Լրահոս
2025-06-03
-
ՄիջազգայինԱնխնա հրթիռակոծում է Իսրայելը. Գազայում սպանվում են հացի համարԱնխնա հրթիռակոծում է Իսրայելը. Գազայում սպանվում են հացի համարԱվելին15:0003.06.25 -
ՔաղաքականՓաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Անդրանիկ ԹևանյանՉմոռանանք, որ 2021–ին Փաշինյանը խոստանում էր պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ նպաստելով արցախահայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Այնպես որ նրա «Իրական Հայաստանն» «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։Ավելին14:4503.06.25 -
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», - հավելել է պաշտոնյան։Ավելին14:3003.06.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում․ մայրն ու նրա 5-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։Ավելին14:1503.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի այս գործընթացն աղետաբեր է ՀՀ-ի համար, պետք է պաշտպանել եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունը. Արման ԹաթոյանՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ «Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը: Պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում: Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից: Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։ Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։ Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընթացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից»,- նշել է Թաթոյանը։Ավելին14:0003.06.25 -
Քաղաքական«ՔՊ-ն արժանանալու է ալան-թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը». Գևորգ Ստեփանյանը ներկայացրել է բյուջեի հերթական մսխումներըՁեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:Ավելին13:4503.06.25 -
ՀասարակականԷլի կգնանք, վրաներով կանցնենք, բայց խաղաղություն ենք ուզում․ հարցախույզ՝ ՍյունիքումԻ՞նչ են մտածում Հայաստանի ամենահարավային բնակավայրերի՝ Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, բնակիչները «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման մասին, ինչո՞ւ է ուշանում 100 տոկոսով հացված փաստաթղթի ստորագրումը։ Մանրամասները՝ Marz News-ի տեսանյութում։Ավելին13:3503.06.25 -
ԻրավականԿեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին ձերբակալել ենՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին13:3003.06.25 -
ՀասարակականԵրևանում մեքենա է այրվել. տուժածներ կանՀունիսի 3-ին, ժամը 11:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։Ավելին13:2303.06.25 -
ՀասարակականԵթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան․ ՇՄՆ-ն զգուշացնում է«Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։Ավելին13:1503.06.25 -
ՄիջազգայինՄոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվելՄոնղոլիայի կառավարության ղեկավար Օյուն Էրդենե Լուվսանամսրայնը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանում վստահության շուրջ քվեարկության ժամանակ չի կարողացել ապահովել պատգամավորների բավարար աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։Ավելին13:0803.06.25 -
ՀայաստանՔանի օր է՝ հետաքրքրված են, թե ես քեռակին ունե՞մ. արքեպիսկոպոս Աջապահյանի ամբողջական հարցազրույցըՔանի օր է՝ հետաքրքրված են, թե ես քեռակին ունե՞մ. արքեպիսկոպոս Աջապահյանի ամբողջական հարցազրույցըԱվելին13:0003.06.25 -
ՔաղաքականԵկեղեցու դեմ «պատերազմը» շարունակում է Փաշինյանը՝ նոր ստատուսովԵկեղեցու դեմ «պատերազմը» շարունակում է Փաշինյանը՝ նոր ստատուսովԱվելին12:4803.06.25 -
ՀասարակականԳազ չի լինի մի շարք հասցեներումԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին12:4503.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կաթողիկոսից պարզաբանում է պահանջում Փաշինյանը. եկեղեցու դեմ արշավը շարունակվում էՀայլուր 12։30 Կաթողիկոսից պարզաբանում է պահանջում Փաշինյանը. եկեղեցու դեմ արշավը շարունակվում էԱվելին12:3003.06.25 -
Քաղաքական«Կարմիր գծերի» տարիֆների բարձրացմամբ, ոչ ամբողջապես, բայց քաղաքապետարանի աշխատանքը որոշակիորեն տեսանելի է. Հայկ ԿոստանյանԱյս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կողմից «կարմիր գծերի» վճարների որոշումն անվավեր ճանաչելու ու քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին:Ավելին12:2603.06.25 -
ՀասարակականՄի քանի ժամ ջուր չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2003.06.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:1503.06.25 -
ԻրավականՀՀ-ին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:Ավելին12:1103.06.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ:Ավելին12:0003.06.25