Լրահոս

2025-05-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Նարեկ Բաբայանն արդարացնում է ծեծը, իսկ քաղաքականությունը համարում կապիկություն. Mediahub
    Պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, այսօր Ազգային ժողովում «իմպիչմենտի» գործընթացն անվանեց կապիկություն, այնուհետև տառացիորեն կրկնեց Ալեն Սիմոնյանի ասածը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց են ուզում սկսել 4 տարի անց։ Բնականաբար Ալեն Սիմոնյանի խոսքերը ներկայացրեց որպես սեփական միտք, այդպիսով ոչ միայն ի ցույց դնելով իր քաղաքական տգիտությունը, այլև ձեռքի հետ քծնելով ԱԺ նախագահին, գրում է Mediahub-ը։
    20:48
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին
    Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի 10-ը նախատեսված պետական ​​այցի շրջանակում ՉԺՀ ղեկավարը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
    20:40
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Փաշինյանը նորից կատաղել է ու սպառնացել ընդդիմադիրներին. թեժ մթնոլորտ Ազգային ժողովում
    Հայլուր 20։30 Փաշինյանը նորից կատաղել է ու սպառնացել ընդդիմադիրներին. թեժ մթնոլորտ Ազգային ժողովում
    20:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել
    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։ «Լուրերին» տեղեկությունը փոխանցեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
    20:25
    07.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռազմական բախման շեմին են Թուրքիան ու Իսրայելը. Էրդողանը սանձո՞ւմ է Ալիևին
    Ռազմական բախման շեմին են Թուրքիան ու Իսրայելը. Էրդողանը սանձո՞ւմ է Ալիևին
    20:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ի՞նչ է այս պահին կատարվում Մարմարիկում․ ArmLur
    Մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում, նախնական վարկածի համաձայն, գետն ընկած 2 տարեկան Տիգրանին արդեն 4-րդ օրն է չի հաջողվում գտնել։
    20:00
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին
    Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ կարևորելով կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը։ «ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է սպորտի զարգացումն ու մասսայականացումը հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում: Սպորտի ռազմավարության առաջնային թիրախներից է Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, և այս առումով կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը Հայաստանում մեզ համար կարևոր փորձառություն է: Այս մարզաձևը լայն տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում, ուստի առաջնության անցկացումը կնպաստի ինչպես կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը, այնպես էլ 2027 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնության նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու հարցում և վստահություն հայտնել, որ այն իրադարձային կլինի հայկական մարզաշխարհի համար: «Կարատեն ինստիտուցիոնալ մարզաձև է, և հույս ունեմ այս մրցաշարը կնպաստի Հայաստանում կարատեի նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը»,- ասել է Անտոնիո Էսպինոսը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության կազմակերպչական և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
    19:45
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ
    ԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի մամուլի քարտուղար Անուար ալ Անունին։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ։ ԵՄ-ն կոչ է անում հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով», - մայիսի 7-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ալ Անունին։ Նա ասել է, որ Կալասն այս հարցը քննարկել է Հնդկաստանից և Պակիստանից իր գործընկերների հետ։ Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կքննարկվի նաև ԵՄ արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստում, որը Վարշավայում տեղի կունենա մայիսի 7-8-ը։
    19:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սաղիդ կտանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ դահլիճում իրավիճակը սրվեց
    ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կոռուպցիայից, ԱՆԻՖ-ի միջոցով պետբյուջեի միջոցների փոշիացումից, Նոր Նորքի թաղապետի խուլիգանական գործողություններից։ Փաշինյանը սկզբում մի քիչ հանգիստ էր պատասխանում, հետո հունից դուրս եկավ։ «Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակովներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնենք ԱԱԾ-ի պադվալները։ Նստե՛ք տեղներդ, ձեններդ կտրե՛ք։ Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտեք»,- Փաշինյանը հունից դուրս եկավ, դահլիճում թեժ բանավեճ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և ՔՊ-ականների միջև։ Նիկոլ Փաշինյանը հեռացավ ամբիոնից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր հերթին թեժացնում էր մթնոլորտը, հայտարարեց ընդմիջում։
    19:27
    07.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Երկու տարեկան Տիգրանին գողացել՞ են, արծի՞վն է տարել, թե՞ գետը. Մարմարիկի առեղծվածը
    Երկու տարեկան Տիգրանին գողացել՞ են, արծի՞վն է տարել, թե՞ գետը. Մարմարիկի առեղծվածը
    19:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հիմնական դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել աշակերտների միջև
    Ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչը հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Հ․-ն գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է իր որդու՝ նույն դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Գ․-ի հետ, որի ընթացքում դասասենյակում ձեռքերով հարվածել է վերջինիս մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այս տարվա մարտի 31-ին նույն դպրոցի դասասենյակում, նույն դասարանի աշակերտներ 15-ամյա Գ․ Դ․-ն և 15-ամյա Խ․ Կ․-ն նույն հարցի շուրջ վիճաբանել են Ա. Գ․-ի հետ, որ ընթացում Գ. Դ․-ն ապտակել, իսկ Խ. Կ․-ն ոլորել է վերջինիս աջ ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
    19:00
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատապարտում եմ բռնությունը. Փաշինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,–ասաց Փաշինյանը: Նա շեշտեց, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվում՝ ընդգծելով, որ թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները: «Իսկ, երբ հարցը կդառնա քաղաքական հարց, կան նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն»,–նշեց վարչապետը: Նա այս համատեքստում հիշեցրեց իրենց իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման մասին: Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։
    18:56
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
    Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական հարաբերությունների առավել զորացման։ Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձավ պաշտոնավարման տարիների իր ջերմ տպավորություններին և հետագա ծրագրերին։
    18:45
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. որոշ բնակավայրերում գազանջատում է
    Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 7-ին՝ ժամը 17։10-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զորավան, Արագյուղ բնակավայրերի, «Նատի» թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 21։00-ը։
    18:34
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Երկու տարեկան Տիգրանի ճակատագիրն անորոշ է մնում. 4-րդ օրն է՝ որոնում են նրան
    Հայլուր 18։30 Երկու տարեկան Տիգրանի ճակատագիրն անորոշ է մնում. 4-րդ օրն է՝ որոնում են նրան
    18:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան
    «Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այս իշխանություները հպարտանում են, որ շատ ճանապարհներ են վերանորոգել։ «Այդքան ճանապարհ որ վերանորոգել եք, դրանցից քանի՞սն եք կրկնավերանորոգել: Մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, որ վերջում զզվեք՝ էլի վերանորոգեք: Խնդրում եմ ասել՝ այդքան ճանապարհ կառուցելուց ինչքա՞ն գումար եք մսխել»,- հետաքրքրվեց Խաչատրյանը:
    18:26
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքապետարանն ընդունում է՝ զանգվածային կառուցապատումը նպաստել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգի խաթարմանը. «Փաստինֆո»
    Մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային կառուցապատումները խաթարել են հեղեղատար համակարգը։ Քաղաքապետարանն այլեւս ընդունում են ՝ նոր կառուցապատումը, բերում է մակերեւութային ջրերի ծավալի ավելացման։
    18:19
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է 389.28  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
    18:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
    Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։
    18:00
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահների հանդիպումը
    Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ն՝ ընդգծելով, Պուտինի և Մադուրոյի հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի Մեծ պալատում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախորդ օրը գիշերը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ուղևորության շրջանակներում նա, ինչպես և Ռուսաստան այցելող մյուս առաջնորդները, կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Բանակցությունների արդյունքներով՝ պատվիրակությունների ղեկավարները կստորագրեն Ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագիր։ «Սա ծանրակշիռ, բովանդակալից և շատ կարևոր շրջանակային փաստաթուղթ է», - ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
    17:54
    07.05.25
    Ավելին