Լրահոս
2025-06-04
-
Մամուլի տեսությունԱվինյանին փոխարինել է Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ»․ «Ժողովուրդ»Համաձայն այս կենտրոնի կայքի՝ կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար ապահովել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակում: Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր՝ ուղղակի ներդրումներ, եւ խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը:Ավելին09:5704.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի և կնոջ հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Փաշինյանի եւ նրա տիկնոջ վերջին աղմկոտ հայտարարություններին` նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` ընդգծելով. — Փաշինյանի ցանկացած նման արտահայտություն անգամ իր կողմնակիցներին է ինչ-որ չափով վանում:Ավելին09:5404.06.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։Ավելին09:4804.06.25 -
Մամուլի տեսություն40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առավոտյան վազքով է օրը սկսում, առողջապահության ոլորտում քաոս է տիրում։Ավելին09:4504.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանին մոտ կանգնած կառավարական աղբյուրների փոխանցմամբ` վերջինս կադրային ջարդ է սկսելու պետական կաբինետներում«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին մոտ կանգնած կառավարական աղբյուրների փոխանցմամբ` վերջինս կադրային ջարդ է սկսելու պետական կաբինետներում։ Մասնավորապես՝ «սեւ ցուցակում» հայտնված նախարարների ու փոխնախարարների անունները անցնում են Աննա Հակոբյանի թրի տակով:Ավելին09:3804.06.25 -
Մամուլի տեսություն2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։Ավելին09:3404.06.25 -
Մամուլի տեսությունԱյն, ինչ չհաջողվեց 2018-ին, Փաշինյանը փորձում է անել հիմա․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ չհաջողվեց 2018-ին, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց՝ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ Վեհափառը:Ավելին09:3004.06.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով«Ժողովուրդ» Իշխանությունը, դեռ չմարսած ԱՆԻՖ-ում մսխված 25 միլիարդ դրամ գումարը, ստեղծել է գումարների ենթադրյալ վատնման նոր մեխանիզմ։ Իշխանության վերնախավը հիմնադրել է «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնը։ «Հրապարակ» Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ «Հրապարակ» Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։ «Իրավունք» Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին09:2504.06.25 -
ՀասարակականԼավ կլինի՝ ցտեսություն ասի․ Քաջարանի բնակիչը՝ Փաշինյանի երաշխավորած խաղաղության մասին. Marz NewsԼավ կլինի՝ ցտեսություն ասի․ Քաջարանի բնակիչը՝ Փաշինյանի երաշխավորած խաղաղության մասինԱվելին00:4504.06.25 -
ՀասարակականՄենք խաղաղություն ենք ուզում․ Մեղրիի բնակիչը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին. Marz NewsՄենք խաղաղություն ենք ուզում․ Մեղրիի բնակիչը՝ «Խաղաղության պայմանագրի» մասինԱվելին00:3804.06.25 -
ՀասարակականՍտամոքս-գրպան ուղին ա գործում մեզ մոտ, դրա համար էլ էս օրին ենք․ Մեղրիի բնակիչՄեղրիի բնակիչ Լարա Համբարձումյանը Marz News-ի նկարահանող խմբի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հարավում ապրող մարդկանց ամենաշատը հուզում է օրվա իշխանությունների վարած անկանոն ու անհեռատես քաղաքականությունը։ Ասում է՝ օրվա կառավարիչների քայլերը նոր մտահոգություններ են ավելացնում եղածներին։Ավելին00:3104.06.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը. կան վիրավորներՀունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին00:1004.06.25
2025-06-03
-
ՔաղաքականՓաշինյանի կողմից թույլ տված մի շարք խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել. Արա Զոհրաբյան«Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգալիրությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը:Ավելին23:5803.06.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ ոստիկանապետին «զոհաբերեց» Փաշինյանը. չար ոստիկանի ու բարի թագավորի նախընտրական հեքիաթըԻնչո՞ւ ոստիկանապետին «զոհաբերեց» Փաշինյանը. չար ոստիկանի ու բարի թագավորի նախընտրական հեքիաթըԱվելին23:4503.06.25 -
ԻրավականԴատարանը մերժել է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։Ավելին23:3403.06.25 -
ՔաղաքականԱլիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պшտերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները. Մանե ԹանդիլյանԲաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը: Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։ Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։ Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին։Ավելին23:3003.06.25 -
ՄիջազգայինՄոսկվայի պահանջները չի ընդունում Կիևը. Թրամփը հունից դուրս է գալիսՄոսկվայի պահանջները չի ընդունում Կիևը. Թրամփը հունից դուրս է գալիսԱվելին23:1503.06.25 -
Քաղաքական«Արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել կնոջս հարազատներին պատկանող ունեցվածքը». Արմեն ԳևորգյանԻրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։Ավելին23:0003.06.25 -
ՔաղաքականԱրփինե Սարգսյանը նախարարության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ ՂազարյանինՀունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում, և բարեփոխումների ինտենսիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել այն, նոր շունչ հաղորդել ոստիկանության աշխատանքներին՝ պահպանելով բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։ Նախարար Սարգսյանը վերահաստատել է համակարգի գործունեության մասին իր նախանշած սկզբունքները՝ շեշտելով, որ դրանք հետևողականորեն պետք է պահպանվեն և փոփոխման ենթակա չեն։ Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։Ավելին22:4503.06.25 -
ՄիջազգայինԿորեայի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջատարը ընդդիմադիր թեկնածուն էԿորեայի Հանրապետության նախագահական ընտրությունների էքզիթ-փոլերը ցույց են տվել, որ ընդդիմադիր Միացյալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չժե Մյոնը հաղթում է։ Հարցումների մեծ մասը ցույց է տվել, որ դեմոկրատը հավաքում է ձայների ավելի քան 50%-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։Ավելին22:3003.06.25