Լրահոս

2025-05-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»
    «Դեռևս մարտի 27-ին մենք տեղեկացրել էինք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:
    11:20
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեկ ռեկորդային տեղատարափ է եղել Արտաշատում
    Մայիսի 5-ին Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավելի տեղումներ (58 մմ), այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ըստ նրա՝ սա ռեկորդային տեղատարափ է։
    11:15
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար. Արսեն Բաբայան
    Այս իշխանությունն ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը, այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։ Ըստ նրա՝ ՔՊ-ականները դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար: «Սրանք ժողովրդի քվեի վրա թքած ունեն»,- նշել է Բաբայանը։
    11:08
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք: Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:05
    06.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Առաջնությունն առանց չեմպիոնի. 44-օրյա պատերազմում զոհված Մելքոն Հովհաննիսյանը կդառնար 23 տարեկան
    Առաջնությունն առանց չեմպիոնի. 44-օրյա պատերազմում զոհված Մելքոն Հովհաննիսյանը կդառնար 23 տարեկան
    11:00
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գնում են հանդիպման, իսկ «պատերի տակ» թունդ քննադատում․ «Փաստ»
    Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում»:
    10:54
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աբովյանցի պաշտոնյան հանուն Փաշինյանի ընտրվել է «Տավուշ» ՀՄ նախագահ. «Ժողովուրդ»
    Հասկանալի է՝ որեւէ մեկը չի կարող խանգարել մեկ ուրիշին սիրել մի տարածաշրջան կամ ցանկանալ իր ներդրումն ունենալ դրա զարգացման գործում, բայց երբ այդ ցանկությունը պատահականորեն համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշից լինելու փաստի հետ, հարցեր են առաջանում։ Իսկ երբ հիշում ենք, թե ինչպես տարիներ շարունակ պաշտոնյաները իրենց երեխաների անուններն էին կապում ազդեցիկ ղեկավարների հետ, պատկերը դառնում է առավել ծանոթ։
    10:50
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2-ամյա Տիգրանին դեռ փնտրում են․ մանրամասներ դեպքից․ ArmLur
    Մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ն ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում, նախնական վարկածի համաձայն, գետն ընկած 2 տարեկան Տիգրանին արդեն 3-րդ օրն է չի հաջողվում գտնել։ Այսօր առավոտից փրկարարական ջոկատները կրկին վաղ առավոտից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները Մարմարիկ գետի երկայնքով։ Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն գետն ընկնելու վարկածին։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ ArmLur.am-ը մանրամասներ է պարզել դեպքից։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը նշված մեքենաների մոտ աշխատելիս են եղել, երբ երեխաներին ուղարկել են տուն, սակայն պարզ է դարձել, որ փոքրիկներից միայն մեկն է հասել տուն։ Վարկածը հետևյալն է, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրը ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Հավելենք, որ համացանցում ծնողներին ուղղված մեղադրանքները ճիշտ չեն, քանի որ գյուղում բոլորը գիտեն, որ երեխայի ծնողներն ամենաուշադիր և հոգատար ծնողներն են։ Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ամբողջ գիշեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Աղբյուրակի ջրամբարում՝ հայտնի Ծովինարում։ Այժմ 40-ից ավելի ջրասուզակ փնտրում է երեխային։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները, փրկարարները, երեխայի հարազատները և գյուղացիները։ ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Աշխատանքները շարունակվում են։ NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակել էր երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:
    10:45
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր․ «Ժողովուրդ»
    Դիմեցինք ԿԳՄՍՆ՝ փորձելով հասկանալ՝ 2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը պարտադիր զինվորական ծառայությունից, սահմանված կարգով, քանի անձ է ազատվել սպորտով զբաղվելու պատճառաբանությամբ, և ստացել ենք հետևյալ պատասխանը․
    10:40
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
    Մայիսի 5-ին՝ ժամը 17։56-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։
    10:30
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրում ենք չանհանգստանալ։
    10:15
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել. «Հրապարակ»
    Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։
    10:10
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ. «Հրապարակ»
    Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:
    10:06
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    10:00
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել. «Ժողովուրդ»
    Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները պնդել են, որ փորձաքննության հանձնված հրթիռների եզրակացությունը խիստ կասկածելի է ու անարժանահավատ. ուստի միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է միջնորդությունը։ Ինչ տրամաբանությամբ՝ բարդ է ասել, չի բացառվում՝ քաղաքական որոշմամբ պայմանավորված: Արդյունքում, առաջիկայում գործը կմտնի ճառերի փուլ։
    09:55
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին. «Հրապարակ»
    Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։
    09:52
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ե՞րբ հասանելի կդառնան աղբահանության վճարների տվյալները, և ի՞նչ է սպասվում կուտակված պարտքերի առումով․ «Փաստ»
    Մեզ հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հնարավորություն կունենան վճարումներ կատարելու, երկրորդ՝ նախորդ ամիսների՝ ոչ իրենց մեղքով չվճարված գումարները պետք է վճարեն միանգամի՞ց, թե՞ կարող են կուտակված պարտքը մարել մաս-մաս:
    09:48
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:45
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. ՔՊ-ն երեք թեկնածու ունի. «Ժողովուրդ»
    Այսօրվանից մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրները Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրելու: ԱԺ ՔՊ Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
    09:42
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»
    Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ, վթարված տրանսպորտային համակարգ եւ ջրի տակ անցած տներ։ Եթե տարիներ առաջ նման պատկերներ ունենալու հավանականության մասին խոսում էին զուտ մասնագետները, ապա այսօր դրանք դարձել են գրեթե սովորական երեւույթ ու տեսանելի են բոլորի համար:
    09:38
    06.05.25
    Ավելին