Լրահոս

2025-05-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը․ «Փաստ»
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
    09:34
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Քաղաքական հաշվեհարդար է, կասկած չունեմ»․ Ստեփանյանը՝ կնոջ մեքենան այրելու մասին. «Հրապարակ»
    «Քաղաքական հայացքների պատճառով է, կասկած չկա»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցածին։ Քիչ առաջ հայտնել էինք, որ գիշերը այրել են Ստեփանյանի կնոջ մեքենան, որը կայանված է եղել տան բակում։
    09:00
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
    Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ստեփանյանը և հարևանները երբ նկատել են վառվող ավտոմեքենան, որի կրակը տեսանելի է եղել մոտ 300 մետր հեռավորությունից ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն մինչ կբարեհաճեին հրշեջ փրկարարները, Գ․ Ստեփանյանն ու հարևաններն են տեղի ուժերով նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ հրշեջ փրկարարական ջոկատը, ըստ հարևանների ժամանել է ուշացումով և այս խնդիրը պետք է հուզի ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Վստահ ենք, որ ավտոմեքենան, որը պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը միտումնավոր են հրկիզել։ Կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։ Մինչև հրշեջները կգային Գևորգը իր հարևանների հետ կանխեց կրակի տարածումը ու հենց իրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրի չվերածվեց, բայց դե մի քանի 100 մետր էն կողմ հրշեջ փրկարարական ջոկատ կա, թե խի ուշ եկան, երևի իրենց է հայտնի։ Էնպես չի, որ պիկ ժամ է եղել, կսկսեն արդարանալ, թե խցանում էր։ Ընտանիքի երեխաները ահաբեկվել էին։ Դե ով լինի որ չահաբեկվի, երբ գիշերը քնած ես ինչ որ ոչնչություն կամ ոչնչություններ քո տան դիմաց ավտո են վառում։ Մենք վստահ ենք, որ սա կապված է Գևորգի կողմից Երևանի քաղաքապետարանին միշտ հիմնավոր և տեղին քննադատելու հետ, բայց իրանք պետք է իմանան, որ նման ահաբեկումով Գևորգի նման հայրենասեր ու թասիբով տղերքին չեն կարող լռեցնել»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
    08:08
    06.05.25
    Ավելին
2025-05-05