երկրորդը միակ հավանական ռեսուրսը կլիներ, քանի որ առաջինը` մեծամասնություն լինելը փաստ է։ Իսկ երկրորդը տեսականորեն կարող էր լինել, բայց այս պահին այն չկա։ Հետևաբար այս սցենարը անիրատեսական է։ 2. Երկրորդ սցենարով կարող են ինչ որ հաջողություններ գեներացվել, օրինակ` ներթիմային ճաքերի ցուցադրություն, եթե նախապես իշխանության և նախաձեռնողների միջև համաձայնեցվի որոշակի սցենար` իշխանությունը Նիկոլից որևէ այլ Նիկոլի համար ընդունելի անձի փոխանցվի ժամանակավորապես, կամ` եթե նաև փողոցի միջոցով ճնշում ցուցադրվի, ինչի արդյունքում` Փաշինյանը չսպասի նախապես պայմանավորված իմպիչմենտի գործընթացին և միանգամից ներկայացնի հրաժարական, առնվազն 2 անգամ կտապալվեն նոր վարչապետի ընտրությունները որով և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դե ինչպես 2021 թվականին։ Ահավասիկ երկու սցենարներ, որոնցից երկուսն էլ իշխանափոխության մասին չեն, որոնցից երկուսն էլ բոլորովին այլ գործընթացների մասին են` 1-ինը գործընթացի ձախողման, երկրորդը` կուլիսային պարտավորությունների։ Այլ իրատեսական զարգացում այս գործընթացի պարագայում հնարավոր չէ այս պահին նշմարել»։
    17:15
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին
    Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Ընդունելով այս որոշումը՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը զրկվել է իր անաչառությունից և հեղինակությունից», - գրել է նախարարն X սոցիալական հարթակում։ ՄՔԴ-ից դուրս գալու Հունգարիայի որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը։ Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, որին կալանավորելու հրամանը ՄՔԴ-ն տվել էր նոյեմբերին. դատարանը Նեթանյահուին մեղադրում է Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մեջ։ Օրբանի խոսքով՝ Իսրայելի վերաբերյալ որոշումը հստակ ցույց է տալիս, որ ՄՔԴ-ն դադարել է լինել անաչառ դատարան՝ հիմնված օրենքի գերակայության վրա։ Բուդապեշտի որոշումը, միջազգային օրենսդրության համաձայն, ուժի մեջ կմտնի մեկ տարի անց։
    17:00
    29.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավորի նկատմամբ իրականացված քննչական գործողության վերաբերյալ
    Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
    16:45
    29.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Խավարել է Եվրոպայի մի մասը. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Իսպանիայում և Պորտուգալիայում
    Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բարսելոնայում, իսկակական քաոս է: Ահռելի հերթեր են խանութների ու բանկոմատների առջև: Ծանր դրության մեջ են հայտնվել զբոսաշրջիկները:
    16:30
    29.04.25
    Ավելին