Լրահոս

2025-05-06
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ջարդել է վարկով հիմնած այգիները կարկուտը. բարկացած գյուղացիներն անիծում են Փաշինյանին
    Հայլուր 18։30 Ջարդել է վարկով հիմնած այգիները կարկուտը. բարկացած գյուղացիներն անիծում են Փաշինյանին
    18:30
    06.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կոտրել են մեքենայի ապակին ու հրկիզել. քաղաքական հաշվեհարդա՞ր՝ ավագանու ընդդիմադիր անդամի դեմ
    Կոտրել են մեքենայի ապակին ու հրկիզել. քաղաքական հաշվեհարդա՞ր՝ ավագանու ընդդիմադիր անդամի դեմ
    18:15
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
    Մայիսի 6-ին, ժամը 14:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel», «Chevrolet», «Lexus» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    18:00
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», - ասել է նա։ Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է դարձել 2007 թ. ապրիլին։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներից ամենաերկարը։ Վերջին անգամ Կադիրովը վերընտրվել էր 2021 թ. սեպտեմբերին՝ ստանալով ընտրողների ձայների 99,7%-ը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին։
    17:45
    06.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Խայտառակ վիճակ անձրևից հետո. նավարկող մեքենաներ, խցանումներ, գետեր՝ մայրաքաղաքում
    Խայտառակ վիճակ անձրևից հետո. նավարկող մեքենաներ, խցանումներ, գետեր՝ մայրաքաղաքում
    17:37
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
    Դատարանը բավարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս պահին ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորված է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշենք, որ երեկ ձերբակալված ՍԱՏՄ աշխատակցի նկատմամաբ խափանման միջոց դեռ ընտրված չէ։ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։
    17:34
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերն կաշառք են ստացել. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսի 10-ից սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում համաձայնություն է ձեռք բերել նույն անտառտնտեսության 5 անտառապետերի հետ՝ իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի շարք անձանց օգտին թողտվություն դրսևորելու և ապօրինի այլ գործողությունների համար կաշառք ստանալու վերաբերյալ։ Վերոհիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո նշված անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերը բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր շուրջ 1,5 միլիոն ՀՀ դրամ, որի դիմաց նշված անձանց թույլատրել են տվյալ անտառտնտեսության տարածքից առանց որևէ խոչընդոտի իրականացնել ապօրինի, այդ թվում՝ անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ: Անտառտնտեսության տնօրենին և 5 անտառապետերին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ընդհանուր 23 դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Մեղադրյալներից վեց պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և տնային կալանքը: Նրանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    17:30
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. «Հետք»
    «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում: Գրում է «Հետք»-ը: Կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար պետությունը որոշել էր ստեղծել ներդումային ֆոնդ, որը պետք է մասնավոր կապիտալի ներհոսք խթաներ դեպի ՀՀ տնտեսություն եւ այդպես ապահովեր կապիտալի երկարաժամկետ ու կայուն աճ: Այս նպատակով 2019-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը հիմնադրել է դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Սա էլ իր հերթին, որպես կառավարիչ, ՀՀ կենտրոնական բանկում գրանցել է տվել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը: «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային են այն ֆոնդերը, որոնց թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի: Փակ են համարվում այն ֆոնդերը, որոնք պարտավորություն չունեն հետ գնել իրենց թողարկած եւ ֆոնդի մասնակցին պատկանող փայերը վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պայմանագրային ֆոնդ ասելով՝ պետք է հասկանալ ակտիվների համախումբ, որը ձեւավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա: Իսկ մասնագիտացված ֆոնդը ֆոնդի տեսակ է, որի ակտիվներն ամբողջությամբ կամ առնվազն 30 տոկոսով ենթակա են ներդրման կոնկրետ տեսակի ակտիվներում: Այսպիսով՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ է «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում են տարբեր ընկերություններում: Սահմանվել է, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու է 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր են դառնալու, բացի դրանից՝ ֆոնդը պետք է ներկայացուցիչ ունենա այն ընկերության խորհրդի կազմում, որում ներդրում է կատարում: Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ է՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը: Ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերությունն ի սկզբանե այլ նպատակ ուներ Ինչպես ասվեց, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թ. դեկտեմբերին ԱՆԻՖ-ի կողմից: Ընդ որում՝ այն սկզբնապես կոչվում էր «Իմ տուն» ՓԲԸ: «Հետքը» գրել է ԱՆԻՖ-ի կողմից 2019-2020 թթ. շրջանառված «Իմ տուն» ծրագրի մասին, որի շրջանակներում պետք է տներ կառուցվեին սահմանամերձ որոշ հատվածներում, այդ թվում՝ զինվորականների համար: Սակայն 2020 թ. պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել էին, եւ սա դարձել էր կոմերցիոն ծրագիր: Այդուհանդերձ, հետագայում այն այդպես էլ իրականություն չդարձավ՝ մնալով թղթի վրա: 2020-ի ապրիլին «Իմ տուն» ընկերությունը վերանվանվել է ներկայիս անունով: Դրա փոփոխված կանոնադրության մեջ ամրագրվել է, որ այն իրականացնում է ներդրումային ֆոնդի կառավարում: Մինչեւ անվանափոխությունը «Իմ տուն» ՓԲԸ-ի տնօրենը եղել է Դավիթ Խաչատրյանը, որին 2020-ի ապրիլին փոխարինել է ԱՆԻՖ-ի փոխտնօրեն, վերջինիս մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, որը, սակայն, մեկ շաբաթ է մնացել ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Նրան փոխարինել է Բելլա Մանուկյանը, որը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերությունը ղեկավարել է մինչեւ 2024 թ. մարտ ամիսը: Բ. Մանուկյանն իրավաբան Հովհաննես Մանուկյանի դուստրն է, որը 2001-2005 թթ. ՀՀ տնտեսական դատարանի նախագահն էր, 2005-2008 թթ.՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, 2011-2014 թթ.՝ Վրաստանում ՀՀ դեսպանը, իսկ 2014-2015 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարը: 2024 թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ՓԲԸ-ն ղեկավարել է բանկային ոլորտի մասնագետ Օնիկ Գաբրիելյանը, որին փոխարինել է ֆինանսիստ Մանուկ Խուդոյանը: Ավելին՝ սկզբնաղյուրում:
    17:25
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ասթման չունի սահմաններ. այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի, սեռի և սոցիալական կարգավիճակ ունեցող անձի մոտ
    Մեր երկրում ևս հազարավոր մարդիկ ապրում են ասթմայով, նրանցից շատերը՝ երեխաներ։ Բրոնխիալ ասթման կարելի է վերահսկել։ Ի՞նչ է ասթման Շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է պարբերաբար կրկնվող՝ շնչահեղձություն, կրծքավանդակում սեղմոցի զգացում, խզզոցներ, հազ, հատկապես` գիշերը կամ վաղ առավոտյան։ Ասթմայի հիմնական հրահրող գործոններն են՝ ալերգենները (տան փոշի, բորբոսասնկեր և այլ), վիրուսային շնչառական վարակները, ծխախոտի ծուխը, ներառյալ` պասիվ ծխի ազդեցությունը, օդի աղտոտվածությունը և արդյունաբերական գոլորշիները, սառը կամ չոր օդը, ֆիզիկական ակտիվությունը (մասնավորապես` ցուրտ պայմաններում), սթրեսը կամ ուժեղ էմոցիաները, որոշ դեղեր: Ասթմայի բուժման բացակայության դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ՝ հաճախակի սրացումներ՝ շտապ բուժօգնության կամ հոսպիտալացման անհրաժեշտություն, քնի խանգարում և հոգնածություն, բուժման երկարատև բացակայության դեպքում՝ շնչուղիների անշրջելի փոփոխություններ, ծայրահեղ դեպքերում՝ կյանքին վտանգ սպառնացող ասթմատիկ վիճակ: Ինչպե՞ս վերահսկել ասթման Բազմաթիվ մարդիկ կարողանում են ապրել ակտիվ և լիարժեք կյանքով, երբ` տեղեկացված են հիվանդության մասին, բժշկի օգնությամբ ստեղծել են ասթմայի կառավարման անհատական պլան, դեղորայքն օգտագործում են կանոնավոր, նույնիսկ, եթե չկան ակնհայտ ախտանշաններ, վարում են առողջ կենսակերպ` չեն ծխում, զբաղվում են չափավոր ֆիզիկական ակտիվությամբ, վերահսկում են ալերգիաները: Արմինե Հակոբյան Ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու
    17:15
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան
    Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների վրա՝ համակարգային կերպով թիրախավորելով քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանական ազգայնականության հիմքերից մեկը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ կրոնական խտրականությունը, որն արտահայտվել և արտահայտվում է քրիստոնյա փոքրամասնությունների բացահայտ կամ քողարկված ճնշումներով և քրիստոնեական ժառանգության պարբերական ոչնչացմամբ։ Այցելելով Բաքու՝ Համայն Ռուսիո պատրիարքը հարկ է, որ բողոքի ձայն բարձրացներ քրիստոնեական արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականության պետական քաղաքականության հանդեպ։ Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում, սակայն արդյոք վերջինս չի՞ խորհել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիներում այլևս չեն մատուցվում պատարագներ՝ քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և հայկական հոգևոր արժեքների և մշակույթի հանդեպ էթնոցիդի քաղաքականության հետևանքով։ Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն հանձնառու չի համարում տարածաշրջանի քրիստոնյաների հոգևոր արժեքների պահպանության և կրոնական իրավունքների իրացման երաշխավորված հնարավորության ապահովման համար։ Պատրիարք Կիրիլի մեկ այլ քայլը՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով գալիս է հաստատելու Պատրիարքի անհամարժեք և կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։ Փաստորեն պատրիարք Կիրիլը պարգևատրել է սրբադասված Օլգայի շքանշանով այն անձին, որը փաստացի հովանավորում է նաև Ադրբեջանում ռուսական ժառանգության ոչնչացումը։ Ամենևին գաղտնիք չէ, որ Բաքվում հայկական գերեզմաններից բացի թիրախավորվում և պղծվում են ռուսական գերեզմանատները, Հայրենական պատերազմին նվիրված սիմվոլները։ Ադրբեջան նախագահն ու վերջինիս կինը կենդանի մարմնացումն են հայերի հանդեպ էթնիկ ատելության քարոզի համակարգայնության և հայկականության ոչնչացման պետական ծրագրի, որոնց աջակցությունը հավասարազոր է հանցակցության, իսկ հանցանքի «պարգևատրումն» էլ ավելի հեռուն է տանում քրիստոնեկան արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հավատակից ժողովուրդների հանդեպ դատապարտելի անտարբերության մեղքը։ Ադրբեջանի նախագահի ընտանիքը ուղիղ ժառանգն է այն վարչակարգերի, որոնք ցեղասպանություն են իրականացրել պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում՝ ոչ միայն պարբերական էթնիկ զտումների և բռնի տեղահանումների ենթարկելով տեղի բնիկ էթնիկ հայ բնակչությանը, այլև շարունակաբար ոչնչացնելով հայկական ազգային-հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողության միտումնավոր և նպատակադիր ջնջում և անցյալի իրողությունների կամայական այլախեղում։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Համայն Ռուսիո պատրիարքի՝ սեփական կոչմանն անհամապատասխան գործողությունները։ Մենք կոչ ենք անում վերջինիս առաջին հերթին խորը բարոյական հարգանք դրսևորել համաքրիստոնեական արժեքների հանդեպ՝ հիմնված մարդակենտրոնության սկզբունքի վրա և այս տեսանկյունից բարձրաձայնել այն հարյուր հազարավոր քրիստոնյաների իրավունքների վերականգնման խնդիրը, որոնք բռնությամբ տեղահանվել են սեփական հազարամյա քրիստոնեական միջավայրից։ Մենք հորդորում ենք պատրիարք Կիրիլին աչալուրջ գտնվել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման անհերքելի փաստի նկատմամբ և պարգևատրման փոխարեն գործնական քայլեր ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու և դրանց համար պատժի ու պատասխանատվության կոչելու համար»։
    17:00
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանի համայնքապետարանի պարզաբանումը
    Կապանի համայնքապետարանի պարզաբանումը․ «Համացանցում երեկվանից ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը․․․» և այլն։ Հաշվի առնելով տարածված լուրերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու արձագանքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում, որը, տևական դադարից հետո, համայնքի ղեկավարի գործուն ջանքերի շնորհիվ կրկին վերաբացվել է՝ դառնալով համայնքապատկան կառույց, հագեցած ժամանակակից, նորագույն տեխնիկայով և նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։ Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։ Հետևաբար, համայնքապետարանը առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում։ Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»։
    16:45
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման․ դատախազություն
    Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և անձամբ ստացել է 1 միլիոն 552 հազար դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ Ն.Խ.-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար: Ն.Խ.-ն 2024 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին: Բացի դրանից՝ Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու և նշանակելուն նպաստելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 582 հազար դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Հ.Կ.-ն ստացել է 388 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուսը մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո: Ա.Մ.-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), Ն.Խ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով: 2024 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ: Դատարանի վճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, Ն.Խ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս ժամկետով (սահմանվել է փորձաշրջան 2 տարի 6 ամիս ժամկետով), Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի ժամկետով (սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի 6 ամիս ժամկետով)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:39
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ:
    16:30
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցներից 95,43 գրամ «Մարիխուանա» տեսակի և 96,43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից: Նույն օրը Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են: Ա.Կ.–ի և Մ.Օ.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը), Գ.Ա.–ի և Ա.Մ.–ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ 9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
    16:15
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանության կողմից խրախուսվող հանցագործության. «Մայր Հայաստան»
    «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է. «Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան: Պատճառվել է անդառնալի նյութական վնաս: Հանցագործությունը հոգեբանական լուրջ սթրեսի է ենթարկել Ստեփանյանի երեխաներին, որոնք քնած են եղել նրա սեփական տան այն հատվածում, որտեղ կայանված էր ավտոմեքենան: Եթե հարևանների օգնությամբ շատ արագ հրդեհը չմարվեր, ապա հանցագործության հետևանքները կարող էին ողբերգական լինել: Տեղի ունեցածը մենք գնահատում ենք Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և իր կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանզի անձնական տիրույթում Ստեփանյանի չունի թշնամիներ և որևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվում որևէ անձի հետ: Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում: Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության: «Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործոթյունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը:
    16:08
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
    Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին:
    16:00
    06.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գողանո՞ւմ են «Մեր քաղաքի» մանդատը. առաջին սկանդալը Գյումրիում՝ ընտրություններից հետո
    Գողանո՞ւմ են «Մեր քաղաքի» մանդատը. առաջին սկանդալը Գյումրիում՝ ընտրություններից հետո
    15:55
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։
    15:45
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ուկրաինացի աղջնակի մարմինը դուրս են բերել Հրազդան գետից
    Հայլուր 15։30 Ուկրաինացի աղջնակի մարմինը դուրս են բերել Հրազդան գետից
    15:30
    06.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այստեղ նստածներից հոգևոր դասին պատկանող մարդիկ կա՞ն, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան․ Գառնիկ Դանիելյանը հեգնեց
    Ոչ ոք իրավունք չունի լրագրողի հետ խոսել այդ բառապաշարով և այդ խոսույթով, անկախ նրանից՝ կլինի ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր էլույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Այստեղ շահարկվեց Բագրատ Սրբազանի ասածը: Կներեք, ես ուզում եմ հարց տամ՝ այստեղ նստածներից հոգևոր դասին պատկանող մարդիկ կա՞ն, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան: Այսինքն սրբազան հայրերը իրավունք ունեն մեջբերումներ անել Աստվածաշնչից, եթե որևիցե մեկը դրանից հետո իրեն վիրավորված է համարել կամ որևէ մեկին վիրավորել է, ես ուզում եմ հիշեցնել, որ Բագրատ Սրբազանը մի քանի անգամ ներողություն է խնդրել դրա համար, եթե լրագրողը վիրավորվել է։ Այստեղ ամեն ինչի մասին խոսում եք բացի ներողություն խնդրելուց։ Պարոն Քոչարյան, դուք երբևիցե ներողություն խնդրե՞լ եք, ամեն ինչի մասին խոսել եք, բացի ներողություն խնդրելուց»,- ասաց նա։
    15:19
    06.05.25
    Ավելին