Լրահոս

2025-05-10
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.05.2025
    Մամուլի տեսություն 10.05.2025
    12:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
    Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության էր ենթարկվել:
    12:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Սարալանջի փողոցի մոտակա լանջին ընկած քաղաքացու դեպքից
    Ապրիլի 10-ին՝ ժամը 08:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    11:45
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է. «Հրապարակ»
    «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։
    11:30
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ:
    11:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում․ սա հերթական ծայրահեղ քայլն է․ Թանդիլյան
    2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջիկա օրերին հանդիպելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարին ներկայացնելու Ադրբեջանի ապօրինությունները և տեղեկանալու ՄԱԿ-ի կառույցների կողմից կատարվող քայլերի մասին»,-գրել է նա։
    11:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խոովակների արանքում 18-ամյա տղայի են գտել. նրան տեղափոխել են հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցեի մոտ՝ քարերի և երկաթե խողովակների մոտ հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու: Shamshyan.com–ի փոխանցմամբ, բժիշկները նախ տեղում քաղաքացուն առաջին բուժօգնութուն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են:
    10:45
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հունվարից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է․ «Ժողովուրդ»
    «2025 թվականի առաջին եռամսյակում` հունվար-մարտ ամիսներին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ։
    10:30
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    10:15
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    34 մլն դրամ` ջազի միջազգային օրվա առթիվ. «Ժողովուրդ»
    Երեկոյան` ժամը 19:00-ից սկսած, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին վայելելու հայաստանյան լավագույն ջազ երաժիշտների և խմբերի ելույթները: Ելույթ էին ունեցել Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը ու շատ ուրիշներ։
    10:10
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»
    2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։
    10:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:50
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»
    «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաև՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․
    09:40
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
    Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
    09:33
    10.05.25
    Ավելին
2025-05-09