Լրահոս
2025-05-21
-
Կրթություն և գիտությունՀայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 27.06.2025 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։ Քննական կենտրոնների ցանկն այստեղԱվելին22:0021.05.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորԱյսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին21:4521.05.25 -
ՔաղաքականԼավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղելԼավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղելԱվելին21:3021.05.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տվել․ ՌուբիոԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական բնույթի երաշխիքներ չի տրամադրել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի շրջանակներում, չորեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Ռազմական երաշխիքներ չկան», - ասել է նա Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով, Վաշինգտոնը պահպանում է Ռուսաստանի դեմ «կործանարար պատժամիջոցներ» մտցնելու ունակությունը, սակայն դրանք կիրառելու փոխարեն ձգտում է դիվանագիտական ճանապարհով հասնել խաղաղության Ուկրաինայում։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը - խմբ.) հասկացրել է, որ անհրաժեշտության դեպքում ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելացնելու տարբերակներ: Նա կնախընտրեր, որ կողմերը համաձայնեն խաղաղ համաձայնագրի, բայց եթե դա չաշխատի, նա քաջ գիտակցում է կործանարար պատժամիջոցների հնարավորությունները», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։Ավելին21:1521.05.25 -
ՏնտեսականՍկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործներըՍկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործներըԱվելին21:0021.05.25 -
ԱրցախԿոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին, դատապարտել էթնիկ զտումները, մշակութային ցեղասպանությունն ու պատմության կեղծումը․ հայտարարություն«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անտեսելով Եվրոպական Խորհրդարանի զեկույցներն ու բանաձևերը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության կանխամտածված, ռասայական ատելության հիմքով ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման մասին՝ ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սույն թվականի մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիթորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։Ավելին20:4521.05.25 -
ՔաղաքականՀայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա․ Փաշինյանը՝ Ազիզ ՆասիրզադեինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը:Ավելին20:4021.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտինՀայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտինԱվելին20:3021.05.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:Ավելին20:2521.05.25 -
ՀասարակականԱշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցումԱշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցումԱվելին20:2021.05.25 -
ՄիջազգայինՄատվիենկոն եվրոպացիների կոչերն անվանել է «ցինիկ սպեկուլյացիա»Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում գնահատել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունները խթանելու մտադրությունների անկեղծությունը և հիշեցրել, որ Ռուսաստանը հետևողական դիրքորոշում է ցուցաբերում և անկեղծորեն շահագրգռված է խաղաղ կարգավորմամբ։ «Անձամբ ես կարծում եմ՝ նա անկեղծ է, երբ ասում է, որ ցանկանում է, որ կռիվը դադարեցվի։ Թրամփն իսկապես փորձում է գործընթաց սկսել, որը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորման»,- նշել է Մատվիենկոն։ Նա հավելել է, որ այս ֆոնին Վլադիմիր Զելենսկու եվրոպացի «ընկերների» հայտարարություններն ու գործողությունները նման են բացահայտ դիսոնանսի։ «Նրանք ավելի լավ գործին արժանի համառությամբ բղավում են 30-օրյա զինադադարի անհրաժեշտության մասին և միևնույն ժամանակ պնդում են, որ կշարունակեն Ուկրաինային մատակարարել մահաբեր զենք, որպեսզի շարունակեն օգտագործել այն Ռուսաստանի դեմ պայքարում: Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ խոսքը ոչ թե զինադադարի, այլ վերազինման մասին է»,- նշել է նա։ Մատվիենկոն եվրոպացիների կոչերն անվանել է «ցինիկ սպեկուլյացիա»։ «Նրանց իրական պլանն ակնհայտ է՝ կանխել Ուկրաինայի հարցով իրական խաղաղության բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ այդ պատճառով, ի թիվս այլ պատճառների, եվրոպացիներն այսօր տեղ չունեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ: Ոչ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Ոչ էլ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններում: Նրանք այնտեղ անելիք չունեն»,- հավելել է Մատվիենկոն: Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանը հետևողական դիրքորոշում է ցուցաբերում։ «Ինչ վերաբերում է մեզ, ապա, ինչպես գիտեք, Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, անկեղծորեն շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմամբ»,- ասել է Մատվիենկոն։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել ուկրաինական կողմի հետ՝ առանց նախապայմանների։ «Մենք պատրաստ էինք և այժմ պատրաստ ենք կառուցողական և արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա ժամանակավոր զինադադար չէ, որը հստակ վերահսկողության մեխանիզմի բացակայության դեպքում անմիջապես կխախտվի Կիևի կողմից, այլ իրական, երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղություն, որտեղ այլևս երբեք սպառնալիք չի լինի Ռուսաստանի ազգային անվտանգության համար Ուկրաինայի տարածքից»,- եզրափակել է Մատվիենկոն։Ավելին20:1521.05.25 -
ՔաղաքականԲոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կոնյակագործները Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Կառավարության շենք՝ պահանջելով վերացնել Վրաստանի տարածքով հայկական արտադրության խմիչքները արտահանելու խոչընդոտները։ Մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ կոնյակագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցի այս հարցը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են վրացական կողմի հետ և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի։ Փաստացի, խնդիրը չի լուծվել, և արդեն 40 օր է՝ այս բիզնեսի ներկայացուցիչները կրում են ահռելի ֆինանսական վնասներ։ Մեքենաները տևական ժամանակ է՝ կանգնած են անցակետում։ Հարյուրավոր աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Գործարարները, միայնակ մնալով, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպատանան առաջ, այն պարագայում, երբ հայկական կողմն ինքը պետք է ողջ ջանքերն ուղղեր ապօրինի և անհասկանալի արգելքը վերացնելու ուղղությամբ։ Նշենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ալկոհոլային խմիչքներն արտահանվում են ԵԱՏՄ և Բալթյան երկրներ, և, այս պարագայում, Վերին Լարսի անցակետում ապրանքների կապարակնիքները պոկելն ու լաբորատոր փորձարկումներ իրականացնելը որևէ հիմնավորում չեն կարող ունենալ։ Խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք, ունենալով բոլոր կապերն ու հնարավորությունները, բավարար քայլեր չեն ձեռնարկում տնտեսության այս կարևոր ճյուղը փրկելու ուղղությամբ։ Այս ամենը հետևանքն է ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարման։ Քաղաքացին իր հոգսերով օրվա իշխանություններին հետաքրքիր չէ։ Բոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը»։Ավելին20:0021.05.25 -
ՄիջազգայինԻրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտումԻրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդոլրահիմ Մուսավիի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Կուպրիյանյուկի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած հանդիպումից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացման ոլորտներում։ Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն դեռևս 2025 թվականի մարտի 12-ին Բելառուս կատարած այցի ընթացքում շեշտը դրել է ռազմական կապերի ամրապնդման վրա՝ այն որակելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ արված կարևոր քայլ։Ավելին19:5621.05.25 -
ԻրավականԱնահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. հայտարարությունՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականություն պարունակող խոսույթի բացառման ուղղությամբ։ Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։ Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նշված միջադեպի մասնակից երեխաներին թիրախավորող և նրանց անձնական տվյալների պաշտպանության մասին ներպետական և միջազգային չափորոշիչների էական խախտումներով ուղեկցվող նյութերի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանը հորդորում է չտարածել վերոնշյալ նյութերը, իսկ իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների ապահովման ուղղությամբ»:Ավելին19:4521.05.25 -
ՔաղաքականԼավրովը, Արարատը և երկու հակառուս՝ ջրավազանումԼավրովը, Արարատը և երկու հակառուս՝ ջրավազանումԱվելին19:3021.05.25 -
ՔաղաքականԱյսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ ԽաչատուրյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը: Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք: Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»: Շնորհակալություն հայտնելով այցելության համար Հանրապետության նախագահն ասել է. «Ձեր այցն, իրոք, կարևոր նշանակություն մեր հարաբերությունների համար: Այս տարվա ընթացում արդեն իսկ նկատվում է որոշակի ակտիվություն մեր հարաբերություններում և այն շարունակություն կունենա: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերի համար, խնդրում եմ նրան ևս փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքմենստանում, որտեղ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ: Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել: Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է: Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։Ավելին19:1521.05.25 -
ՀասարակականԵրևանում 35-ամյա քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել թիվ 27 ավտոբուսի սրահում․ նրան տեղափոխել են ոստիկանությունՄայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, ով անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին19:0021.05.25 -
ԻրավականԱրալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:4521.05.25 -
ՔաղաքականՀայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում․ ՄիրզոյանՀայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։ «Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Արարատ Միրզոյանը։ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի սկսելու մասին օրենքի նախագծին։ Մեկնաբանելով Հայաստանի կառավարության նման որոշումը՝ Ռուսաստանում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ:Ավելին18:3521.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ ԵրևանՀայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ ԵրևանԱվելին18:3021.05.25