Լրահոս
2025-05-10
-
ՀասարակականՀրդեհ՝ ավտոմեքենայում․ կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի սրահում. կա տուժած, ով տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին21:2010.05.25 -
ՔաղաքականԱդրբեջանի կրակոցները չեն կարողանում հաշվել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներըԱդրբեջանի կրակոցները չեն կարողանում հաշվել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներըԱվելին21:0010.05.25 -
ՀասարակականԼուսագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում (մոտ 10 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:49-ին: Այրվել են վագոն-տնակը, շինության տանիքի փայտե կառուցատարրերը, գույքը և կենցաղային իրեր։Ավելին20:4510.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բեկումնային պահ՝ Ուկրաինայի շուրջ. եվրոպական աննախադեպ «դեսանտ»՝ ԿիևումՀայլուր 20։30 Բեկումնային պահ՝ Ուկրաինայի շուրջ. եվրոպական աննախադեպ «դեսանտ»՝ ԿիևումԱվելին20:3010.05.25 -
ԱշխարհՉիկագոյից՝ Վատիկան. ո՞վ է նոր Հռոմի պապըՉիկագոյից՝ Վատիկան. ո՞վ է նոր Հռոմի պապըԱվելին20:1510.05.25 -
ՄիջազգայինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասինՀնդկաստանի բանակը հայտնել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին նոր հարվածներ հասցնելու մասին։ «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Ջամմուի և Քաշմիրի, ինչպես նաև Փանջաբի մի քանի քաղաքներում անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու Պակիստանի անհաջող փորձերին ի պատասխան, Հնդկաստանի բանակը համակարգված կրակային հարված է հասցրել ահաբեկչական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է Հնդկաստանի բանակը։ Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկողության գծի մոտ գտնվող ահաբեկչական վայրերն անցյալում եղել են երկրում քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման կենտրոն։ «Հնդկաստանի բանակի արագ և վճռական գործողությունները զգալի հարված են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքներին և կարողություններին», - հավելել է բանակը։ Երկու երկրների միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:Ավելին20:0010.05.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում մեքենաները ճակատ ճակատի են բախվել․ կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 10–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում։ Ժամը 17.00–ի սահմաններում Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում՝ ժողով հայտնի Եղիպատրուշի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Jeep Cherokее Ford Eco մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, նրանցից մեկն էլ բախվել և կոտրել է գազատար խողովակի երկաթե սյունը։ Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին19:4010.05.25 -
ՀայաստանՈ՞ղջ է, թե՞ մեռած. Բաքվի բանտում 15 օր հացադուլից հետո Վիգենը զանգել է կնոջըՈ՞ղջ է, թե՞ մեռած. Բաքվի բանտում 15 օր հացադուլից հետո Վիգենը զանգել է կնոջըԱվելին19:2010.05.25 -
ՔաղաքականՍպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։ «Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։ Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝ - գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ, - խաղաղության և անվտանգության դիլեմաներ, - ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները, - հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ, - արհեստական բանականության քաղաքականություն, - կանաչ զարգացում։ Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։ Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում. yerevandialogue.com»,- նշված է գրառման մեջ։Ավելին19:0010.05.25 -
Սպորտ19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը:Ավելին18:4510.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միջուկային աղետից խուսափել հաջողվե՞ց. Թրամփը համոզել է Հնդկաստանին ու ՊակիստանինՀայլուր 18։30 Միջուկային աղետից խուսափել հաջողվե՞ց. Թրամփը համոզել է Հնդկաստանին ու ՊակիստանինԱվելին18:3010.05.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարիցԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:Ավելին18:0010.05.25 -
ՀասարակականԿաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանըՄայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձել է դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամել է դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։ Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղհանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։Ավելին17:4510.05.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՄայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:3010.05.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քար կոտրելու «ստանոկ»-ի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է:Ավելին17:1510.05.25 -
ՄիջազգայինՖրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի: Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10–ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։Ավելին17:0010.05.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում գազ չի լինիԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին16:4010.05.25 -
ՄիջազգայինՊայթյուններ՝ Հնդկաստանի Սրինագար քաղաքումՀնդկաստանի Քաշմիրի Սրինագար քաղաքում երկու ուժեղ պայթյուն է լսվել քաղաքի օդանավակայանի և բանակի շտաբի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյայի ու ականատեսների: Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտերը շարունակվում են: Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:Ավելին16:2010.05.25 -
ՀասարակականԵղեգիսի սարսափը. Տղես գիշերը հելնում ա, որ գնա գոմ, տեսնում է արջը բալկոնի տակ կանգնածԵղեգիսի սարսափը. Տղես գիշերը հելնում ա, որ գնա գոմ, տեսնում է արջը բալկոնի տակ կանգնածԱվելին16:0010.05.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում դպրոցականներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներԹուրքիայի հյուսիսում դպրոցականներ տեղափոխող տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, որոնցից երկուսը ծանր վիրավորվել են, շաբաթ օրը հաղորդում է TGRT-ն։ «Ավտոբուսը, որով դպրոցականները մեկնում էին էքսկուրսիայի, թանձր մառախուղի պայմաններում չի կարողացել շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտում բախվել է մեքենային»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է հեռուստաալիքը։ Առնվազն 18 մարդ տուժել է Սինոպ նահանգի Ալօղլու գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երկուսը՝ ծանր։ Վիրավորները հոսպիտալացվել են Սինոպի հիվանդանոց։Ավելին15:4010.05.25