Լրահոս
2025-06-14
-
ՄիջազգայինԴժոխային գիշեր՝ Իսրայելում. մահաբեր հրթիռակոծությունները շարունակում են Իրանն ու ԻսրայելըԴժոխային գիշեր՝ Իսրայելում. մահաբեր հրթիռակոծությունները շարունակում են Իրանն ու ԻսրայելըԱվելին13:1514.06.25 -
ՔաղաքականԻսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը․ Վարդան Ոսկանյան«Ամփոփելով իրանական կողմից Իսրայելին հարվածների անցած գիշերը, պետք է նշել, որ իրանական կողմը պատասխան վրիժառական գործողության ընթացքում հինգ հիմնական ալիքով ցամաքից և ծովից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գրեթե ողջ տարածքին»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մանրամասնում է՝ զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի, Իրաքի և Եմենի տարածքներից։ «Խստագույն գրաքննության պայմանններում իսրայելական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տարածում ռազմական նշանակության ենթակառուցվածքների խոցման մասին, սակայն պաշտոնապես չի էլ հերքում, որ նման խոցումներ եղել են։ Իսրայելական կողմից տարածվում են բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածների հետևանքով պատճառված վնասների կադրեր։ Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը, եթե ոչ ամենածանրը»,-գրում է իրանագետը։Ավելին13:0014.06.25 -
ՏարածաշրջանԻսրայելի հարվածների հետևանքով Իրանում բնակելի շենք է փլուզվել․ 20 երեխա է զոհվելԻրանական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, 60 բնակիչ զոհվել է, այդ թվում՝ 20 երեխա: «Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակների տակ են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:Ավելին12:4514.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանի դաժան վրեժը. զոհեր, վիրավորներ, ավերածություններ՝ ԻսրայելումՀայլուր 12։30 Իրանի դաժան վրեժը. զոհեր, վիրավորներ, ավերածություններ՝ ԻսրայելումԱվելին12:3014.06.25 -
ՀասարակականԿապանում բախվել են «Ուրալ»-ը և «Suzuki»-ն․ երկու վիրավորներից մեկը երեխա էՀունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 316 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վարդան Ա․-ի վարած «Ուրալ 4320» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Suzuki»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 7-ամյա Ն․ Ա․-ն և 38-ամյա Գոհար Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:1514.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին12:0014.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.06.2025Մամուլի տեսություն 14.06.2025Ավելին11:5014.06.25 -
ՔաղաքականԻսրայելը կարո՞ղ է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողությունների համար․ անկասկած․ Հակոբ ԲադալյանՄիեւնույն ժամանակ, որեւէ կերպ բացառելի չէ, որ առավել ստույգ տեղեկատվության դեպքում Իրանը հասցնի թիրախային հարվածներ: Բայց, դա կապված մասշտաբներից, քաղաքական մի շարք հանգամանքներից: Այսինքն, այստեղ խոսք չի կարող լինել ական ընդ ական կամ ատամ ընդ ատաման սկզբունքով գործելու մասին: Այստեղ գործողությունները կամ դրանց բացակայությունը պայմանավորված են լինելու շատ ու շատ նուրբ հանգամանքներով:Ավելին11:4514.06.25 -
ԻրավականՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբանՀարգելի գործընկերներ, քանի որ երեկ ամբողջ օրը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթով ծանրաբեռնված ենք եղել քննչական, վարութային գործողություններով և դատական նիստի մասնակցությամբ, ուստի օբյեկտիվ հնարավորություն չի եղել պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Տեղեկացնում ենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով, ապա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։ Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- նշել է նա։Ավելին11:3514.06.25 -
ԱռողջապահականԴոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է ուրիշի կյանքի համար․ այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն էԱրյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան դոնոր լինելը՝ քաղաքացիական բարձր գիտակցության ու մարդասիրության վառ դրսևորում։Ավելին11:3014.06.25 -
ՔաղաքականԿարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան«Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։Ավելին11:1514.06.25 -
Մամուլի տեսությունՀայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ»Խաչատրյանը, բնականաբար, ենթարկվել է Քոչարյանին: Անգամ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, երբ եկավ ԱԺ, նրան հետ ուղարկեցին թե՝ նիստը չեղարկվում է: Երեկ արդեն Պապիկյանն անձամբ չէր էլ եկել. հայտարարվեց, որ հիվանդ է:Ավելին11:0814.06.25 -
Մամուլի տեսությունԱնցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:Ավելին11:0014.06.25 -
ՀայաստանԻսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնությունԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. . էլեկտրոնային հասցեով ([email protected]), . սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, . ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։Ավելին10:5414.06.25 -
ՄիջազգայինԻրանը իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր է խոցել Թուրքիայի հետ սահմանինԻրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Աղբյուրի Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում:փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը ոչ թե հարվածային, այլ հետախուզական նշանակություն են ունեցել:Ավելին10:4514.06.25 -
ՏարածաշրջանԻրանը հաստատել է Իսրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները«Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։Ավելին10:3214.06.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:2514.06.25 -
Մամուլի տեսությունՈչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ»Վարդենիսի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։Ավելին10:1514.06.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները․ «Փաստ»Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք:Ավելին10:0914.06.25 -
Մամուլի տեսությունՆաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» զոհված որդու հանգամանքով. «Հրապարակ»Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը, ըստ ԲԴԽ մեր աղբյուրի, վերջին կարգապահական վարույթից «պլստացել» է՝ կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։Ավելին10:0314.06.25