Լրահոս
2025-05-06
-
Հասարակական70 օր ադրբեջանական շրջափակման մեջ կամավորական Կոլյա Ստեփանյանի առաջին գիրքը70 օր ադրբեջանական շրջափակման մեջ կամավորական Կոլյա Ստեփանյանի առաջին գիրքըԱվելին15:1506.05.25 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ - Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի - Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:Ավելին15:0006.05.25 -
ՀասարակականՓրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են 13-ամյա Մայա Վորյատկինայի դինԱյսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:Ավելին14:5006.05.25 -
ՏարածաշրջանԻրանը միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների դեպքումԹեհրանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է իրանական նավթի գնորդների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցներ կիրառելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները…. Մենք պատրաստ ենք (իրադարձությունների զարգացման) բոլոր սցենարներին, և մեր բոլոր սցենարները լիովին պատրաստ են», - Մոհաջերանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին սպառնացել էր, որ Իրանից նավթի և նավթամթերքի գնորդները կբախվեն երկրորդային պատժամիջոցների, և նրանց «չի թույլատրվի բիզնես իրականացնել» Վաշինգտոնի հետ։Ավելին14:4506.05.25 -
Իրավական«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներՄայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին14:3006.05.25 -
Հասարակական2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելովՄայիսի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հարազատներն ու փրկարարները մայիսի 4-ից փնտրում են 2-ամյա Տիգրանին։Ավելին14:1506.05.25 -
ՔաղաքականԴու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար ՂազարյանինՔաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էդգար Ղազարյանին Էդգար, վերջին գրառմանբ, վերլուծելով իմպիչմենտին առնչվող հարցերը, իմ գնահատականն էի տվել այդ գործընթացին, նաեւ համոզմունք հայտնել, որ չեմ կասկածում նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի անկեղծությանը։ Բայց կարդալով դրանից ժամեր հետո քո վերջին գրառումը, որ «…տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչներն անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից», խոստովանեմ՝ ընդունեցի, որ քեզ տված գնահատականի հարցում իսկապես սխալվել եմ, ինչին իրենց անհամաձայնությունն էին հայտնել նաեւ ֆբ-յան մի շարք ընկերներ։ Ըստ քո այդ դիտարկման, պարզվում է, որ ինձ անհանգստացնում է ոչ թե գործընթացի տապալումը, այլ ազգակործանին իմպիչմենտ հայտնելու հաջողությունը… Դրանով դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է, որի միակ նպատակն իսկապես այն է, ինչին անդրադարձել եմ իմ գրարմամբ (գրառումը՝ մեկնաբանություններում): Այժմ ավելի քան համոզված եմ, որ այս հոգեխանգարված պատուհասին անվստահություն հայտնելու ավատյուրան միանշանակ տապալվելու է եւ չեն արդարանալու այս աճպարարության վրա ձեռքերը տաքացնող ՏԵՐԵՐԻ նենգ ակնկալիքները։ Նաեւ, որպես լուսահոգի հայրիկիդ հետ ՀՀ ԳԽ-ում նախկին գործընկեր, բարեկամաբար խորհրդ եմ տալիս՝ փորձիր չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք եւ համեստ պահվածք որդեգրել։ Առողջ եղիր»։Ավելին14:0006.05.25 -
ՄիջազգայինԹրամփի վարչակազմը 1000-ական դոլար կվճարի անօրինական միգրանտներին՝ ԱՄՆ-ից կամավոր մեկնելու դեպքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է պարգևատրման տեսքով 1000-ական դոլար վճարել այն անօրինական միգրանտներին, որոնք կորոշեն կամավոր լքել երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։ «Եթե դուք այստեղ եք անօրինականորեն, ապա «ինքնաարտաքսումն» ԱՄՆ-ից հեռանալու լավագույն, առավել անվտանգ և նվազագույն ծախսեր պահանջող միջոցն է՝ խուսափելու ձերբակալությունից», - մեջբերված է գերատեսչության ղեկավար Քրիստի Նոյեմի խոսքը հայտարարության մեջ։ Նախարարությունն առաջարկում է վճարել ուղևորության վարձը և պարգևատրում ստանալ CBP Home բջջային հավելվածի միջոցով՝ տուն վերադառնալու համար: Յուրաքանչյուր անօրինական միգրանտ, որն այս հավելվածն օգտագործում է «ինքնաարտաքսման» համար, հայրենիք վերադառնալու փաստը հաստատելուց հետո ստանում է 1000 դոլար: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նույնիսկ այս վճարի դեպքում անօրինական միգրանտների արտաքսման ծախսերը կնվազեն շուրջ 70%-ով։ «Ներկայում անօրինական ներգաղթյալին ձերբակալելու, կալանքի տակ պահելու և վտարելու միջին ծախսերը կազմում են 17 121 դոլար», - նշված է հայտարարության մեջ։ The Associated Press-ը նշում է, որ ներգաղթի քաղաքականության խստացման շրջանակներում Թրամփի վարչակազմը հիմնովին նորացրել է պետության նախկին ղեկավար Ջո Բայդենի օրոք մշակված հավելվածը։ ԱՄՆ-ի մաքսային-սահմանապահ ծառայության CBP One հավելվածը, որը հնարավորություն էր տալիս մուտք գործել գերատեսչության տարբեր ծառայություններ երկիր մտնելու և ապաստան ստանալու համար, այժմ կոչվում է CBP Home և նախատեսված է «միգրանտներին օգնելու վերադառնալ հայրենիք»։ Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը մի շարք խիստ միջոցներ է ձեռնարկել անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում։ Թրամփն իր պաշտոնալակությունից անմիջապես հետո հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։Ավելին13:5306.05.25 -
ՀասարակականԱրտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. տարածքում գարշահոտություն է տիրումԱյսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների, 9 ժամից ավելի է՝ կեղտաջուրը անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը: Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճաներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղյակ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով իր խորհրդական Կամո Արեյանը արդեն կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխաատուների հետ, ովքեր խոստացել են, որ 2-3 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեն, իսկ խնդիրն այն է, որ կեղտաջրերի խողովակները խցանված են: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ:Ավելին13:4506.05.25 -
ՔաղաքականՍա Գևորգ Ստեփանյանի հանրային-քաղաքական գործունեության հետ է կապված․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական առումով Գևորգ Ստեփանյանը որևէ հակասությունների դաշտի մեջ չի գտնվում և սա իր հանրային-քաղաքական գործունեության հետ է կապված, ակհայտ է։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ացագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենայի հրկիզման պատճառներին։ «Ամենաթողության ֆոնին, որ մենք հիմա տեսնում ենք Հայաստանում՝ մանսավորապես Երևանի իշխանությունների լկտի և սանձարձակ պահվածքը, սա էդ ամեն ինչի շարունակությունն է, հետևանքն է։ Գևորգ Ստեփանյանը ակտիվ քննադատում է այս իշխանությունների վարած քաղաքականությունը և մեր առաջին վարկածը, որ ունենք, կապում ենք իր հանրային-քաղաքական գործունեության հետ»,- ասաց նա։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին13:3006.05.25 -
ԻրավականՁերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1506.05.25 -
ՔաղաքականՊապիկյանը և Նիկոս Դենդիասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերՀունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:Ավելին13:1006.05.25 -
ՀասարակականԵրևանում «Honda ENS1»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատում, ինչպես նաև խոտանված է աշխատում Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկը կարգավորող լուսակիրը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին13:0006.05.25 -
ՔաղաքականՊատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գևորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց․ News.amԳիշերը ժամը 04:00-ի սահմաններում բարձր գմփոց լցվեց, տրաքելու ձայն լցվեց, կինս արթնացրեց արդեն այն ժամանակ, երբ վերևից տեսանք, որ արդեն մեքենայի մեջից կրակի բոցը դուրս էր գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որի ավտոմեքենան այս գիշեր հրկիզել են:Ավելին12:4506.05.25 -
ՄիջազգայինՈւկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել միմյանցՈւկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքեր են արձակել Ռուսաստանի 11 մարզերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցվել է 105 ԱԹՍ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։ Անօդաչուների բեկորներն ընկել են Մոսկվայի Կաշիրսկի մայրուղու վրա։ Տուժածներ չկան։ Ռոսավիացիան հայտարարել է Ռուսաստանի տարբեր մարզերի օդանավակայանների, այդ թվում՝ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ուկրաինական իշխանություններին, հաղորդում է, որ Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է տեղի 29-ամյա բնակիչ, ևս մեկ 19-ամյա երիտասարդ վիրավորվել է։ Բացի այդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, մասնավոր բնակելի տներ, ուսումնական հաստատություն, պահեստներ, մեքենաներ։ Իսկ Խարկովում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել է չորս մարդ, այրվել է շուրջ 100 առևտրային օբյեկտ։ Վնասվել են բազմաբնակարան շենք, արտադրական շենք, մեքենաներ։Ավելին12:3006.05.25 -
ԱրցախԱդրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանnցըԱրցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը: Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են: Նկատենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը: Մեր արձագանքը Հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։ Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն.( 8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ): Գերեզմանոցների պղծման գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից»։Ավելին12:1506.05.25 -
ՀասարակականԻրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակումՆույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում: Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): «Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում։ Հիշեցնում ենք․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:Ավելին12:0006.05.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 06.05.2025Մամուլի տեսություն 06.05.2025Ավելին11:4806.05.25 -
Քաղաքական«Շահագրգռված ենք, որ մեղավորները բացահայտվեն». ՔՊ-ն դատապարտում է Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման դեպքըՔիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել են ավագանու ընդդիմադիր անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: «Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- գրել է նա:Ավելին11:4506.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:Ավելին11:3006.05.25