Լրահոս

2025-06-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
    Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում և շնորհիվ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների ու փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարների օպերատիվ աշխատանքի՝ քաղաքացու կյանքը հնարավոր է եղել փրկել:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է և նա չի կարողանում տեղաշարժվել:    Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:  Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
    17:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելի գործողությունները խիստ մտահոգիչ են, հղի անկանխատեսելի զարգացումներով․ ՀՅԴ Բյուրո
    «Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։
    17:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Գևորգյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ զինծառայող է, կոչումով՝ մայոր։
    16:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելը, ըստ իր կարողությունների, ի վիճակի չէ գրավելու Իրանը. Էդգար Էլբակյան
    2․ Երեկվա ռազմական ագրեսիայով Իսրայելի հետապնդած օպերացիոն նպատակն Իրանի քաղաքական անկումն է, օրինական իշխանությունների հեռացումը։ Որպես մարտավարական քայլեր են ընտրված ԱՄՆ-Իրան բանակցությունների խափանումը, ըստ այդմ՝ Իրանի միջազգային մեկուսացումը (այդ թվում՝ պատժամիջոցները) խստացնելը։ Ենթադրվում է, որ այդ ամենի արդյունքում, այդ թվում՝ Իսրայելի գործակալական ցանցի միջոցով, Իրանում ժողովրդական հուզումներ կհրահրվեն, և իշխանությունները կհեռացվեն։
    16:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ․ Մուրազին՝ Աննա Հակոբյանին
    - Ինչպե՞ս է պատահել, որ չնայած մամուլում 2018 թվականի օգոստոսին արդեն հայտնվել էին մանկապղծության մեղադրանքների մասին հրապարակումներ, Սամսոն Թանթուշյանը շարունակել է մասնակցել ոչ միայն ձեր դստեր ընկերների, այլև ամուսնու ընկերական շրջանակի միջոցառումներին։
    16:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ևս մեկ F-35 կործանիչ
    Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը Իսլամական Հանրապետության արևմտյան հատվածում խոցել են Իսրայելի «մեկ այլ F-35 կործանիչ», հայտնում է IRIB Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի արևմտյան երկնքում հաջողությամբ խոցել են իսրայելական մեկ այլ F-35 կործանիչ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։ Խոցված ինքնաթիռի օդաչուն ցած է նետվել, նրա ճակատագիրն անհայտ է, հայտնում է IRIB-ը։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է «Ծագող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական օբյեկտներին և տեղամասերին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են Իրանի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, ինչպես նաև մի շարք միջուկային գիտնականներ։ Հարձակվել են նաև Նաթանզի միջուկային օբյեկտը և իրանական ռազմական օբյեկտները երկրի հյուսիս-արևմուտքում։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քաղաքացիներին ուղղված ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի հարվածներն Իրանին և ասել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը Իսրայելի ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան Իսրայելի հարվածների:
    16:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են
    Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթները։ AirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները: Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։
    15:50
    14.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Մեղադրանքների ռմբակոծություն՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում. վատագույն սցենարին է պատրաստվում ԱՄՆ-ը
    Մեղադրանքների ռմբակոծություն՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում. վատագույն սցենարին է պատրաստվում ԱՄՆ-ը
    15:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում
    Հունիսի 14-ին, ժամը 11։33-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    15:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունենք․ քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը, զուգահեռաբար նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ատեղծմանը, բարելավմանը» ,- նշել է առողջապահության նախարարը։ Երեխաները երկար էին պատրաստվել օրվան․ իրենց ձեռքերով բացիկներ ու խորհրդանշական նվերներ պատրաստել՝ այսկերպ շնորհակալության հայտնելու իրենց դոնորներին, որոնց շնորհիվ է նաև կազմակերպվում իրենց բուժումը։ Հունիսի 14-ին` ժամը 09:00-ից մինչև 14:00 օրվա շրջանակում, Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում ևս (Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան) մեկնարկել է անվարձահատույց արյունատվության արշավը։ Մարդասիրական,կյանք փրկող արշավին այսօր և բոլոր օրերին կարող են միանալ նաև այս մարզերի բնակիչները։
    15:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչական պատասխանատվության են ենթարկվել Լոռու մարզում հայտնի անձինք
    Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ երթևեկության անվտանգության ապահովման և տեխնիկական խախտումների հայտնաբերման ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայությունը կատարվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ուժեղացված ծառայությունը կրում է շարունակական բնույթ և այն վարորդները, ովքեր շահագործում են տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական նորմերին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Այս գործողությունները միտված են օրինականության վերահսկմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
    15:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հռոմի պապը կոչով դիմել է Իրանին ու Իսրայելին
    «Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը. բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը»,-ընդգծել է Հռոմի պապ Լեոն XIV-ը։ 
    14:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    14:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան
    Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական և միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։ Իսրայելն այս պահի դրությամբ հայտնել է իրանական հարվածների հետևանքով 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ 
    14:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված․ «Փաստինֆո»
    «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, որոշել է եկարացնել Սերոբ Գասպարյանի, Երջանիկ Սիմոնյանի և Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Դատարանն այդուհանդերձ որոշեց երկարացնել մեղադրյալների կալանքի ժամկետը՝ հիմքում դնելով խոչընդոտման հավանականությունը, քանի որ գործով անցնող վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Հատկանշական է, որ վկաներին չհարցաքննելը դրվել է կալանքի երկարացման հիմքում, սակայն այս երեք ամսվա ընթացքում կայացած դատական նիստերում անգամ վերջնական ապացույցների հետազոտման կարգ չի սահմանվել։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Սերոբ Գասպարյանն առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի, պաշտպանության կողմը միջնորդել է վերացնել տեսակցությունների սահմանափակումները՝ վերջինիս կնոջ մասով՝ հնարավորություն տալու խնամակալ հանդես գալու։ Այս մասով միջնորդությունը բավարարվեց։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    14:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի իմ գործընկեր Արաղչիի հետ քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Միրզոյան
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով Թեհրանի ու Թել Ավիվի միջև վերջին զարգացումներն ու մտքեր փոխանակելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 
    13:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:
    13:30
    14.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Դժոխային գիշեր՝ Իսրայելում. մահաբեր հրթիռակոծությունները շարունակում են Իրանն ու Իսրայելը
    Դժոխային գիշեր՝ Իսրայելում. մահաբեր հրթիռակոծությունները շարունակում են Իրանն ու Իսրայելը
    13:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը․ Վարդան Ոսկանյան
    «Ամփոփելով իրանական կողմից Իսրայելին հարվածների անցած գիշերը, պետք է նշել, որ իրանական կողմը պատասխան վրիժառական գործողության ընթացքում հինգ հիմնական ալիքով ցամաքից և ծովից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի գրեթե ողջ տարածքին»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մանրամասնում է՝ զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի, Իրաքի և Եմենի տարածքներից։ «Խստագույն գրաքննության պայմանններում իսրայելական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տարածում ռազմական նշանակության ենթակառուցվածքների խոցման մասին, սակայն պաշտոնապես չի էլ հերքում, որ նման խոցումներ եղել են։ Իսրայելական կողմից տարածվում են բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածների հետևանքով պատճառված վնասների կադրեր։ Իսրայելն ունեցել է իր պատմության ամենածանր գիշերներից մեկը, եթե ոչ ամենածանրը»,-գրում է իրանագետը։
    13:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում բնակելի շենք է փլուզվել․ 20 երեխա է զոհվել
    Իրանական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, 60 բնակիչ զոհվել է, այդ թվում՝ 20 երեխա: «Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակների տակ են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:
    12:45
    14.06.25
    Ավելին