Լրահոս

2025-06-15
2025-06-14
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
    Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ հունիսի 11-ին Մոսկվան Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել՝ 27 զոհված ռուս զինծառայողի մարմին։ 
    23:58
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել:
    23:52
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
    Այսօր՝ հունիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում «Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել են 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։ Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները  ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
    23:45
    14.06.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
    Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
    23:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Թուրքիան աջակցում է Իրանի հետ միջուկային բանակցությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը։
    23:24
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
    ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի ամերիկյան բաղադրիչներն Ուկրաինայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։
    23:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը. ՀԺ
    Հիշեցնենք, որ հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:
    23:10
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
    Հունիսի 14-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    23:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը խոսել է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելի հարվածները միջուկային օբյեկտներին ցույց են տալիս այն սպառնալիքը, որ երկիրը ներկայացնում է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար։ «Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից Պաղեստինում օկուպացիայի եւ ցեղասպանության վրա աչք փակելը Իսրայելին հանգեցրել է այդ անօրինական եւ ագրեսիվ կետին: Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ շարունակվում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունների միջոցով հաշտեցման որոնումները, Իսրայելի հարձակումն Իրանի վրա ուղղված է խաղաղ ջանքերի խափանմանը, եւ որ գրոհները, որոնք առաջացրել են ռեակտիվ նյութերի արտահոսք, եւս մեկ անգամ ցույց են տվել Իսրայելի սպառնալիքը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության համար», - «ՌԻԱ Նովոստի»- փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
    22:52
    14.06.25
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
    Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
    22:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է։ Սկսված պատերազմի պատճառով խաթարվել են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի օդային թռիչքները։ Այս պահին փաստացի փակ է ոչ միայն Իրանի ու Իսրայելի, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի երկինքը»։
    22:35
    14.06.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Զոհեր ու վիրավորներ չկան Իրանի և Իսրայելի հայերի շրջանում
    Զոհեր ու վիրավորներ չկան Իրանի և Իսրայելի հայերի շրջանում
    22:30
    14.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
    Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
    22:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
    Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է  արձագանքում։
    22:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան
    «Նաթանզի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո տեղեկատվական դաշտում կրկին շրջանառության մեջ դրվեցին վաղուց ծանոթ եզրույթներ՝ «ճառագայթում», «արտահոսք»… Լայն շրջանակներում այս բառերն ակամայից մտավախություններ են գեներացնում սպասվող միջուկային ապոկալիպսիսի մասին։ Մի կողմ թողնենք էմոցիաները և դիտարկենք զուտ փաստերը»,-գրում է էներգետիկ թեմաներով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա մանրամասնում է. «Նախ և առաջ՝ ատոմակայաններին հարված չի հասցվել: Ոչ մի ԱԷԿ վնաս չի կրել։ Թիրախում է եղել Նաթանզի ուրանի հարստացման կայանը, որն ինժեներատեխնիկական նշանակության հարթակ է, այլ ոչ թե էներգետիկ ռեակտոր։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Վնասվել են միայն վերերկրյա կառույցները՝ էլեկտրաբաշխիչ համակարգերը, օդափոխության խողովակները, փորձարարական արտադրամասը։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ գրանցվել է ներքին արտահոսք։ Այն մնացել է կայանի սահմաններում։ Շրջակա միջավայրն ու բնակչությունը վտանգված չեն։ Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել կայանից: Գործածվել է ոչ թե պլուտոնիում կամ ատոմակայանների թափոններ, այլ ուրանի հեքսաֆտորիդ (UF₆)։ Սա մի նյութ է, որը՝ — ճառագայթում է հիմնականում ալֆա մասնիկներ, որոնք չեն անցնում նույնիսկ գիպսակարդոնե պատի միջով, — վտանգավոր է միայն ներշնչման դեպքում, արտաքին ֆոն չի ստեղծում, — հեշտությամբ մեկուսացվում է հերմետիկ տարածքներում։ Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը։ Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Նաթանզի ենթակառուցվածքների վնասումը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Ավելին՝ Իրանը տեխնիկապես ունակ է կարճ ժամանակում վերականգնել կայանի էներգամատակարարումը։ ետևաբար, պետք չէ տրվել միջուկային հիստերիայի։ Վնասը կետային է, հետևանքները՝ սահմանափակ։ Այլ բան է միջուկային հարվածը, որին կանդրադառնամ առանձին»։
    21:45
    14.06.25
    Ավելին