Լրահոս
2025-06-14
-
Արտաքին քաղաքականությունԻրանում քիմիական աղտոտվածություն է նկատվել. Սյունիքին վտանգ սպառնո՞ւմ էԻրանում քիմիական աղտոտվածություն է նկատվել. Սյունիքին վտանգ սպառնո՞ւմ էԱվելին21:3014.06.25 -
ՄիջազգայինԿայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակության ֆոնին միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակելն անիմաստ է։Ավելին21:1514.06.25 -
ՀասարակականԳյումրիում հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը․ տրանսպորտ չկա․ Օragir.newsԳյումրիում տեղացած անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը։ Կանգառներում մարդիկ 20 րոպեից ավելի սպասում են տրանսպորտին։Ավելին21:0014.06.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։Ավելին20:4514.06.25 -
ՀասարակականՎանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցածԱյսօր՝ հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին20:3514.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր հուժկու հարձակումներ, ուժգին հակահարվածներ՝ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմումՀայլուր 20։30 Նոր հուժկու հարձակումներ, ուժգին հակահարվածներ՝ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմումԱվելին20:3014.06.25 -
ՄիջազգայինՄահացու ռմբակոծությունները չեն դադարում. Իրանն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնում իրարՄահացու ռմբակոծությունները չեն դադարում. Իրանն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնում իրարԱվելին20:1514.06.25 -
ԱշխարհՋրհեղեղ՝ Վիետնամում․ կան զոհեր և անհետ կորածներԱղբյուրը հայտնում է, որ ջրհեղեղն առաջացել է արևադարձային փոթորիկի հետևանքով՝ քաոս առաջացնելով երկրի կենտրոնական հատվածում և խլելով մարդկային կյանքեր, տեղացիներին ստիպելով լքել իրենց տները և զգալի վնաս պատճառելով տներին և ենթակառուցվածքներին:Ավելին20:0014.06.25 -
ՀասարակականԼողավազանում վայր ընկնելու հետևանքով 10-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկՀունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում վայր ընկնելու հետևանքով շտապօգնության խումբը «գանգուղեղի փակ վնասվածք, ջրահեղձ» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 10-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։Ավելին19:4514.06.25 -
ՄիջազգայինԱմենասարսափելի սցենարը Հայաստանի համար. ի՞նչ կլինի, եթե տապալվի իրանական վարչակազմըԱմենասարսափելի սցենարը Հայաստանի համար. ի՞նչ կլինի, եթե տապալվի իրանական վարչակազմըԱվելին19:3514.06.25 -
ՏարածաշրջանՄոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունըՀունիսի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև: Ի շարունակություն հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի՝ ռուսական կողմից կրկին ընդգծվել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունը՝ ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի: Վերահաստատվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերին հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը: Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:Ավելին19:2714.06.25 -
ՀասարակականԽոշոր կարկուտ՝ Շիրակի մարզումԼուսանկարները հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։Ավելին19:1514.06.25 -
ՄիջազգայինԻսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք․ Նեթանյահուն սպառնում է ԻրանինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք՝ հարվածելու իրանական ռեժիմի «յուրաքանչյուր թիրախին»: «Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում. մենք հարվածելու ենք այաթոլլահի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը ժողովրդին ուղղված տեսաուղերձում:Ավելին19:0014.06.25 -
ԻրավականՔրեական վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր կարգով իրականացնելը իրավական անվտանգության խնդիր է. Ալեքսանդր ԿոչուբաևԱրդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական գործերով վերաքննիչ բողոքները, որպես կանոն, քննել գրավոր ընթացակարգով՝ սահմանելով որոշ բացառություններ և առավելագույնը 6+4 ամիս ժամկետ դրանց քննության համար։Ավելին18:4514.06.25 -
ՏարածաշրջանԲաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար․ ԲայրամովԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, ցավակցություն հայտնել Իրանին՝ Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը։ «Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»,-հավելել է Բայրամովը։ Վերջինս նաև ընդգծել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել տարբեր երկրների և Իրանի ներկայացուցիչների՝ ցամաքային սահմանը հատելու համար։ Կողմերը նշել են դիվանագիտական ջանքերի վերսկսման կարևորությունը՝ հաշվի առնելով հակամարտության՝ ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը։Ավելին18:3414.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պատերազմն ավելի դաժան է դառնում. անմեղ զոհեր՝ Իրանում և ԻսրայելումՀայլուր 18։30 Պատերազմն ավելի դաժան է դառնում. անմեղ զոհեր՝ Իրանում և ԻսրայելումԱվելին18:3014.06.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Viano»-ն և «Opel Astra»-ն․ վիրավորների մեջ անչափահաս կաԱյսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Կառլեն Շ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 33-ամյա Հարություն Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազի բալոնի փականը։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։Ավելին18:1514.06.25 -
ՔաղաքականՈւրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։Ավելին18:0014.06.25 -
ԱշխարհՀնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իԻնքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։ Նրանցից միայն մեկը՝ հնդկական ծագումով բրիտանացի քաղաքացին է ողջ է մնացել։Ավելին17:4514.06.25 -
ԱշխարհՀրդեհ՝ Դուբայի երկնաքերերից մեկում. բնակիչները տարհանվել են (տեսանյութ)Այսօր Դուբայի Մարինա թաղամասի «Marina Pinnacle» երկնաքերում հրդեհ է բռնկվել։Ավելին17:3014.06.25