Լրահոս

2025-05-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանը մի ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով: Քիչ առաջ էլ, ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց: ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողները այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն: Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է»:
    00:00
    08.05.25
    Ավելին
2025-05-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա պետական կառավարման տոտալ ձախողում է․ կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև․ Կոչուբաև
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին գրել է․ «Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև կամ պետական կառավարման տոտալ տապալումը՝ սպառնալիքների լեզվով Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ: Երբ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ընդդիմադիր ֆրակցիայի անդամներին բացահայտ սպառնալ մեկուսարանով միայն կոռուպցիայի խնդիրների բարձրաձայնման համար, սա այլևս քաղաքական բանավեճ չէ։ Սա շեղում է ժողովրդավարական սկզբունքներից և վերածվում իշխանական լկտի ցինիզմի։ Եվ այստեղ ամեն ինչից վեր է մեկ բան՝ կնոջ հանդեպ բացարձակ անհարգալից ու լկտի պահվածքը, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել ոչ էմոցիոնալ, ոչ քաղաքական համատեքստում։ Այս միջադեպը ցույց է տալիս, որ մեր երկրում իշխանությունը չի հարգում ոչ ընդդիմադիրի ձայնը, ոչ կանանց արժանապատվությունը, ոչ էլ ժողովրդավարական հիմնական նորմերը։ Սա պետական կառավարման տոտալ ձախողում է։ Ժամանակն է սթափվել և հիշեցնել, որ իշխանության ուժը չափվում է ընդդիմության հանդեպ հանդուրժողականությամբ, ոչ թե սպառնալիքներով: Ալեքսանդր Կոչուբաև 07.05.2025 թվական»։
    23:53
    07.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկին հայտարարել է՝ Կիևը պատասխանատու չէ Մոսկվայում շքերթի հյուրերի համար. թեժ մարտեր՝ ճակատում
    Զելենսկին հայտարարել է՝ Կիևը պատասխանատու չէ Մոսկվայում շքերթի հյուրերի համար. թեժ մարտեր՝ ճակատում
    23:45
    07.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խորտակվող Երևանին փրկության ծրագիր է առաջարկում մասնագետը. Ավինյանը խոստովանում է՝ անզոր է
    Խորտակվող Երևանին փրկության ծրագիր է առաջարկում մասնագետը. Ավինյանը խոստովանում է՝ անզոր է
    23:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
    Երեկ՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «գանգի հիմքի կոտրվածք հարցականով, ողերի կոտրվածք ողնուղեղի վնասումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգի վնասվածք» ախտորոշմամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ ճանապարհին՝ Փամբակի վարչական տարածքում, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների, քրեական և համայնքային ոստիկաններն ու Թումանյանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Հաղպատ բնակավայրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում, մթության պատճառով, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Ալեքսանդր Շ․-ն իր անզգուշության հետևանքով սայթաքել, վայր է ընկել և հայտնվել մոտ 30 մետր խորությամբ ձորակում՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հռոմի պապ չընտրվեց
    Ինչպես հայտնել էինք, Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները մայիսի 7-ի երեկոյան սկսել են քվեարկությունը: Քիչ առաջ Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ Հռոմի պապ չի ընտրվել։ Նշենք, որ կոնկլավը կշարունակվի վաղը։
    23:08
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչո՞ւ է Իրանի արտգործնախարար Արաղչին մեկնել Հնդկաստան
    Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության թեժացման ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 7-ին մեկնել է Նյու Դելի՝ բանակցելու Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ քննարկումներ: Միաժամանակ, Արաղչիի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ տեղի կունենա երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը։ Կողմերը կքննարկեն նախկինում կնքված տնտեսական համաձայնագրերի իրականացմանն առնչվող հարցեր և կուրվագծեն դրանց հետագա զարգացման ուղիները։ Մայիսի 7-ի գիշերը հնդկական զորքերը հարվածներ են հասցրել Պակիստանում և այդ երկրի կողմից Քաշմիրում վերահսկվող տարածքում գտնվող 9 թիրախների, որտեղ, ըստ հնդկական կողմի, հանգրվանել էին ահաբեկիչները։ Նշվում է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի այդ գրոհին Պակիստանի միջգերատեսչական հետախուզության առնչության վերաբերյալ:
    23:00
    07.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Այս վայնասունները ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը. Փաշինյանի իշխանության կյանքը կարճ է
    Այս վայնասունները ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը. Փաշինյանի իշխանության կյանքը կարճ է
    22:45
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները սկսել են քվեարկությունը
    Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները մայիսի 7-ի երեկոյան սկսել են քվեարկությունը: Իտալական հեռուստատեսության փոխանցմամբ՝ ավանդույթի համաձայն, կարդինալները փակվել են Սիքստինյան կապելլայում։ Հիմա 133 կարդինալները սկսել են քվեարկության գործընթացը։ Կոնկլավի ընթացքում նրանք որևէ շփում չեն ունենա արտաքին աշխարհի հետ, իսկ կողմնակի անձիք չեն իմանա, թե ինչ է կատարվում մատուռում։ Կարդինալները երդվել են պահպանել գաղտնիությունը: Քվեարկության արդյունքների մասին հավատացյալները կկարողանան իմանալ ծխից, որը դուրս է գալու Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից. սև ծուխը կհուշի, որ նոր Պապը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակը կվկայի ընտրության մասին: Մայիսի 7-ին տեղի է ունենալու քվեարկության մեկ փուլ: Եթե ​​նոր Պապ չընտրվի, ապա քվեարկությունը կշարունակվի հաջորդ օրը։
    22:34
    07.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Գյուղացին մեռել է, վրեն լացող չկա. գիժ կարկուտի ավերած այգիներում տեր են փնտրում
    Գյուղացին մեռել է, վրեն լացող չկա. գիժ կարկուտի ավերած այգիներում տեր են փնտրում
    22:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքուն կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել Երևանին․ Factor
    Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների։ Հիշեցնենք՝ մարտի 14-ից, երբ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, ադրբեջանական կողմը շաբաթներ շարունակ հետևողականորեն՝ օրվա մեջ մի քանի անգամ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրում էր իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքում էր հրապարակված բոլոր հաղորդագրությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն՝ հիշեցնելով, որ Բաքվին առաջարկել է հրադադարի խախտումների արձանագրման համատեղ մեխանիզմ գործարկել, ինչին ադրբեջանական կողմն այդպես էլ չի արձագանքել։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար թիրախավորում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերը։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական կրակոցներից վնասված տներն ու համայնքային կառույցները։
    22:27
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
    Այսօր՝ մայիսի 7-ին պարզվել է Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, վերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և նա իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք՝ պարզվում է: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի, բաժնի պետի տեղակալ Հրանտ Պետրոսյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
    22:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրազենով տղամարդը վնասազերծվել է
    Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    22:00
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին և հայտնվել բենզալցակայանի տարածքում
    Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    21:45
    07.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞րն է շանտաժի, ավանտյուրայի նպատակը. իմփիչմե՞նթ, թե՞ լավ մտածված խարդավանք
    Ո՞րն է շանտաժի, ավանտյուրայի նպատակը. իմփիչմե՞նթ, թե՞ լավ մտածված խարդավանք
    21:30
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան
    Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում»,–ասաց Միրզոյանը: Նա հավելեց՝Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, իսկ ինքնորոշման իրավունքն ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում: Միրզոյանը նշեց՝ Ալմաթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքն արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022թ Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024թ օգոստոսի 30–ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ: «Այդ նույն սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»,–եզրափակեց նախարարը:
    21:20
    07.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նիկոլը փորձում է ճզմել Գյումրին ու իր տակ մտցնել. ՔՊ-ականները չեն հաշտվում պարտության հետ
    Նիկոլը փորձում է ճզմել Գյումրին ու իր տակ մտցնել. ՔՊ-ականները չեն հաշտվում պարտության հետ
    21:15
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևը չի մեկնի Մոսկվա
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այդպիսի տեղեկություն է ստացվել, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի։ Բացատրել են, որ նա պետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հեյդար Ալիևին»,- լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում հայտնել է Ուշակովը։
    21:00
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Նարեկ Բաբայանն արդարացնում է ծեծը, իսկ քաղաքականությունը համարում կապիկություն. Mediahub
    Պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, այսօր Ազգային ժողովում «իմպիչմենտի» գործընթացն անվանեց կապիկություն, այնուհետև տառացիորեն կրկնեց Ալեն Սիմոնյանի ասածը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց են ուզում սկսել 4 տարի անց։ Բնականաբար Ալեն Սիմոնյանի խոսքերը ներկայացրեց որպես սեփական միտք, այդպիսով ոչ միայն ի ցույց դնելով իր քաղաքական տգիտությունը, այլև ձեռքի հետ քծնելով ԱԺ նախագահին, գրում է Mediahub-ը։
    20:48
    07.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին
    Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի 10-ը նախատեսված պետական ​​այցի շրջանակում ՉԺՀ ղեկավարը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
    20:40
    07.05.25
    Ավելին