Լրահոս

2025-05-09
2025-05-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Երասխ ճանապարհին բախվել են ավտոմեքենան ու ավտոցիստեռնը․ առկա է հեղուկ գազի արտահոսք
    Մայիսի 8-ին՝ ժամը 15:29-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-ին կմ-ին բախվել են ZIL մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված հեղուկ գազով) և BMW մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ ավտոցիստեռնը կողաշրջվել, ավտոցիստեռնից առկա է հեղուկ գազի արտահոսք․ տուժածեր չկան։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել BMW մակնիշի ավտոմեքենան, փակել ZIL մակնիշի ավտոցիստեռնի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։
    23:58
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. ՌԴ նախագահ
    Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում: Պուտինը նշել է, որ ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը։ «ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը, Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում»,-հավելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
    23:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ահազանգ․ գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցի ձայներ են լսել
    Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել: Ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․ «Մայիսի լույս 8-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցներ ձայներ են լսել։ Բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ անցած գիշեր մի քանի անգամ երկար կրակահերթերի ձայներ են լսել։ Մովսեսցիները չգիտեն, թե ինչ ուղղությամբ են եղել , կրակոցները Մովսես գյուղի վրա չեն եղել»,- նշել է նա։
    23:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը․ ի՞նչ անել․ զիջե՞լ քո պայքարի խրամատը․ պատգամավոր
    «Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը, պատգամավորների վրա հարձակվում են, խոսքի իրավունքը հաճախ սահմանափակվում է։
    23:15
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել
    ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մայիսի 8-ին կհայտարարեն ամերիկյան մաքսատուրքերի նվազման շուրջ համաձայնագրի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Լրատվամիջոցը նշում է, որ ըստ էության, Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որ նման համաձայնության է հասել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը մեծ ձեռքբերում է Քիր Սթարմերի կառավարության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 7-ին հայտարարել էր, որ «շատ հարգված երկրի հետ առևտրային խոշոր համաձայնագրի» մասին կհայտարարվի մայիսի 8-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 8-ի առավոտյան նույնպես ակնարկել է Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու մասին։ «Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, և այսօր ավելի ուշ դուք ավելի շատ տեղեկություն կստանաք ինձնից այդ մասին», - ասել է Սթարմերը։ Ավելի վաղ Դաունինգ Սթրիթը նույնպես հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին հայտարարություն կարվի մայիսի 8-ին։ ԱՄՆ նախագահը մեծ մաքսատուրքեր էր սահմանել իր առևտրային գործընկերների նկատմամբ, սակայն 90 օրով կասեցրել էր դրանց գործողությունը՝ բանակցություններ վարելու ժամանակ տրամադրելու համար։ Այժմ երկրների մեծ մասից ներմուծվող ապրանքների համար գործում են 10% բազային մաքսատուրքեր։
    23:00
    08.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի հյուրերը Ասիայից՝ Աֆրիկա և Եվրոպա. շքերթ՝ Կարմիր հրապարակում և լռություն՝ ռազմաճակատում
    Պուտինի հյուրերը Ասիայից՝ Աֆրիկա և Եվրոպա. շքերթ՝ Կարմիր հրապարակում և լռություն՝ ռազմաճակատում
    22:45
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժաննա Անդրեասյանը կմեկնի Էստոնիա
    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Այս մասին տեղեկանում ենք e-gov.am–ում հրապարակված՝ վարչապետի որոշումներից: Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը:
    22:30
    08.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, բեռնատարն էլ՝ կողաշրջվել
    Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: 
    22:15
    08.05.25
    Ավելին