Լրահոս
2025-04-29
-
ՔաղաքականՎրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Ավելին13:0029.04.25 -
ԻրավականՀայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարարին«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն Հայկ Սանոյանը գրում է. «Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։ Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։ Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։ Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է, և կստանա արժանի իրավական գնահատական»։Ավելին12:5029.04.25 -
Հասարակական1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4 մեքենաԳյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին12:4529.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումըՀայլուր 12։30 Ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումըԱվելին12:3029.04.25 -
ՀասարակականԻրականացվելու են պայթեցման աշխատանքներԱպրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: ՀՀ ՏԿԵՆ-ը բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն:Ավելին12:2529.04.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ 11:00-15:00-ն, կդադարեցվի Դավթաշեն 4-րդ թաղամասի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 29-ին՝ 11:00-18:00-ն, կդադարեցվի Զ.Անդրանիկի թաղ. 1-60-րդ շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին12:1529.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 29.04.2025Մամուլի տեսություն 29.04.2025Ավելին12:0829.04.25 -
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր ՉախոյանԱկտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել մեր հասցեին։ Դրա կապակցությամբ այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը»։Ավելին12:0029.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ:Ավելին11:4529.04.25 -
Մամուլի տեսությունԱխլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. «Ժողովուրդ»Բանն այն է, որ ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ Ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ռեկորդային ներգաղթ է եղել։Ավելին11:3029.04.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Գյումրիում. կա 5 վիրավորԱյսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Կամազ»-ը միացված է եղել լուսաձայնային ազդանշանները, հետո իմացան, որ ինչ-որ «պաժառ»-ի տեղ է գնում:Ավելին11:1529.04.25 -
ԻրավականԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ: Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Պ.Գ.-ի և Վ.Խ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), Մ.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (5 դրվագ), Ա.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (4 դրվագ), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Ն.-ի, Վ.Ն.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), Ա.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Մ․Բ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Մ.-ի և Տ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ 14 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0029.04.25 -
ՀասարակականՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցԵրեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից տեսանյութով. «Հաղորդում հանցագործության մասին: Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան: Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:Ավելին10:5129.04.25 -
Մամուլի տեսությունԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին. «Ժողովուրդ»Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։Ավելին10:4529.04.25 -
ՀասարակականՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱյսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այս պահին Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը:Ավելին10:4029.04.25 -
ՀասարակականԳորիսը չի՛ դատարկվում թշնամու կրակոցների սպառնալիքից. 18 ընտանիք ստացավ բնակարանԳորիսում ևս 18 ընտանիք սեփական տանիք ունի: Սահմանամերձ քաղաքի ղեկավարի խոսքով՝ հողին պինդ կառչած դարպասապահների կարիք շատ ունի Սյունիքը: Իսկ իրենք ամեն ինչ անելու են, որ Գորիսում մարդիկ շատ լավ ապրեն: Եվս 40 տուն հասցեատերերին կընդունի 2026-ին:Ավելին10:3629.04.25 -
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից․ «Փաստ»Ավելին, նման տրամադրություններ ունեն նաև վարչապետին մոտ կանգնած չինովնիկները, անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում երկրի ղեկավարին՝ «կապված դավաճանական քաղաքականության հետ, որն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի բավարարմանը»։Ավելին10:3029.04.25 -
ՔաղաքականՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը․ Sputnik ԱրմենիաՀայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։Ավելին10:2529.04.25 -
Մամուլի տեսությունԱպօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ»Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի եւ հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին եւ արտադրողներին։Ավելին10:1529.04.25 -
ՀասարակականՔաջությունը հայերի գենետիկ կոդն է. հարգանքի տուրք՝ Հունան Ավետիսյանի հիշատակինՖաշիզմի դեմ համաշխարհային պատերազմում հայերի մեծ ավանդն է արժևորվել Կապանում: «Եվրասիա» հասարակական կազմակերպությունն է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հարգանքի և հիշատակի միջոցառումների շարք նախաձեռնել:Ավելին10:1029.04.25