Լրահոս
2025-06-05
-
ՔաղաքականՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.Ավելին23:1505.06.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «ձախ հետույքի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա երիտասարդՄայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ հետույքի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է պատահական թիթեղի վրա նստելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:0005.06.25 -
ՄիջազգայինԱդրբեջանական նավթի հոտով խաղաղություն. ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային ԿովկասումԱդրբեջանական նավթի հոտով խաղաղություն. ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային ԿովկասումԱվելին22:4505.06.25 -
ԱրցախՀաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ հայտարարությունԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես տեղեկացրել էինք, և ինչպես գիտեք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։ Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները և որոշ տեխնիկական խնդիրներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին չի հաջողվել անցկացնել նախատեսվող հանրային իրազեկման հավաքը։ Ուստի ձեզ ենք ներկայացնում Խորհրդի՝ բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Փորձագիտական խմբի կողմից ներկայացված առաջարկներից կառավարության ներկայացուցիչների կողմից նախնականորեն մասնակի կամ ամբողջապես ընդունվել են հետևյալները. Խորհրդի առաջարկը – «Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանը, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ՝ մեկ միասնական և ճշգրիտ շտեմարան ձևավորելու նպատակով պետական լիազոր մարմնում»։ Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով առաջիկայում ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել լրացումներ։ Խորհրդի առաջարկը – «Առաջին փուլի շահառու համարել այն ընտանիքներին, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի 20% չափով հավելյալ հիփոթեկային վարկ կստանան, կամ բնակարան ձեռք կբերեն կամ բնակելի տուն կկառուցեն 2 րդ և 3 րդ հավելվածների բնակավայրերում»: Կառավարության արձագանքը – «Նախատեսվում է առաջիկայում Ծրագրին դիմելու հնարավորություն ընձեռել բոլոր թիրախային խմբերին՝ անկախ ընտանիքում անչափահաս երեխաների թվից և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց առկայությունից։ Խորհրդի առաջարկը – Հրաժարվել ընտանիքի ամբողջ կազմին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից՝ աջակցության դադարեցումը կիրառելով միայն ծրագրի պայմանները խախտած անձի նկատմամբ»։ Կառավարության արձագանքը – Ներկայում քննարկվում է առաջարկի կիրառման մեխանիզմը, մասնավորապես՝ նախատեսվում է Ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելիք գումարի չափով հնարավորություն ընձեռել ընտանիքին վճարել վարկի ամսական մարումները։ Այս դեպքում աջակցությունը կշարունակվի, հակառակ դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի պետությանը։ Խորհրդի առաջարկը – «Թույլատրել, որ շահառուները կարողանան միավորել իրենց հավաստագրերը բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ստացած հավաստագրերի հետ, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերի հետ համատեղելու կետում ավելացնել նաև երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը»: Կառավարության արձագանքը – Գործող կարգով մասնակիորեն նախատեսված է այս դրույթը, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասով։ Այստեղ նախատեսվում է հնարավորություն ընձեռել նաևօգտվելու բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերից, որոնցում համապատասխան սահմանափակումներ նախատեսված չեն և որոնց պայմանները չեն հակասում Ծրագրի հիմնական պայմաններին։ Խորհրդի առաջարկը – «Հավաստագիր տրամադրել հայտ ներկայացրած ընտանիքի դիմելու օրվա դրությամբ առկա բոլոր անդամներին՝ այդ թվում նորածիններին»: Կառավարության արձագանքը – Քննարկվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաներին Ծրագրի շահառու համարելու հարցը, եթե ընտանիքը հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Խորհրդի առաջարկը – «Սահմանել, որ բանկերի կողմից շահառուների վարկունակության գնահատման ժամանակ հավաստագրի գումարը չհաշվարկվի որպես պարտավորություն, քանի որ այն պետք է մարվի կառավարության կողմից»։ Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրը քննարկվել է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որին ի պատասխան հավելյալ վարկավորում իրականացնող բանկերը հավաստիացրել են, որ հավելյալ վարկ տրամադրելու դեպքում վարկունակության գնահատումն իրականացվում է բացառապես հավելյալ վարկի չափով։ Ուստի նման խնդիր ներկայում առկա չէ։ Խորհրդի առաջարկը – «Բարձրացնել մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ հասցնելով հավաստագրի ընդհանուր գումարի առնվազն 50%-ին»։ Կառավարության արձագանքը – Առաջարկն ընդունելի է։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր, որի մասին կհայտարարենք մոտակա օրերի ընթացքում։ Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել: Ընդգծենք, որ սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով: Նշենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, ինչպես հրապարակային խոստացել էինք, Խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին»։Ավելին22:3005.06.25 -
ՔաղաքականԵրբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ, դա դավաճանություն է․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ-դա դավաճանություն է։ Երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս, որ ցինիզմը, սուտը և կեղծավորությունը վերածվեն քաղաքական գործելաոճի, դա խաթարում է հանրային վստահությունը ոչ միայն կառավարության, այլև ամբողջ պետական համակարգի նկատմամբ։ Երբ երկրի ղեկավարի խոսքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ հասարակական հույզերի մանիպուլյացիայի վրա։ Երբ երկրի ղեկավարն արհամարհում է արժանապատվությունը, մանիպուլացնում իրականությունը՝ դա դառնում է համակարգային վտանգ և աղետ»։Ավելին22:1805.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել«Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին22:0805.06.25 -
ՔաղաքականԹքելուց հետո «դոմփել» կամ ի՞նչ է թաքնված հայ եկեղեցու դեմ փաշինյանական հարձակման տակԹքելուց հետո «դոմփել» կամ ի՞նչ է թաքնված հայ եկեղեցու դեմ փաշինյանական հարձակման տակԱվելին22:0005.06.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս խնդրանքով»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։Ավելին21:5305.06.25 -
ՔաղաքականԲա ի՞նչ անենք, ժողովուրդ. Արարատ Միրզոյանը գիտի՝ իրեն դավաճան են համարում և հակափաստարկ չունիԲա ի՞նչ անենք, ժողովուրդ. Արարատ Միրզոյանը գիտի՝ իրեն դավաճան են համարում և հակափաստարկ չունիԱվելին21:4505.06.25 -
ԻրավականԲաքվում հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն ՄնացականյանըԱյսօր Բաքվի դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական շինծու դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ժամանակ քննարկել են 2016 թ. ապրիլյան պատերազմը: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կրկին հարցաքննվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։Ավելին21:4005.06.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի հացատանըԱյսօր՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» չհասած, գործող «Աղբյուր» հացատանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կրակը չի տարածվել մյուս շինություններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրշեջների օպերատիվ աշխատանքն էլ է տվել իր դրական արդյունքը, որ կրակը մեծ տարածք չի ընդգրկել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։Ավելին21:3805.06.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կվերանայի աշխարհում իր ռազմական ներկայության հարցը. Պենտագոնի ղեկավարՄիացյալ Նահանգները մտադիր է վերանայել աշխարհում իր զինված ուժերը տեղակայելու ռազմավարությունը և պատրաստվում է վերաբաշխել ուժերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian-ից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։Ավելին21:3005.06.25 -
ՀասարակականՈստիկանական ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքի կենտրոնում․ Oragir.NewsԱռաջիկա երեք օրերին Երևանում անցկացվելու է արդեն ավանդական դարձած գինու փառատոնը՝ «Երևանի գինու օրեր» անվամբ:Ավելին21:1505.06.25 -
ՀայաստանՎարդան Օսկանյանի կինն անդրադարձել է Դիլիջանում մանկապարտեզի շենքն իրեն տրամադրելու մասին Փաշինյանի հայտարարությանըՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանն անդրադաձել է Դիլիջանում տարիներ առաջ իրեն մանկապարտեզի շեն տրամադրելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է. «Հ1 հեռուստաալիքի այս ռեպորտաժը՝ վերաբերող «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված շենքին, չի ներկայացնում պատմությունը ամբողջական և ճշգրիտ ձևով։ Նախ և առաջ, շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ՝ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը, որը պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպություն է և ղեկավարվում է տնօրինության խորհրդի կողմից։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։ Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։ 2018 թվականի զարգացումներից հետո, կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմեցին շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհրդը որոշեց այն վերադարձնել տեղական իշխանություններին։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 120 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով որ ամբողջ Հայաստանով, հատկապես մարզերում դպրոցներ և մանկապարտեզներ փակվում են։ կից՝ վերանորոգված և կահավորված շենքի բացման մամուլի հաղորդագրությունը։Ավելին21:0005.06.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստինԱշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:Ավելին20:4505.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վերջապես եկավ. Մատվիենկոյին Ալեն Սիմոնյանն անձամբ է դիմավորել օդանավակայանումՀայլուր 20։30 Վերջապես եկավ. Մատվիենկոյին Ալեն Սիմոնյանն անձամբ է դիմավորել օդանավակայանումԱվելին20:3005.06.25 -
ՀասարակականՀայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դեմ այս սլաքները նոր չեն․ Հայր ԱսողիկԱյսօրվա հանրային մեր իրավիճակում, սակայն, արձանագրում ենք, որ կարծիք արտահայտողները, լինեն պարզ քաղաքացի կամ հանգամանք ունեցող անձ, ամբողջապես համակված են բողոքական անկարգ ուսմունքներով ու գաղափարներով, որոնք Հայոց Եկեղեցու սուրբ ավանդության, հրամանակագ ուղղափառ վարդապետության և կարգավորյալ աստվածապաշտության ու հոգևոր կյանքի հետ որևէ աղերս և ընդհանրություն չունեն: Հետևաբար, բոլոր անպատկառ և անպարկեշտ, անհեթեթ խոսքերը, մտքերն ու հարցերը, որոնք հնչում են՝ պայմանավորված են այդ մերժելի ուսմունքներով ու գաղափարներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում: Եվ այդպես՝ ԱԶԳԻ ոչնչացում իր պատմությամբ, ավանդով ու արժեհամակարգով:Ավելին20:1505.06.25 -
ՔաղաքականՄոտենում է արյան ու թալանի մեջ թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու պահը. ՄիկոյանՄոտենում է արյան ու թալանի մեջ թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու պահը. ՄիկոյանԱվելին20:0005.06.25 -
Զինված ուժերՎերահաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը զարգացնելու պատրաստակամությունըՀունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:Ավելին19:4505.06.25 -
ՀասարակականԵրևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակԵրեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու և վթարի ենթրակվելու պահը, որը արձանագրվել է տեսախցիկների կողմից:Ավելին19:3605.06.25