Լրահոս

2025-06-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիդանն ու Ռուբիոն քննարկվել են երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
    19:35
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նողկանք և հայհոյանքի տարափ՝ Փաշինյանին, իսկ ֆեյքերն ու տիկնիկները թող ներեն, թող ներեն
    Նողկանք և հայհոյանքի տարափ՝ Փաշինյանին, իսկ ֆեյքերն ու տիկնիկները թող ներեն, թող ներեն
    19:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։  
    19:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո՝ տեղի ունեցած իրադարձություններով։ Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և, հատկապես, հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել: Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։ Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։ Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։ Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։
    19:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել պաղպաղակ արտադրող ընկերություններում
    Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից: Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները: ▪️ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։ ▪️ «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։ ▪️ «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։ ▪️ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։ ▪️ «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։ ▪️ «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։ ▪️ Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։ Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ: Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ ‼️ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: ‼️ Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք: Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝ ▪️ որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, ▪️ որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, ▪️ որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, ▪️ որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին։ Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:
    18:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին. ամոթանք՝ Փաշինյանի սեռական արշավին
    Հայլուր 18։30 Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին. ամոթանք՝ Փաշինյանի սեռական արշավին
    18:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Բիլազուկ»-ից վերջապես պրծանք. փաստաբան
    Ես ունեի երկու միջնորդություն. առաջինը՝ Կիմա տատի կյանքը հեշտացնելու, մյուսը՝ հա՛մ իր, հա՛մ իմ կյանքը հեշտացնելու մասին։ Մասնավորապես, առաջին միջնորդությամբ ես խնդրել էի վարչական հսկողությունն իրականացնել առանց «բիլազուկի»*։
    18:15
    03.06.25
    Ավելին
  • Սփյուռք
    Ռուսական գյուղ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներով. Ֆիոլետովոյում տոն կլինի
    Ռուսական գյուղ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներով. Ֆիոլետովոյում տոն կլինի
    18:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի արտգործնախարարը Բեյրութում հանդիպել է լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Բեյրութ, որտեղ նա մեկօրյա այցի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
    17:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի
    Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան: Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր: Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում իր անգնահատելի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր: Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտել են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիա» ակումբում։ «Մոտիվացիա ու էմոցիա չունեմ, չեմ կարող անմասն մնալ, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ»,- հայտարարել էր ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
    17:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ է տալու. Չախոյան
    «Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։ Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։
    17:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը․ ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
    ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը ու ներկայացրել, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել 40+10 աջակցության այդ ծրագրից։ «Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ –  չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, –  որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), –  որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, –  որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ  ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝
    17:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Դիլիջանի ոլորաններում. կան տուժածներ
    Հունիսի 3-ին, ժամը 10:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Vaz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին: Երկու տուժած տեղում ստացել են համապատասխան օգնություն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    16:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնող անձանց խափանման միջոցի պայմանները. փաստաբան
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
    16:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերձորի հանձնումից հետո այս գյուղերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ․ պարբերաբար ենթարկվում են հրետակոծության. Գառնիկ Դանիելյան
    2020-ի պատերազմից հետո Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի, խոտհարքների զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Կրճատվել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից։ Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ կաթի գնի շարունակական նվազման պայմաններում մթերվող կաթից 5 տոկոս հարկելու որոշման ընդունման մասին խոսակցություններ են շրջանառվում։ Եթե այս խոսակցությունները իրականություն դառնան, ըստ գյուղացիների՝ իրենցից շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։
    16:15
    03.06.25
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանի պահանջը չի կատարվելու. Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին
    Փաշինյանի պահանջը չի կատարվելու. Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին
    16:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին
    Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով Քույր Եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։ Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին։
    15:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Կաթողիկոսը զավակ ունի՞. Արշակ սրբազանի արձագանքը
    Հայլուր 15։30 Կաթողիկոսը զավակ ունի՞. Արշակ սրբազանի արձագանքը
    15:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը. դեսպան
    Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարաել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,-հայտնել է դեսպանը:
    15:23
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դա չի համապատասխանում բանակցությունների ոգուն․ Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը անհարմար և ցավալի է անվանել. այն չի համապատասխանում բանակցությունների ոգուն։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Կրեմլը գնահատում դիվանագիտության այն ձևաչափը, որով Զելենսկին խոսել է Ստամբուլի բանակցություններից հետո։
    15:15
    03.06.25
    Ավելին