Լրահոս

2025-06-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
    ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։
    22:20
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թշնամուն լավ չենք սատկացրել, երբ ինքն էր մեր ոտքի տակ. Մեղրին չի հանձնվում
    Թշնամուն լավ չենք սատկացրել, երբ ինքն էր մեր ոտքի տակ. Մեղրին չի հանձնվում
    22:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը
    Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը (մոտ 45 քմ), հարակից հասցեում գտնվող շինության տանիքը (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:
    22:00
    03.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմից, ցավ ու կորստից բացի բան չենք տեսնում. մեղրեցի կնոջ ազդեցիկ խոսքը
    Պատերազմից, ցավ ու կորստից բացի բան չենք տեսնում. մեղրեցի կնոջ ազդեցիկ խոսքը
    21:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի տրվեք էժանագին սադրանքների․ Գևորգ Դանիելյան
    Գերագույն հոգևոր խորհրդի անդամ,  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կրավորական քայլ, որքան էլ այն գայթակղիչ ու կառուցողական թվա, ինչի համակիրները՝ տարբեր շարժառիթներով կամ պարզապես զուտ ազնիվ մղումներով քիչ չեն, ոչ միայն չի դադարեցնի այս հակաեղեցական շարժումը, այլև պարարտ հող է ստեղծելու դրա համար: Այնպես որ, մի տրվեք էժանագին սադրանքների և իբր համարժեք հանգուցալուծումներ առաջարկեք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուններից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, ուստի իր հավատավոր զավակների միահամուռ ջանքերով կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը: Մեկ անգամ ևս, խնդրում եմ ընկալել, որ սա Երկրի ու ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող արհեստական օրակարգ է, որով, ցավոք, գայթակղվել են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ադրբեջանական հանրությունը: Զավեշտն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ևս, մոռանալով իր բազում ներպետական հոգսերը, մեր հաշվին ակամա դարձել է իբր իրեն անչափ հուզող թեմայի հրճվող ունկինդիր: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք այս օրերին դրսևորում են արժանապատիվ քաղաքացիական կեցվածք և ողջախողությամբ են ընկալում հակաեղեցական արշավն ու այդ առնչությամբ Հայ Եկեղեցու կեցվածքը: Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը …»
    21:38
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բացառիկ մանրամասներ՝ ԵՊՀ-ում Փաշինյանի հանդիպումից. անհարմար է զգում ուսանողը կրկնել վարչապետի ասածը
    Բացառիկ մանրամասներ՝ ԵՊՀ-ում Փաշինյանի հանդիպումից. անհարմար է զգում ուսանողը կրկնել վարչապետի ասածը
    21:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ
    Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
    21:15
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    150 դրամանոց թակարդն է ընկել Երևանի քաղաքապետարանը. նոր տրոլեյբուսների համար փող չկա
    150 դրամանոց թակարդն է ընկել Երևանի քաղաքապետարանը. նոր տրոլեյբուսների համար փող չկա
    21:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Փաշինյանի ատելության քարոզը հաստատում է, որ իշխանությունը լծված է Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին. հայտարարություն
    Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու նրա մշակությային ժառանգության եւ, հոգեւորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց վարչապետի պաշտոնը , զբաղեցնողը խախտելով ՀՀ Սահմանադրությունը անօրինական կոչերով , , փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Այս վարչակարգի հարձակումը մեր 1700- ամյա հոգևոր հաստատության եւ նրա սպասավորների դեմ ոչ այլ ինչ է քան հայ ժողովրդի ինքնության ազգային արժեքների դեմ, ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը հավատի ազգային միասնության ու մշակութային ժառանգության, պահապանը Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է այլև մեր հայրենիքի : , պատմության ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության, անբաժանելի մասը Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է : պետության հանձնառույթն իրականացնողը եւ այսօր էլ հայ ժողովրդի ու, Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում շարունակում է հայ , ինքնության ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս, իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։ Փաստ է նաեւ այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։ Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային եւ հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը հայ ինքնության ու, արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարալուծելու եւ Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։ Մենք կոչ ենք անում ազգային ուժերին հայությանը եւ արտերկրի հայ , ժողովրդի բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը ազգային, արժեքներն ու հայրենիքը։ Սկանդինավիայի Հայերի Միություն
    20:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Տագնապած են Սյունիքում. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը՝ ֆեյսբուքյան կեղտոտ աղմուկի տակ
    Հայլուր 20։30 Տագնապած են Սյունիքում. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը՝ ֆեյսբուքյան կեղտոտ աղմուկի տակ
    20:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը շփոթել է հոգևորականներին և լուսանկարվել սխալ մարդու հետ․ «Ազատություն»
    Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, դրա ղեկավար կազմի նկատմամբ հարձակումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել, հաղորդում է «Ազատություն»-ը։
    20:20
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եկեղեցու շուրջ սեռական սկանդալ հրահրող Փաշինյանին իրավական պատասխանատվության կկանչե՞ն
    Եկեղեցու շուրջ սեռական սկանդալ հրահրող Փաշինյանին իրավական պատասխանատվության կկանչե՞ն
    20:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սուդանում հարձակվել են ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա
    Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
    20:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկներին տեսնելով՝ նետել էր սինթետիկ թմրամիջոցն ու ձերբակալվել
    Մայիսի 30-ին Երևանի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Մասիսի բնակիչ 46 և 33 տարեկան երկու տղամարդու։ Մինչ այդ, 33-ամյա երիտասարդը ոստիկաններին տեսնելով՝ նետել է փաթեթ, որի մեջ ակնհայտ երևացել են բյուրեղանման զանգված և գլանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով գլանակ։ Տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    19:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիդանն ու Ռուբիոն քննարկվել են երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
    19:35
    03.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նողկանք և հայհոյանքի տարափ՝ Փաշինյանին, իսկ ֆեյքերն ու տիկնիկները թող ներեն, թող ներեն
    Նողկանք և հայհոյանքի տարափ՝ Փաշինյանին, իսկ ֆեյքերն ու տիկնիկները թող ներեն, թող ներեն
    19:30
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։  
    19:15
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո՝ տեղի ունեցած իրադարձություններով։ Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և, հատկապես, հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել: Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։ Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։ Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։ Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։
    19:00
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել պաղպաղակ արտադրող ընկերություններում
    Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից: Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները: ▪️ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։ ▪️ «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։ ▪️ «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։ ▪️ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։ ▪️ «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։ ▪️ «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։ ▪️ Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։ Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ: Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ ‼️ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: ‼️ Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք: Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝ ▪️ որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, ▪️ որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, ▪️ որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, ▪️ որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին։ Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:
    18:45
    03.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին. ամոթանք՝ Փաշինյանի սեռական արշավին
    Հայլուր 18։30 Մայր Աթոռը կդիմի՞ իրավապահներին. ամոթանք՝ Փաշինյանի սեռական արշավին
    18:30
    03.06.25
    Ավելին