Լրահոս

2025-05-11
2025-05-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։ Իրականում բազմաթիվ ներքին և արտաքին խոցելի կետեր ունեցող արհեստածին Ադրբեջանը տարածաշրջանային կայացած գերտերության հետ շփոթող այս բարբարոսը երևի մոռացել է, որ իր իսկ պետություն կոչվածը բացառապես մեկ անձի շուրջ ստեղծված դինաստիական գոյացություն է, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կլինի արհեստածին Ադրբեջանի հետ, դիցուք, եթե առաջանա ներքաղաքական ճգնաժամ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս։ Եվ սա ամենևին էլ միակ մարտահրավերը չէ, որին կարող է բախվել այսօր իրեն, իբր, անպարտելի համարող և հոխորտացող այս բռնապետը»։
    23:58
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի ակտիվիստները փորձել են խափանել «Անմահ գնդի» ցույցը Փարիզում
    Ուկրաինացի ակտիվիստները փորձել են խափանել «Անմահ գնդի» ակցիան Փարիզում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Փարիզի «Անմահ գնդի» մասնակից Աննա Նովիկովան։ «Ուկրաինացիները, իհարկե, ամեն անգամ փորձում են սադրել: Նրանք մեզ հետ էին նախ Հանրապետության հրապարակից և մեզ հետ քայլեցին անմիջապես գերեզմանոց: Երբ եկանք գերեզմանոց, Պուտինի դեմ (ՌԴ նախագահ Վլադիմիր-խմբ.) պաստառներ կային, պատերին գրություններ... հատակին նաև գրություն կար: Ընդհանուր առմամբ, ուկրաինացիների կողմից սադրանք է եղել»,- ասել է Նովիկովան։ Նրա խոսքով, սադրանքներն անհաջող են եղել. ակցիան իրականացվել է ոստիկանության գործողությունների շնորհիվ։ «Քանի որ մեր միջոցառումը գրանցվեց, հայտարարվեց, ոստիկանները շատ էին։ Այնտեղ մոտ 10 զրահամեքենա կար, քանի որ գիտեին` ուկրաինացիները սադրելու են»,- հավելեց նա։ «Անմահ գունդը» համազգային միջոցառում է, որն անցկացվում է Ռուսաստանում և արտերկրի մերձավոր և հեռավոր մի շարք երկրներում՝ հավերժացնելու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը։ Այն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի մայիսի 9-ին Տոմսկում՝ տեղի լրագրողների նախաձեռնությամբ, իսկ 2013 թվականին այն դարձել է համառուսական միջոցառում։
    23:40
    10.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Չորսով՝ Կիևում. թեժացումներ՝ ռուս-ուկրաինական դիվանագիտական ճակատում, հանգիստ՝ ռազմաճակատում
    Չորսով՝ Կիևում. թեժացումներ՝ ռուս-ուկրաինական դիվանագիտական ճակատում, հանգիստ՝ ռազմաճակատում
    23:20
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ
    Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներին և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    23:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյունի մասին ահազանգ է ստացվել
    Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:
    22:40
    10.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Պակիստանի հուժկու հարձակումը Հնդկաստանի վրա.հարյուրավոր զոհերից հետո կողմերը համաձայնել են հրադադարի
    Պակիստանի հուժկու հարձակումը Հնդկաստանի վրա.հարյուրավոր զոհերից հետո կողմերը համաձայնել են հրադադարի
    22:20
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն, ինչ տեսանք և լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում․ Ագնեսա Խամոյանն ահազանգում է
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ահազանգում է․ «Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այն, ինչ տեսանք եւ լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։ Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաեւ ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է, (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։ Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ոչ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ոչ մարդասպանության, ոչ է նարկոկանտրաբանդայի։ Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։ Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։ Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3-րդ օրն է նույն հագուստով ու հողաթափերով չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։ Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։ Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։ Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի, մի քիչ եվրոպական համեմունքով»:
    22:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը պատրաստ է նպաստել Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կիև այցի նախօրեին Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքի եթերում։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց, եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նա նաև պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։ «Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք հստակ հրադադար։ Վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», - նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։
    21:40
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ ավտոմեքենայում․ կա տուժած
    Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի սրահում. կա տուժած, ով տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    21:20
    10.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի կրակոցները չեն կարողանում հաշվել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները
    Ադրբեջանի կրակոցները չեն կարողանում հաշվել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները
    21:00
    10.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Մայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում (մոտ 10 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:49-ին: Այրվել են վագոն-տնակը, շինության տանիքի փայտե կառուցատարրերը, գույքը և կենցաղային իրեր։
    20:45
    10.05.25
    Ավելին