Լրահոս

2025-05-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քար կոտրելու «ստանոկ»-ի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է:
    17:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի: Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10–ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
    17:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում գազ չի լինի
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    16:40
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պայթյուններ՝ Հնդկաստանի Սրինագար քաղաքում
    Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար քաղաքում երկու ուժեղ պայթյուն է լսվել քաղաքի օդանավակայանի և բանակի շտաբի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյայի ու ականատեսների: Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտերը շարունակվում են: Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:
    16:20
    10.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Եղեգիսի սարսափը. Տղես գիշերը հելնում ա, որ գնա գոմ, տեսնում է արջը բալկոնի տակ կանգնած
    Եղեգիսի սարսափը. Տղես գիշերը հելնում ա, որ գնա գոմ, տեսնում է արջը բալկոնի տակ կանգնած
    16:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում դպրոցականներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ
    Թուրքիայի հյուսիսում դպրոցականներ տեղափոխող տուրիստական ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, որոնցից երկուսը ծանր վիրավորվել են, շաբաթ օրը հաղորդում է TGRT-ն։ «Ավտոբուսը, որով դպրոցականները մեկնում էին էքսկուրսիայի, թանձր մառախուղի պայմաններում չի կարողացել շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտում բախվել է մեքենային»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է հեռուստաալիքը։ Առնվազն 18 մարդ տուժել է Սինոպ նահանգի Ալօղլու գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երկուսը՝ ծանր։ Վիրավորները հոսպիտալացվել են Սինոպի հիվանդանոց։
    15:40
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած
    Մայիսի 10-ին՝ ժամը 13:20-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են GAZ և GAZelle մակնիշների բեռնատարները. GAZelle մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZelle մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    15:20
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Լուլա դա Սիլվա
    Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ավելի ուշ Բրազիլիայի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել Ֆրանսիայի իշխանությունների հետ: «Խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև՝ ​​Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանն աշխարհում նորմալ հարաբերություններին հնարավորինս շուտ վերադարձն է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է Լուլա դա Սիլվան։ Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։
    15:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հրդեհ` Չիտայի օդանավակայանում. սահմանափակումներ են մտցվել
    Ռուսաստանի Չիտա քաղաքի Կադալա օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում ինքնաթիռներ՝ բռնկված հրդեհի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ «Չիտայի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 09:10-ից ժամանակավորապես չի ընդունում և ուղարկում ինքնաթիռներ՝ օդանավակայանից դուրս բռնկված, բայց օդանավակայան հասած հրդեհը (այրվում է չոր խոտ) մարելու անհրաժեշտությամբ պայմանավորված», - գրել է Կորենյակոն: Ըստ նրա՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Օդանավակայանի կամ թռիչքների անվտանգությանը որևէ սպառնալիք չկա։
    14:40
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    14:20
    10.05.25
    Ավելին
  • Աշխարհ
    Մահվան գետը. սատկած կենդանիներ, անգործ ձկնորսներ Մեքսիկայում նավթի արտահոսքի պատճառով
    Մահվան գետը. սատկած կենդանիներ, անգործ ձկնորսներ Մեքսիկայում նավթի արտահոսքի պատճառով
    14:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Դատավորների եվրոպական միության (European Assossiation of Judges-EAJ) անդամները մայիսի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղեկցությամբ: Շուրջ 40 պետությունից ավելի քան 70 պատվիրակի դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Տարբեր երկրներից ժամանած դատավորները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Հուշապատի հետնամասում տեղադրված հուշաքարերի պատմությունը ևս: Այդ հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դատավորների եվրոպական միության անդամները Հիշողության պուրակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել են արծաթափայլ եղևնի:
    13:45
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները շարունակվում են․ Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով
    Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս Հայաստանին մեղադրել է «լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ: «Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա տարածքային հավակնություններից հրաժարվելն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Մենք հետևում ենք այդ գործընթացներին»,-ասել է նա։
    13:30
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայ մարզիկը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։
    13:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի արտգործնախարարը մեկնել է Ջիդդա՝ բանակցություններ վարելու
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդդա՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ IRNA–ի փոխանցմամբ՝ Արաղչին մեկնել է Ջիդդա՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարցերը։ Մայիսի 10–ին ավելի ուշ Իրան ԱԳ նախարարը կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը: Մինչ մեկնելը Իրանի արտաքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիա իր այցը մի մասն է տարածաշրջանային խորհրդակցությունների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների։ Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։
    13:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է, քան Ցեղասպանության ճանաչումը. «Ժողովուրդ»
    Նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց և 223 մլրդ դրամ թերհավաքագրումից հետո սկսվեց հարկային տեռորը. 1%-ը դարձավ 5%, 5%-ը՝ 10%, իսկ բողոքող տնտեսվարողների կարծիքը ոչ ոք հաշվի չառավ։
    12:45
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թույներ են փորձարկե՞լ հայ կանանց և երեխաների վրա. London Times-ի սկանդալային հոդվածը
    Հայլուր 12։30 Թույներ են փորձարկե՞լ հայ կանանց և երեխաների վրա. London Times-ի սկանդալային հոդվածը
    12:30
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    12:22
    10.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.05.2025
    Մամուլի տեսություն 10.05.2025
    12:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
    Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության էր ենթարկվել:
    12:00
    10.05.25
    Ավելին